Սյունիքում Աննա Հակոբյանին ուղեկցող ոստիկանության մեքենան հարվածել է մեկ այլ մեքենայի. Վրթանեսյան Եվգենի Պետրոսյանը հիվանդացել է, բայց հոսպիտալացումից հրաժարվել է ԱՄՆ-ը պատրաստվում է միգրանտների ռեկորդային արտաքսմանը. The Washington Post Ազատաշեն գյուղում բախվել են «Nissan Teana»-ն և «Mercedes»-ը, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր շրջվել է Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Հայ-թուրքական երկխոսությունը վերաբերում է ոչ միայն դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատմանը, սահմանի բացմանը, այլև լայնածավալ առևտրին. Միրզոյան Ռուբեն Վարդանյանն ուղերձներ է փոխանցել Քանի դեռ Հայաստանի Սահմանադրություն չի փոփոխվել, խաղաղության պայմանագրի ստորագրումն անհնար է. Բայրամով Օմանում ԱՄՆ-ն Իրանին չի առաջարկել ամբողջությամբ հրաժարվել ուրանի հարստացումից YouTube-ը նախատեսում է սահմանափակել Shorts-երի դիտման ժամանակը Լարսը բոլոր տրանսպորտային միջոցների համար փակ է Մյանմարում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել 

Վահագն Հարությունյանի արձագանքը՝ իրեն առաջադրված մեղադրանքին

Իրավունք

Ինչպես հայտնի է, Հատուկ քննչական ծառայությունը Մարտի 1-ի քրեական գործով ապացույցներ կեղծելու համար մեղադրանք է առաջադրել այդ գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին. նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, նաև միջնորդություն է ներկայացվել կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Սակայն այսօր Վահագն Հարությունյանը հայտարարեց, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, քանի որ այն շինծու է, իսկ հայտարարված հետախուզումն՝ ապօրինի։ Ապա նշեց, որ ինքն այժմ Մոսկվայում բուժում է ստանում, իսկ իր գտնվելու վայրը հայտնի է եղել ՀՔԾ-ին, հետևաբար ինքը չի կարող հետախուզվել:

«Սեպտեմբերի 11-ին, մեկ օր ուշացումով, իմ բնակության վայրի հասցեով ստացվել էր ծանուցագիր՝ ամսի 10-ին հարցաքննության հրավիրելու վերաբերյալ: Իմ փաստաբանը ներկայացրել էր պարզաբանումներ, որ ես բուժման նպատակով գտնվում եմ Մոսկվա քաղաքում և հարցաքննության չեմ կարող ներկայանալ։ Բայց նշել էր նաև, եթե կարիք կա, կարող ենք ներկայացնել բնակության վայրի, կոնտակտային տվյալներ, ինչպես նաև կտրամադրվի տվյալներ բուժման ընթացքի և հետագա պլանների վերաբերյալ», - պատմեց «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավարը՝ նշելով, որ դրանից հետո որևէ արձագանք ՀՔԾ-ից չեն ստացել։

Արձագանքելով Մարտի 1-ի գործով ապացույցներ կեղծելուն, 1000 պարկուճներ փոխարինելուն, ոստիկանության բարձրաստիճան պաշտոնատար անձին ծառայություն հրավիրելուն ու հանձնարարություններ տալուն, Հարությունյանը նշեց. «Քննիչը ո՞նց կարող է ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյային հանձնարարություն տալ: Քննիչի լիազորությունները հստակ նկարագրված են քրեական դատավարության օրենսգրքում։ Քրեական գործի քննության ընթացքում, որը եղել է իմ վարույթում երկար ժամանակ, ապացույցներ չեն եղել Զինված ուժերի կողմից որևէ հակաօրինական գործողություն կատարելու՝ պարկուճներ հայտնաբերելու և այլն: Լավ չեմ հիշում, թե որքան պարկուճ էր դեպքի վայրից հայտնաբերվել։ Այնտեղ բազմաթիվ պարկուճներ կային, որոնց կրակած զենքերը չեն հայտնաբերվել»,- ասաց Հարությունյանը:

Հարությունյանն անհիմն և զավեշտալի որակեց նաև այն տեղեկությունները, թե ինքը Հայաստանը լքել է, քանի որ կանխատեսել էր, որ հնարավոր է՝ նաև ինքն անցնի այդ գործով։ Նա նշեց, որ 2014 թվականից լուրջ խնդիրներ ունի սրտանոթային համակարգի հետ կապված, ինչպես նաև ունի լուրջ խնդիրներ 2006 թվականին տեղի ունեցած ավտովթարից՝ ծնկահոդի տեղաշարժման հետ կապված բավականին հետևանքներ են առաջացել և որոշել էր զբաղվել իր առողջությամբ:
 
Նա նշել է նաև՝ հետևողական է լինելու, որ այդ ապօրինությունների հետ առնչություն ունեցած յուրաքանչյուր ոք անպայման պատասխանատվության ենթարկվի իր գործողությունների համար: Հարությունյանի պնդմամբ, այս քրեական գործի նախաքննության ընթացքը իրեն ցույց են տվել, որ իր նկատմամբ հետապնդում է իրականացվում:
 
ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն էլ այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով խնդրին, չբացառեց, որ 2008թ. մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի ղեկավարությամբ ապացույցների կեղծման վերաբերյալ փաստացի ապացույցների արդյունքում որոշում կայացվի լրացնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը։ 

Երեկ ՀՔԾ տարածած հաղորդագրության համաձայն, պարզվել է, որ Հարությունյանը, 2007-2011 թվականներին զբաղեցնելով ՀՔԾ հատկապես կարևոր գործերի ավագ քննիչի պաշտոնը, կազմակերպել է ապացույցների կեղծումը, մասնավորապես՝ նպատակ ունենալով թաքցնել 2008 թվականի Մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ «ՀՀ զինված ուժերի հակասահմանադրական օգտագործման, այդ թվում՝ զինված ուժերի ծառայողների կողմից հրազենի ապօրինի գործադրման իրական հանգամանքները»:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Սյունիքում Աննա Հակոբյանին ուղեկցող ոստիկանության մեքենան հարվածել է մեկ այլ մեքենայի. Վրթանեսյան Եվգենի Պետրոսյանը հիվանդացել է, բայց հոսպիտալացումից հրաժարվել է ԱՄՆ-ը պատրաստվում է միգրանտների ռեկորդային արտաքսմանը. The Washington Post Ազատաշեն գյուղում բախվել են «Nissan Teana»-ն և «Mercedes»-ը, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր շրջվել է Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցելՀայ-թուրքական երկխոսությունը վերաբերում է ոչ միայն դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատմանը, սահմանի բացմանը, այլև լայնածավալ առևտրին. ՄիրզոյանՌուբեն Վարդանյանն ուղերձներ է փոխանցել Քանի դեռ Հայաստանի Սահմանադրություն չի փոփոխվել, խաղաղության պայմանագրի ստորագրումն անհնար է. Բայրամով Օմանում ԱՄՆ-ն Իրանին չի առաջարկել ամբողջությամբ հրաժարվել ուրանի հարստացումից YouTube-ը նախատեսում է սահմանափակել Shorts-երի դիտման ժամանակը Լարսը բոլոր տրանսպորտային միջոցների համար փակ է Մյանմարում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել«Տիտանիկ» ֆիլմում օգտագործված ջութակն աճուրդի կհանվի (լուսանկար)Կրեմլում խոսել են Պուտինի և Թրամփի հանդիպման նախապատրաստման մասինԱրարատ Միրզոյանը և Խավիեր Կոլոմինան քննարկել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը Արթուր Ալեքսանյանն այսօր ԵԱ-ում կպայքարի բրոնզե մեդալի համար Ջրերը չը՜ռ թողած, ասում եք՝ ջուր չկա հանրապետությունում». Փաշինյանը՝ Շվանիձորում (տեսանյութ) Իշխանությունը ձգտում է «նոր» Հայաստանի մոդելի, որտեղ պատմությունը դիտարկվում է որպես խանգարող հանգամանք. Արմեն ՀովասափյանՄեզ սպասվում է արվեստի և մշակույթի շաբաթ. ԿԳՄՍ նախարար Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում ապրիլի 14-ին և 15-ին լույս չի լինի Մեղրի-Կապան ճանապարհին խոշոր ավտովթար է տեղի ունեցել. վիրավոր կա ԵԱՏՄ–ից դուրս գալը և դեպի ԵՄ շրջվելը լուրջ տնտեսական հետևանքներ կունենա. Սամվել Կարապետյան Արագածոտնի մարզի Օշական և Ոսկեհատ բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն օրական մինչև 3 մլրդ դոլար է վաստակում նոր մաքսատուրքերից Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօրՍերբիայի փոխվարչապետը բացատրել է, թե ինչպես է Ռուսաստանը վերաբերվում իր երկրինԵրևանում ավտոմեքենայով վթարի է ենթարկվել հատուկ նշանակության գումարտակի հրամանատար Հայկազ Ջոմարդյանը Գևորգ Պապոյանը մասնակցել է «EXPO 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսի բացման արարողությանը (լուսանկարներ, տեսանյութ) Կոբախիձեն և Էրդողանը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության անհրաժեշտությունը Հրազդան գետից հեռացվել է շուրջ 9,000 խմ, իսկ Գետառից և Ողջաբերդից՝ շուրջ 4,040 խմ աղբ (տեսանյութ) Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ Գիշերը Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղացել Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ծաղկազարդը Ավինյանի ղեկավարման օրոք ԱՆԻՖ-ը մոտ 2.5 մլն դոլար է փոխանցել նրա համադասարանցու ընկերությանը. «Ազատություն» Տաջիկստանում հզոր երկրաշարժ է տեղի ունեցելԼույս չի լինի Մկրտության արարողության ժամանակ արված խմբակային լուսանկարը` ուրիշի կնոջը սիրահետելու և ծեծի ենթարկվելու առիթ Ինչ-որ ժամանակ հայրիկիս փրկած անցեղ շունն էս բոլոր տարիներին փրկում էր մեզ․ Նազենի Հովհաննիսյան Ի՞նչ արդյունք կարող են տալ հայ-ադրբեջանական բանակցությունները Թուրքիայում՝ հայասպան պետության հովանու ներքո․ Արմեն ԱյվազյանԹրամփը 1 տարով երկարաձգել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցները Ձյուն կտեղա. եղանակն ապրիլի երկրորդ կեսին Գազ չի լինի Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում Վերակառուցումից հետո Մեղրիի անցակետի թողունակությունը մի քանի անգամ կավելանա Չվհատվեք, շատ փորձություններով եք անցել, ոտքի կանգնել․ հանդիպում` ՀՅԴ Արցախի կառույցի անդամների հետ Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան- Թուրքիա երկկողմ օրակարգի ընթացիկ կետերը Միրզոյանը Անթալիայում արդեն ոչ թե խաղաղություն է մուրում, այլ խաղաղության մասին ակնարկ․ Մելիքյան Ամեն անգամ ինձ ավելի բարդ է տրվում Եվրոպայի չեմպիոնի կոչումը. Մալխաս Ամոյան Քննարկումներ Շվանիձորում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել Ադրբեջանը նոր պահանջ է ներկայացրել․ Արման Թաթոյան
Ամենադիտված