Պուտինը անտարբեր է Թրամփի սպառնալիքների նկատմամբ, կարծում է նախկին խորհրդականը
Քաղաքական
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի անհանգստանում ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կոշտ հայտարարություններից։ Այդ մասին The New York Times-ին տված հարցազրույցում հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության հարցերով խորհրդական և ԱՄՆ ԱԱԽ նախկին ռուսական բաժնի ղեկավար Ֆիոնա Հիլը։
Նրա գնահատմամբ՝ Պուտինը վստահ է, որ Թրամփը իրական գործողությունների չի գնա՝ չնայած հնչեցրած սպառնալիքներին, այդ թվում՝ Ռուսաստանի դեմ 100% մաքսային տուրքերին, եթե Ուկրաինայում չլինի խաղաղ կարգավորում 50 օրվա ընթացքում։ «Կարծում եմ՝ նա ճիշտ է մտածում», — նշել է Հիլը։
Նախկին խորհրդականը նաև ընդգծել է, որ ներկայիս ամերիկյան ներքաղաքական անկայունությունն ավելի է մեծացրել Պուտինի վստահությունը, իսկ Վաշինգտոնն ինքն է թուլացնում սեփական անվտանգությունը՝ ներքին խնդիրների պատճառով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)