Վրաստանի իշխանություններն ամեն ինչ անելու են, որպեսզի երկրում թույլ չտան «մայդան» ու «ուկրաինացում»։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, գրում է ՏԱՍՍ-ը: «Մեզ միշտ հիշեցնում են «մայդանը»։ Ես ուզում եմ հիշեցնել, թե այն ինչ բերեց Ուկրաինային: Այն ժամանակ իշխանությունը դրսից էր նշանակվել այդ երկրում։ Սակայն մենք բոլորս լավ գիտենք, թե դրանից հետո ինչ կատարվեց Ուկրաինայում։ Մինչ այդ Ուկրաինան տարածքային ամբողջականությամբ և զարգացող տնտեսությամբ երկիր էր։ Այն ժամանակ Ո...
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը եռօրյա այցով ժամանել է Ֆրանսիա՝ նշելու Նորմանդիայում դաշնակցային ուժերի վայրէջքի 80-ամյակը, նրա ինքնաթիռը վայրէջք է կատարել Փարիզի «Օռլի» օդանավակայանում, հաղորդում է Agence France-Presse-ը: «ԱՄՆ նախագահը վայրէջք է կատարել Փարիզի մերձակայքում գտնվող Օրլի օդանավակայանում»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։ Այնտեղ նրան դիմավորել է Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը։ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Կանադայի զորքերի վայրէջքը Նորմանդիայում տեղի է ունեցել 1944 թվականի հունիսի 6-ին։ ...
Մոսկվան վերահաստատում է իր պատրաստակամությունն աջակցելու Երևանի և Բաքվի հաշտեցմանը։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ ՌԴ ԱԳ փոխնախարարի խոսքով՝ ռուսական կողմը դրական է գնահատում խաղաղության պայմանագրի մշակման նպատակով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումները, որոնք տեղի են ունեցել մայիսի 10-ին և 11-ին Ղազախստանում։ Ինչպես շեշտել է Գալուզինը, սա ևս մի կարևոր քայլ էր Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն հաստատե...
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ այսօր՝ վաղ առավոտյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին հեծանիվ է վարել և տեսանյութ հրապարակել: Վարչապետի հետևորդները տեսանյութի մեկնաբանությունները հեղեղել են տարբեր անհաճո արտահայտություններով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդա Մոդիին՝ համապետական խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման և Ազգային ժողովրդավարական դաշինքի կարևորագույն հաղթանակի առիթով: Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հնդկաստանի Հանրապետության համապետական խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման և Ձեր գլխավորած Ազգային ժողովրդավարական դաշինքի կարևորագույն հաղթանակի կապակցությամբ: Պատմական այս ընտրությունները վերստին հաստատեցին հնդիկ ժողովրդի հա...