Ուկրաինական ԱԹՍ-ի բեկորները ընկել են «Մոսկինո» կինոպարկի մոտ՝ Նոր Մոսկվայում
Քաղաքական
Նոր Մոսկվայի Կրասնոպախորսկի շրջանում հայտնաբերվել են Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքի բեկորներ։ Դրանք ընկել են «Մոսկինո» կինոպարկի մոտ՝ ընդամենը 500 մետր հեռավորության վրա «Կապիկների մոլորակ» կենդանաբանական այգուց։ Այս մասին հայտնում է Mash տելեգրամ ալիքը։
ԱԹՍ-ի բեկորին կցված է եղել պլաստիկ պայթուցիկ՝ շրջապատված շաղափի գնդիկներով։ Տարածքից շտապ կերպով տարհանվել է կենդանաբանական այգու անձնակազմը, դեպքի վայր են մեկնել սակրավորներ։
«Մոսկինո»-ի ներկայացուցիչները հայտնել են, որ իրենց դեկորացիաները չեն վնասվել, քանի որ բեկորը ընկել է տարածքի պարիսպից դուրս։ Ավելի վաղ հաղորդվել էր նաև մեկ այլ ԱԹՍ-ի բեկորի պատճառով առաջացած հրդեհի մասին Մոսկվայի Տրոյիցկի շրջանում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)