Վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար․ գազ չի լինելու
Հասարակություն
Այլ անձանց կողմից իրականացվող հողային աշխատանքների ժամանակ վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար, ինչի պատճառով հուլիսի 22-ին՝ ժամը 09։00-ից, դադարեցվել է Կոտայքի մարզի Առինջ բնակավայրի, Առինջ բնակավայրի Բ թաղամասի (ամբողջությամբ), Վերին Պտղնի բնակավայրի (մասնակի) գազասպառողների գազամատակարարումը։ Իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ։ Գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամկետ՝ ժամը 18:00։ Այս մասին տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիան»:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)