Թրամփը 1 տարով երկարաձգել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցները
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարով երկարաձգել է Ջո Բայդենի կողմից ներդրված հակառուսական պատժամիջոցների փաթեթը։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է երկրի Դաշնային ռեգիստրի կայքում։
«Արտակարգ դրության երկարաձգում՝ կապված Ռուսաստանի Դաշնության կառավարության վնասակար արտաքին քաղաքականության գործողությունների հետ», - ասվում է փաստաթղթում։
Խոսքը 2021 թվականի ապրիլի 15-ի 14024 հրամանագրի մասին է։ Պատժամիջոցներն ի սկզբանե սահմանվել էին այն անհատների և կազմակերպությունների նկատմամբ, որոնք, ըստ ամերիկացի պաշտոնյաների, ներգրավված են եղել կիբերհարձակումների, ԱՄՆ-ի ընտրություններին միջամտության, ԱՄՆ քաղաքացիներին վնասելու կամ սպանելու, ինչպես նաև պատժամիջոցներից խուսափելու գործողությունների մեջ:
