Մայիսի 8–ին, ժամը 10։00–ին, Շիրակը հանուն հայրենիքի շարժման անդամները ուղևորվելու են դեպի Աբովյան քաղաք` միանալու Տավուշից սկիզբ առած երթին։ Երթը մեկնարկելու է Յոթ Վերք եկեղեցու դիմացից։ Այդ մասին հայտարարություն է արել շարժումը։ «Այն անձինք, ովքեր ունեն տրանսպորտային խնդիր, խնդրում ենք երթից առաջ նախօրոք զանգահարել 093015149 հեռախոսահամարով»,- նշվում է հաղորդագրության մեջ։
«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը հայտարարություն է տարածել, որում ասված է․ «Օրվա ընթացքում իշխանական քարոզչամեքենան սոցցանցերում ակտիվորեն տարածում է Շարժման ոգու և բովանդակության հետ որևէ առնչություն չունեցող ապօրինի գործողությունների մասին տեղեկություններ: Հնարավոր է, որ այս կերպ իշխանությունները նախապատրաստում են հերթական սադրանքները և հիմքեր քաղաքացիների բացառապես խաղաղ երթի նկատմամբ ապօրինի ուժ կիրառելու համար: Ելնելով այս իրավիճակից՝ ևս մեկ անգամ հայտարար...
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 8-ին Մոսկվայում հանդիպում կանցկացնի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Կրեմլն ակնկալում է, որ այն բովանդակալից կլինի՝ նշելով, որ երկկողմ հարաբերություններում կուտակվել են բազմաթիվ հարցեր, ասել է ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը։ Փաշինյանը Մոսկվա կմեկնի ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին։ «Դրանից հետո (Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստից) տեղի կունենա երկկողմ հանդիպում Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ»,- լրագրողներին ասել է նա։ «Ա...
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա՝ կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում, 2024 թվականի մայիսի 6-ի դրությամբ տեղադրվել է թվով 40 սահմանային սյուն։ Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:
Ս.թ. մայիսի 3-ին Երևանում Ազգային դիմակայունության հայկական ինստիտուտի նախաձեռնությամբ` ի դեմս հիմնադիր և տնօրեն Գևորգ Մելիքյանի, մասնակցությամբ Ղազախստանի Հանրապետության Նախագահին առընթեր Ղազախստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի՝ ի դեմս տնօրեն Երկին Տուկումովի, անցկացվեց հայ-ղազախական փորձագիտական առաջին կլոր-սեղան քննարկումը «Նոր մոտեցումներ, նոր համագործակցություն» խորագրի ներքո: Քննարկմանն իրենց ակտիվ մասնակցությունը բերեցին հայկական փորձագիտական համայնքի մի շարք ներկայացուցիչներ, հայ և ղազախստան...