Սևանում ջրասուզակները հայտնաբերել են ջրահեղձ եղած կոմպոզիտորի դին: Այսօր՝ հունիսի 3-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզակները 2 օր որոնողական աշխատանքների արդյունքում Սևանա լճում հայտնաբերեցին ջրահեղձ եղած կոմպոզիտորի մարմինը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագորղ Գագիկ Շամշյանը, դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Հիշեցնենք, որ հունիսի 1-ի առավոտյան ոստիկանության Սևանի բաժին էր դիմել մի քաղաքացի և հայտնել, որ իր 25...
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի գործով վճիռը։ Դատարանը վճռեց Լևոն Երանոսյանի մեղադրանքները վերաորակել և նրան մեղավոր ճանաչել քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի (իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը) 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ և այդ մասով վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ վաղեմության ժամկետը անցած լինելու հիմքով։ Դատարանը ...
«Պարոն Քյարամյան, եթե չեք ուզում, մի իջեք ձեր բարձունքից, մի օր մենք ինքներս կբարձրանանք այդտեղ։ Իսկ դուք, պարոն Ղազարյան, մի վիրավորեք մեր բանականությունը։ Մենք վայրենիներ չենք, որոնց դեմ ձեզ բերել են»,- այս մասին այսօր ասաց Բագրատ Սրբազանը, որի առաջնորդությամբ Սրբազան պայքարի աջակիցները գտնվում են Քննչական կոմիտեի շենքի դիմաց: Նրանք պահանջում են, որպեսզի ՔԿ ղեկավարը գա և հանդիպի իրենց հետ:
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրառում է կատարել իր ֆեսբուքյան էջում․ «Փաստում ենք, որ մայիսի 31-ին ԱԳՆ վարչական շենքի դիմաց տեղի ունեցած միջադեպի փաստով ձերբակալված 27 քաղաքացիներից ոչ մեկին օրենքով սահմանված ժամկետում մեղադրանք չի ներկայացվել։ Դա նշանակում է, որ 72 ժամը լրանալուն պես նրանք պետք է ազատ արձակվեն Երևանի, Մասիսի ու Աբովյանի ՁՊՎ-ներից։ 72 ժամը լրանում է այսօր՝ հունիսի 3-ին, ժամը 15:30-ին (մի քանի անձի պարագայում՝ 17:00-ին): «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն»»։
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչ հետևությունների է հանգել Կրթության, գիտության, մշակույթի նախարարությունը՝ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ, փոխնախարար Դանիել Դանիելյանի անվայել պահվածքի՝ երիտասարդ հոգևորական Թովմաս Առաքելյանին հայհոյելու, վիրավորելու կապակցությամբ։ Չնայած օրեր շրջանառվող այս խայտառակ իրողությանը, նախարարը քար լռություն է պահպանում։ Նախարարը պարտավոր է բացատրություններ տալ, թե ինչ կապ ունի սույն անձը կրթության, գիտության կամ մշակույթի հետ։ Եվ ինչ են պատրաստվում ա...