Երրորդ համաշխարհային պատերազմը սկսվեց. Զալուժնի․ News.am Արման Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին ՄԱԿ-ը կոչ է արել շտապ քայլեր ձեռնարկել Ուկրաինական հակամարտության սրումը կանխելու համար Սուրեն Պապիկյանը հետևել է ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության երկրորդ օրվա եզրափակիչ գոտեմարտերին Ադրբեջանում սեփական ստվերի ու անցյալի բարդույթների խորը պայքար է. Տիգրան Աբրահամյան Հայաստանը պատրաստակամ է աջակցելու ջրհեղեղի հետևանքները մեղմացնելու ուղղությամբ. Մհեր Գրիգորյան Մենք վստահ ենք, որ կարող ենք նորից հասնել Չեմպիոնների լիգա․ Մխիթարյան Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում Նիկոլ Փաշինյանը առաջիկա օրերին հարցազրույց կտա Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ Եթե արել ես, մի ափսոսա. ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը գրառում է արել Լիոնում կայացել է Հայաստանի և Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի միջև տնտեսական համագործակցության հնարավորություններին նվիրված համաժողով 

«Կործանարար և կորստաբեր է քրիստոնյայի հոգու համար ջազ, փոփ, ռոք, պանկ, դիսկո երաժշտությունը»

Այլ

Չափազանց կործանարար և կորստաբեր է քրիստոնյայի հոգու համար ջազ, փոփ, ռոք, պանկ, դիսկո երաժշտությունը, ժամանակակից հանրածանոթ երաժշտական մշակույթի ձևերն ու երևույթները, որոնք չեն սահմանափակվում միայն արվեստի բնագավառով, այլ վնասում են ժամանակակից երիտասարդների կյանքը բոլոր կողմերից: Այս մշակույթը անընդհատ փոփոխվում է, ինչպես քամելեոնը, հարմարվելով նոր սերնդի հոգեկան վիճակների նրբերանգներին, փոխում է իր «նոր» ոճերի անվանումները, անգամ, կարծես թե, երբեմն մերժում է երեկվանը և ընդվզում ինքն իր դեմ, որպեսզի դրանով կենդանացնի հետաքրքրությունն ու ճաշակը նույն բանի նկատմամբ, բայց նրա բուն էությունը միշտ նույնն է: Այս երևույթը ծայրաստիճան նողկալի է և վիրավորական յուրաքանչյուրի համար, անգամ շատ քիչ բարեպաշտ մարդու, առավել ևս անընդունելի է քրիստոնյաների համար:

Հենց ռոք-էն-ռոլլի երևան գալը արևմուտքում ընկալվեց որպես երիտասարդների սեքսուալ հեղափոխության սկիզբ: Ամբողջ ճանապարհը, որով անցել և անցնում է այս կործանարար «մշակույթը», որն ահռելի թվով երիտասարդների կարճ ճանապարհով տանում է դեպի խավար դժոխք, ծածկված է ամենանողկալի, ամենասարսափելի մահացու մեղքերի խայտառակությամբ. դա բազմապիսի պոռնկական այլանդակություններն են, սիրո լիարժեք «ազատությունը», այսինքն՝ ամոթի մերժում, ամեն տեսակ ստոր կրքերի ու ցանկությունների լիակատար սանձարձակություն. դա թմրամոլությունն է, որը հաճախ բերում է ամենասարսափելի հետևանքների, չափազանց բարձր դոզաներից լինում են մահացոթյան, բռնության, ինքնասպանության դեպքեր: Դեռ չենք խոսում ամենախելահեղ լուտանքների մասին, որոնք հնչում են երգերում, ռոք-աստղերի հանդուգն հայտարարությունների մեջ, որով սնված Է այս «նոր մշակույթի» ամբողջ սև փիլիսոփայությունը: Եվ այդուհանդերձ հաճախ արտասանվում է Տեր Հիսուս Քրիստոսի անունը, հաճախ կարելի է տեսնել Խաչի կամ Տիրոջ պատկերը, բայց դա առավել ևս պետք է վիրավորի քրիստոնյայի սիրտը, տեսնելով, թե ինչպես են ծաղրում սրբությունները: Երգերում հանդիպում ենք Աստծուն անարգող արտահայտությունների, երբեմն բացահայտ սատանայությունների: Նպատակադրվելով վերջնականապես բարոյազրկել երիտասարդությանը և տարածել դիվային ազդեցությունը, շատ ձայնագրություններում դրված են, այսպես կոչված, «ենթագիտակցական ազդանշաններ», այսինքն՝ սարսափելի բառեր, կոչեր, անեծքներ, որոնք կարելի է հայտնաբերել ձայնագրությունը հակառակ ուղղությամբ պտտելիս: Հետազոտությունները ցույց են տվել, որ ենթագիտակցությունը որսում է հակառակ արտասանած խոսքը, և կարող է վերծանել այն, անգամ եթե դա հաղորդվել է լսողի համար անծանոթ լեզվով: Ռոք-էն-ռոլլի ենթագիտակցական ազդանշանները ունեն այսպիսի բովանդակություն.

ա) ամեն տեսակի սեռական այլանդակություններ,

բ) խռովության կոչեր ընդդեմ սահմանված օրենքների,

գ) դրդում դեպի ինքնասպանություն,

դ) նվիրում սատանային:

Որպեսզի ավելի պարզ ցույց տանք ամբողջ դիվային, ուղղակի սատանայի խորխորատներից դուրս եկող այդ «ռոք-կրոնի» հոգին, բերենք մի քանի առանձնահատուկ փաստեր եղած անթիվ օրինակներից: Հենց «ռոք-էն-ռոլլ» տերմինը հնարել է Քլիվլենդ դիսկոտեկի մի ջոքեյ: Այս արտահայտությունը նկարագրում է սեռական ակտի ժամանակ կատարվող մարդու մարմնի երկու շարժում, այն վերցված է ամերիկյան առանձնաթաղամասերից /գետտո/ մեկի ծածկալեզվից /արգո-ժարգոն/: «Բիթ - երաժշտություն» - բիթը կարճ ռիթմի զուգակցությամբ անընդհատ կրկնվող կանոնավոր բաբախյուն է, կարճ ռիթմի զուգակցությամբ, որն ապահովում է հարվածային գործիքների երաժիշտը և բաս կիթառահարը, որը և բնորոշում է ռոք-երաժշտության ռիթմը: «Կոշտ-ռոք» - այստեղ բիթը գործում է այնպես, որ գրգռում է սեռական բնազդները: «Խայթող-ռոք» - այստեղ բիթը ընկալվում է այսպես. լավացնում է նյարդային համակարգի և ուղեղի ռեակցիան տարբեր հալյուցինոգեն թմրանյութերի դեմ: «Հիմար-ռոք» - ուժեղ կերպով գրգռում է բնազդները, որոնք կապված են բռնության, սպանության և խռովության հետ: «Սատանայական-ռոք» - այս ուղղության սկիզբը դրվեց «Բիթլզի» կողմից, երբ նա 1968 թվին թողարկեց իր դիվական «Սպիտակ ալբոմը»: Առաջին անգամ հայտնվեցին ենթագիտակցական ազդանշաններ՝ փոխանցելու համար «սատանայի ավետարանը»: «Պանկ-ռոք» - սրա նպատակն ու փիլիսոփայությունը կայանում է նրանում, որ լսարանը անմիջականորեն բերի կոլեկտիվ բռնության, սիստեմատիկ հանցագործությունների, ինքնասպանությունների: Պանկը միանգամայն ընդունում և իր մեջ ներառնում է մոտավորապես այս տեսակի արարքներ. օրինակ՝ համերգի ժամանակ ընկերոջը արյունոտ վերք հասցնել ջինսի կամ վերնաշապիկի վրա ներկարված ածելու սայրով և հետո վիրավորին ծեծել սեպերով ծածկված ապարանջանով: Ռոք-էն-ռոլը դրան հասավ արդեն 1985 թվին («պանկ» հենց սկզբից Անգլիայում անվանում էին երկու սեռերի մարմնավաճառներին: Հետագայում այն թարգմանվեց «տականք- подонок»): «Դիսկո» երաժշտության ոճը սկիզբ է առել Նյու-Յորքում՝ «ամերիկյան հզոր մետրոպոլիայի» հոմոսեքսուալիստների միջավայրում, 1973 թվին: 1978 թվին «Դեյլի նյուզ» թերթի հոդվածներից մեկում այսպես են վերլուծում դիսկոյի ֆենոմենը. «Մեկուսանալով միմյանցից խլացնող երաժշտության տակ, լողալով կուրացնող լույսի մեջ, պարողները անում են այն ամենը, ինչ-որ իրենց մտքով անցնում է՝ առանց նայելու իրենց կողքից կամ նույնիսկ ինչ-որ բանում իրենց հաշիվ տալու, և նրանցից յուրաքանչյուրը կարծես հայելու առաջ շարժումներ է անում՝ անընդհատ գոռալով. «յա, յա, յա»: Ուշագրավ է, որ բոլոր նրանք, ովքեր ստեղծել են «ռոք-էն-ռոլը», սատանայի եկեղեցու անդամներ են, իսկ ռոք խմբերի մեծ մասը ներգրավված են այս կամ այն դիվային կրոնի մեջ: Երբ նրանք թողարկում են ձայնապնակներ, կամ, երբ պետք է երգեն մի նոր երգ, նրանք խնդրում են իրենց տաճարի քրմապետերին կամ քրմապետուհիներին կախարդել այդ ստեղծագործությունը, որպեսզի հաջողություն գտնեն: Նվիրական ծեսերի ավարտից հետո, երբ ձայնապնակի վրա կոչված են ահռելի թվով դևեր, նրանց պարտավորեցնում են որոշակի ազդեցություն գործել նրանց վրա, ովքեր պիտի լսեն դա: Էլվիս Կուպպերը բացահայտորեն հայտարարել է այն մասին, որ ինքը կապի մեջ է մտել դևի հետ, և դա իրեն տվել է հանրաճանաչություն: «Ռոլինգ Սթոունզից» Նիք Ջագերը նվիրված է եղել սատանային և սև մոգության բոլոր ծիսակարգերին: Նա ինքը անձամբ իրեն անվանել է «Լյուցիֆերի մարմնավորում»: Նրա երեք երգերի վերնագրերը բացահայտորեն հաստատում են այդ՝ «Համակրանք սատանայի նկատմամբ», «Նրա սատանայական մեծությունը», «Ի եղբոր՝ դևի անեծքները»:

Էլթոն Ջոնը հայտարարել է, որ ինքը երբեք չի հնարել և չի երգել ոչ մի երգ, որը նախօրոք գրված չի եղել կախարդությունների լեզվով: Ջոն Լենոնը «Սպիտակ ալբոմը» հրապարակավ ներկայացնելու ժամանակ հայտարարել է. «Քրիստոնեությունը կանցնի: Նա կճզմվի ու կանհետանա: Ես ճիշտ եմ, և իմ ճիշտը կապացուցվի: Հիմա մենք ավելի հանրաճանաչ ենք, քան Հիսուս Քրիստոսը: Ես չգիտեմ, որը կանհետանա առաջինը՝ ռոք-էն-ռո՞լը, թե՞ քրիստոնեությունը»:

«Բիթլզի» «Հեղափոխություն համար 9» երգում լսվում է «համար 9» բառերի ձայնագրությունը,որը ձայներիզի վրա կրկնվում է 12 անգամ: Այս մասը հակառակ ուղղությամբ պտտելիս տալիս է հետևյալ արտահայտությունը. «Մեռած մարդ, տուր ինձ սեռական բավականություն»: Երիտասարդների շրջանում քաջ հայտնի «Աստիճան դեպի երկինք» («Լեթ Զեփելին» խմբի կատարմամբ) երգի բառերը երրորդ տան մեջ ունեն ենթագիտակցական հաղորդագրություն, հակառակ ուղղությամբ պտտելիս պարզ լսվում է. «Ինձ տրված է ապրել սատանայի համար»: «Եվ դեռ կա ժամանակ փոխելու այն ճանապարհը, որով դուք գնում եք» բառերը, հակառակ կողմից լսվում են. «Իմ սիրելի սատանա, ուրիշ ոչ ոք չի կարող հարթել իմ ճանապարհը»:

«Բլեք Օուք Արքանզաս» խմբի «Երբ Արքանզասում եկավ էլեկտրականությունը» երգում, որը ձայնագրվել է բեմից, տներից մեկը ներկայացնում է անիմաստ բառերի մի հավաքածու և խմբակային ոռնոց: Այդ մասը հակառակ ուղղությամբ պտտելիս ստացվում է. «Սատանա, սատանա, սատանա… նա աստված է, նա աստված է, նա աստված է», որից հետո լսվում է դիվային ծիծաղ: Հենց ձայնապնակների կազմերն իսկ ձևավորված են բավական վտանգավոր պատկերներով՝ էկզոտիկ և էրոտիկ, սատանայական և սադիստական նկարներով, հանձնարարականներով և սիմվոլներով: Այստեղ կարող եք տեսնել շուռ տված եռանկյունիներ ( դևի և դժոխքի խորխորատի սիմվոլը), բուրգեր, հնգանիստեր, վեցանիստեր, մոգական շրջանակներ և տարբեր կախարդական սիմվոլներ՝ ֆալլուսապաշտության և վագինիզմի (ինչպես օրինակ 666 կամ շուռ տված 999), մարդկային զոհաբերության տեսարաններ, սև պատարագներ, դժոխային ներկայացումներ:
Եվս մի հանգամանք. համարյա բոլոր ռոք համերգները ուղեկցվում են բազմաթիվ զոհերով: Խելահեղ բազմության մեծ կուտակումների պատճառով շատերը ուղղակի ոտնատակ են լինում կամ խեղդվում հրմշտոցի մեջ, մեռնում թմրանյութերի մեծ դոզաներից: Օրինակ՝ 650 երիտասարդներ զոհվեցին Լոս Անջելեսում մի համերգի ժամանակ: Քանի որ մորգի սառցարանը արդեն լցված էր, այդ 650 մարմինները տեղավորեցին միջանցքի երկու կողմերում: Մահվան սարսափելի հոտը պատել էր շենքը: Մարմինները անճանաչելի մնացին, քանի որ այդ երիտասարդները հիմնականում հայրական տնից հեռացածներն էին: Լրագրող Ջուդի Արգազոնիի ականջին, որը ռեպորտաժ էր վարում դեպքի վայրից, սատանան շշնջաց այսպիսի բառեր. «Ահա՛ նրանք: Նայի՛ր նրանց ուշադիր, նրանք իմ ավարն են, իսկ այս դահլիճը իմ ավարի ներկայացման համար է»:

Եվ ահա կոշտ ռոքի «ԱՍ/ԴՍ» խմբի «Դժոխային զանգեր» երգի բառերը.

Ես ամպագոռգոռ մի որոտ,

Ես հորդառատ մի անձրև,

Գալիս եմ մրրիկի պես,

Կայծակներս փայլատակում են ամբողջ երկնքով մեկ:

Դեռ երիտասարդ ես դու, բայց կմեռնես:

Ես գերիներ չեմ վերցնի,

Ես ոչ մեկի կյանքը չեմ խնայի,

Եվ ոչ ոք չի կարող ընդդիմանալ ինձ:

Ես գտել եմ իմ զանգերը,

Եվ ես քեզ կտանեմ դժոխք:

Ես կտիրեմ քեզ:

Դժոխային զանգեր:

Այո: դժոխային զանգեր:

Այսպիսով, չանվանե՞լ այս ամբողջ դժոխային աղմուկը, աղաղակները, ճիչերը, ազատ արձակված կրքերի ոռնոցները, մարդու ընկած կամքի անկառավարելի շարժումներ, չանվանե՞լ այս ամբողջ ռոք-փոփ-բիթ-հարդ-պանկը «դժոխային զանգակատուն», որը ջղաձգորեն կանչում է երկրի բոլոր ծայրերից իր երկրպագուներին այս սև շաբաշին (ուղղակի այսպիսի անվանում ունի սատանայական ռոք խմբերից մեկը՝ «Բլեք Սաբբաթը»), որտեղ մարդիկ դևերի հետ տենդագին կաքավում են վերջնականորեն կործանված աշխարհի վախճանից առաջ: Մի միջնադարյան լեգենդում պատվում է մի ոմն ֆլեյտահարի մասին՝ Գամելլենա քաղաքից, որը կախարդական նվագի օգնությամբ ազատում է քաղաքը առնետներից, բայց չվարձատրվելու պատճառով, այդ նույն քաղցր երաժշտությամբ քաղաքից հանում է բոլոր երեխաներին, քաշում մտցնում է նրանց ժայռի ծերպի մեջ, որտեղից նրանք այլևս չեն վերադառնում:

Անթույլատրելի է կարծել, որ քրիստոնյային կարելի է երբեմն ինչ-որ բան լսել այդ երաժշտությունից, ընտրելով քիչ թե շատ «անվնասը» և դրանով շոյել լսելիքը: Ոչ: Փշերից խաղող չեն քաղում: Չար ծառը բարի պտուղ չի տալիս: Ծառը, որի արմատները սնվում են դժոխային, խորխորատներից, չի կարող անվնաս պտուղներ տալ: Կարելի՞ է, արդյոք, որ բազմազանության կամ զվարճանալու համար քրիստոնյան երբեմն շփվի դևի հետ: Կամ պար գա դևերի հետ նույն դուդուկի տակ:

Այսպիսով, ուղղափառ քրիստոնյայի նույնիսկ «ամենաթեթև» հափշտակությունը ռոք-մշակույթով, նշանակում է հավատի ուրացում, Աստծուց հեռացում, կործանարար հմայք, հաղորդակցություն խավարի հոգիների հետ, խաղեր սատանայի հետ:

Շտապիր խոստովանել այդ հափշտակությունները և այլևս մի՛ առնչվիր դրանց հետ:

Աղբյուրը` qahana.com

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Երրորդ համաշխարհային պատերազմը սկսվեց. Զալուժնի․ News.am Արման Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին ՄԱԿ-ը կոչ է արել շտապ քայլեր ձեռնարկել Ուկրաինական հակամարտության սրումը կանխելու համար Սուրեն Պապիկյանը հետևել է ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության երկրորդ օրվա եզրափակիչ գոտեմարտերին Ադրբեջանում սեփական ստվերի ու անցյալի բարդույթների խորը պայքար է. Տիգրան Աբրահամյան Հայաստանը պատրաստակամ է աջակցելու ջրհեղեղի հետևանքները մեղմացնելու ուղղությամբ. Մհեր Գրիգորյան Մենք վստահ ենք, որ կարող ենք նորից հասնել Չեմպիոնների լիգա․ Մխիթարյան Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտումՆիկոլ Փաշինյանը առաջիկա օրերին հարցազրույց կտա Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ Եթե արել ես, մի ափսոսա. ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը գրառում է արել Լիոնում կայացել է Հայաստանի և Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի միջև տնտեսական համագործակցության հնարավորություններին նվիրված համաժողովՊարզվել է «BMW»-ի և շոգեքարշի բախուման հետևանքով մահացած վարորդի ինքնությունը Կինը որտե՞ղ, ներքին գործերի նախարար լինելը որտե՞ղ (տեսանյութ)ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին Time ամսագրի դեկտեմբերյան համարի շապիկին Իլոն Մասկի լուսանկարն է«Նոր տարվա կինո» ֆիլմի պրեմիերա (տեսանյութ) «Էս վայ-իշխողները այլևս անսեռ, անդեմ, աննյութ մասսա են, որոնց ինչ ասում են, էդ էլ անում են, ոնց ծռմռում են, լիզունի պես ծորում են»․ Մարգարիտա Եսայան Դեղատների սեփանակատերերը դիմել են վարչապետին 24 ժամ ջուր չի լինի Առգրավել են Հովիկ Աղազարյանի հեռախոսը Միրզոյանը և Անտոն Հոֆրայթերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ Եկե՞լ է երկիր կառավարի, թե՞ մեզ թալանի (տեսանյութ) ԱՄՆ-ն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկըՀայաստանի և Իրանի արտգործնախարարները քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր Մեր թիմն ունի երկրպագուների բուռն աջակցության կարիքը. Հրաչյա Ռոստոմյան Զինծառայող Հրայր Ալիխանյանը հաղթեց Սաուդյան Արաբիայի Թագավորության մասնակցին Բացահայտվել է ծանր հանցագործություն, կասկածյալը Էրեբունու նախկին թաղապետի տեղակալ «Պույի Արմենի» որդին է․ Shamshyan Վրաստանում ընտրությունների արդյունքների դեմ բողոքող ուսանողները վրաններ են տեղադրել համալսարանի բակում Մենք բաց ենք բանակցությունների համար. Զախարովա Պղծվում և ոչնչացվում է մեր հազարամյա մշակույթը․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը ելույթով է հանդես եկել Քյարամյանը ՊՎԾ պետ չի նշանակվելու, ոչ մի պաշտոն չի ստանալու. 24News Լուիզա Ներսիսյանը` Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին Վահան Հարությունյանն ընտրվել է Հայաստանի Շինարարների միության նախագահ Այս խայտառակ վիճակի պատասխանատուն ՀՖՖ այսօրվա ղեկավարությունն է․ ՖԱՖ Խաղաղությունը մոտ է, քան երբևէ, ՀՀ-ին և Ադրբեջանին կոչ ենք անում բաց չթողնել հնարավորությունը. Ֆիդան Շուկայից հետ են կանչվել Գեղարքունիքում արտադրված կաթնամթերքի խմբաքանակներ Ո՞ւմ է Փաշինյանն ուղարկել նարկոթեստ հանձնելու, ո՞վ է լինելու հաջորդը, և ո՞ւմ ձեռքով են «փուռը գնացել» ՔՊ-ականները․ MediaHub Խափանման միջոց կալանքի միջնորդությունների ներկայացման դեպքերը նվազել են․ ՔԿ Արտակարգ վիճակ՝ Սիլիկյան թաղամասում. կոյուղաջրերը ողողել են ամբողջ փողոցը և լցվել քաղաքացիների տները Փաշինյանն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի պատվիրակությանըՔՊ-ում որոշել են՝ ում նշանակել Քյարամյանի փոխարեն․ ArmLur.am Ժամկետային զինծառայող Շանթ Խաչատրյանը նվաճեց բրոնզե մեդալ Պետական պարտքն աճել է 5.5%-ով․ «Լույս» հիմնադրամԸմբշամարտի զինվորականների ԱԱ․ Տիգրան Մինասյանը նվաճեց արծաթե մեդալ«Ի՞նչ մարտահրավերներ են ծառացած երկրի արջև». Էդուարդ Շարմազանովի մամուլի ասուլիսը Հրապարակվել են Արեգակի նոր բարձրորակ պատկերներԵրևան քաղաքի քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակի զենք-զինամթերք (տեսանյութ) Ռուսաստանը բալիստիկ հրթիռով հարվածել է ՈւկրաինայինԹուրքիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել բաց չթողնել «պատմական հնարավորությունը»
Ամենադիտված