Ուկրաինայի չկատարված խոստումների մասին գերիների փոխանակման հարցում
Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան հայտարարել է, որ Ուկրաինան չի կատարել իր խոստումները քաղաքացիական անձանց փոխանակման շուրջ։ Նրա խոսքով՝ ռուս գերիներից՝ մասնավորապես Կուրսկի մարզից, 30 քաղաքացի առաջիկա փոխանակման մեջ ընդգրկված չեն։
Մոսկալկովան ընդգծել է, որ այդ քաղաքացիների վերադարձի համար աշխատանքը շարունակվում է, սակայն ուկրաինական կողմը մինչ այս պահը չի իրականցրել տրված պայմանավորվածությունները։ Նա այս հայտարարությունը կատարել է «Вы слушали Маяк» Telegram ալիքում։
Ավելի վաղ ՏԱՍՍ-ն հայտնել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երրորդ բանակցային փուլը նախատեսված է հուլիսի 24-ին Ստամբուլում։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ևս նշել էր, որ նոր հանդիպում տեղի կունենա հուլիսի 23-ին։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)