«Հայաքվեն» կոչ է անում ընդդիմությանը վայր դնել մանդատները, եթե Բաքվի հետ կանոնակարգը ԱԺ-ն վավերացնի Հաղթանակի փուլ ենք մտնում. Բագրատ Սրբազանի կոչը՝ հանրահավաքին ընդառաջ (տեսանյութ) Որ հույսերով ապրենք, թշնամին կհայտնվի Երևանի կենտրոնում․ Խաչատրյան (տեսանյութ) «Մաքուր Երկաթ» ընկերության տնօրենը սեպտեմբերի 20-ից գտնվում է անազատության մեջ․ հայտարարություն Բոգոն իմ ընկերն ա, ոնց չեմ ճանաչում. Սամվել Ալեքսանյանն Աղվան Հովսեփյանի գործով ցուցմունք է տալիս (տեսանյութ) Հավաքներին մասնակցելու համար գումար առաջարկելու վարույթով Գերասիմ Վարդանյանի և 4 անձի մասով նախաքննությունն ավարտվել է Հայաստանը բարձր է գնահատում Կիպրոսի հետ ավանդական բարեկամական հարաբերությունները․ Փաշինյանի ուղերձը Այո, այդ պաշտոնում պետք է լինի ՔՊ թիմի անդամ. Արփի Դավոյանը՝ Գրիգոր Մինասյանի հրաժարականի մասին (տեսանյութ) Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դիմավորել է Հայաստան ժամանած Իրանի նախագահի առաջին տեղակալին ՀՀ–ն կարող է ավելի շատ հոսանք արտահանել` ծավալն ավելացնելով ևս 7 մլրդ ԿՎտ/ժ–ով. Հակոբ Վարդանյան Քաղաքացուն ապօրինի տուգանած պարեկներից որևէ մեկը պատասխանատվության ենթարկվե՞լ է․ Դանիելյան (տեսանյութ) «ԵԱՏՄ-ի ներսում պետական փաստաթղթաշրջանառության թվայնացումը խիստ կարևոր է». Փաշինյան 

Այսօրվանից ԱԺ աշխատակազմում 54 հոգի աշխատանք չի ունենա. 168.am

Քաղաքական

Ազգային ժողովում պատրաստվում են կառուցվածքային փոփոխությունների, որոնք հնարավորինս գաղտնի են պահվում աշխատակիցներից, հայտնում է 168.am-ը։

Հիշեցնենք, որ առաջարկվող փոփոխությունը խիստ վտանգավոր մի քանի տարր է պարունակում իր մեջ: Խոսքը, մասնավորապես, երկու հիմնական բաղադրիչների մասին է՝ ԱԺ-ն պետական ծառայողի դասի աշխատակազմ պիտի չունենա, կամ ներկայիս 230 պետծառայողի փոխարեն՝ 100 հաստիքով պետք է բավարարվի՝ ԱԺ Արարողակարգային վարչությունով, Քարտուղարությամբ և Արտաքին կապերի վարչությունով:

Փոխարենը, առաջարկվող փաթեթի համաձայն՝ ԱԺ աշխատակազմի մնացած առնվազն 300 կադրերը կամ կկրճատվեն, կամ կդառնան սոսկ քաղիրավական պայմանագրով աշխատողներ:

Կնշանակի՝ այս պետական բարձրագույն հաստատությունում կադրերն այլևս պետծառայողի մասին օրենքով պաշտպանված չեն լինի, կունենան խոցելի կարգավիճակ, կզրկվեն սոցիալական երաշխիքներից, բարձր աշխատավարձի հնարավորությունից ու առաջխաղացման դասային աստիճանի հնարավորություններից:

ԱԺ-ում գործատու-աշխատող իրավահարաբերություններն այլևս կդառնան ավելի պրոզաիկ ու խոցելի, որպեսզի էականորեն կրճատվի նաև պետության բեռը՝ ծախսերի տեսանկյունից:

Հաջորդ ու առավել ուշագրավ դրվագն այն է, որ մեզ հասած տեղեկություններով՝ քաղիրավական պայմանագրերին անցում անելու իմաստն այն է, որ ԱԺ աշխատակազմ ներմուծվեն նաև այլազգի միջազգային փորձագետներ:

Նրանց վերապահված է լինելու օրենսդրական դաշտում ակտիվ փոփոխությունների փաթեթների մշակումը: Աղբյուրի պնդմամբ՝ ԵՄ-ի հետ ՀՀ օրենսդիր մարմինն այս դաշտում որոշակի պայմանավորվածություն ունի Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի հետ, փորձագետները ԵՄ-Հայաստան համաձայնագրի շրջանակներում և ԵՄ-ի համար շահագրգիռ ոլորտներում կիրականացնեն մի շարք առանցքային փոփոխություններ:

Ստացվում է՝ գիտակրթական կենտրոնի վերածվող ԱԺ աշխատակազմն իրականում կիսով չափ եվրոպական աշխատակազմ է լինելու, կիսով չափ՝ հայկական: Վտանգը նրանում է, որ այս ամենի արդյունքում մի օր ԱԺ պատգամավորական կորպուսն իսկապես վերածվի լուռ, անհաղորդ  կոճակ սեղմողների ակումբի:

Փաստորեն, սա է իշխանության հապճեպ ձգտումի ողջ իմաստը՝ իշխող ուժի պատգամավորների օրենսդիր գործառույթը դարձնել խիստ ֆորմալ՝ դակիչ ֆունկցիա:

Տեղեկացրել էինք նաև, որ հուլիսի 13-ին, Արարատ Միրզոյանի նախագահությամբ՝ ԱԺ-ում փակ քննարկվել և հաստատվել է «ԱԺ աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը» փոխելու հարցը վերակառուցելու նախագիծը:

Այսպիսով՝ գործող 8 վարչություններից 3-ը խնայվել են՝ կգործեն ամբողջական կազմով, մյուս հինգը վերանվանվել են կամ լուծարվել:

168.am-ի հարցմանն ի պատասխան՝ ԱԺ-ն ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի գործող աշխատակազմի հաստիքացուցակը և 09.08.2019-ից ուժի մեջ մտնող հաստիքացուցակը։

Ներկայացված փաստաթղթից ակնհայտ է դառնում, որ ԱԺ թվով 54 աշխատակիցներ այսօրվանից կկորցնեն իրենց աշխատանքը, քանի որ այդքան թվով հաստիք ԱԺ-ում այլևս չկա։

Նկատենք, որ գործող հաստիքացուցակով տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմը, ներառյալ՝ մաքրուհիները, 208-ն են, վաղվանից նրանց թիվը 61-ով պակաս կլինի՝ 147 հոգի։

Վարչական աշխատողների քանակը 4-ից դարձել է 5, հայեցողականինը՝ 164-ից՝ 167, պետծառայողների թիվն ավելացել է՝ 232-ից դառնալով 240, քաղաքացիական աշխատանք կատարողների թիվը, ընդհակառակը, կրճատվել է՝ նախկին 41-ի փոխարեն՝ 36, բյուջետային գրասենյակի աշխատողների քանակը նույնն է՝ 5։

Նշվում է նաև, որ այս փոփոխությունները հրապարակային են, հրապարակվել են ԱԺ խորհրդի որոշմամբ կատարված ԱԺ աշխատակազմի կառուցվածքային փոփոխությունները, հրապարակվել է այդ փոփոխությունների բնույթը և նպատակները ներկայացնող տեսանյութ, և այլն։ Որևէ միջազգային կազմակերպության կողմից այդ առնչությամբ խորհրդատվություն չի եղել։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Հայաքվեն» կոչ է անում ընդդիմությանը վայր դնել մանդատները, եթե Բաքվի հետ կանոնակարգը ԱԺ-ն վավերացնի ՆԱՏՕ-ն և Ուկրաինան Սիրիայում քիմիական զենքով սադրանք են նախապատրաստում. ՌԴ ԱՀԾ Հաղթանակի փուլ ենք մտնում. Բագրատ Սրբազանի կոչը՝ հանրահավաքին ընդառաջ (տեսանյութ) ԵԱՏՄ երկրների տնտեսությունների աճի տեմպերը գերազանցում են համաշխարհային միջինը. ՄիշուստինՔննարկվել են հանքարդյունաբերության ոլորտին առնչվող հարցեր. Գնել Սանոսյանն ընդունել է Իրանի առևտրի նախարարին Որ հույսերով ապրենք, թշնամին կհայտնվի Երևանի կենտրոնում․ Խաչատրյան (տեսանյութ) Մխիթար Հայրապետյանը մասնակցել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության նոր հեռուստաստուդիայի հիմնարկեքի արարողությանը «Մաքուր Երկաթ» ընկերության տնօրենը սեպտեմբերի 20-ից գտնվում է անազատության մեջ․ հայտարարությունԲոգոն իմ ընկերն ա, ոնց չեմ ճանաչում. Սամվել Ալեքսանյանն Աղվան Հովսեփյանի գործով ցուցմունք է տալիս (տեսանյութ) Ճապոնիան նոր վարչապետ է ընտրել «ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական աճը գերազանցում է համաշխարհային ցուցանիշները, միությունը գնալով էլ ավելի հանրաճանաչ է դառնում»․ ՌԴ վարչապետՀավաքներին մասնակցելու համար գումար առաջարկելու վարույթով Գերասիմ Վարդանյանի և 4 անձի մասով նախաքննությունն ավարտվել է Հայաստանը բարձր է գնահատում Կիպրոսի հետ ավանդական բարեկամական հարաբերությունները․ Փաշինյանի ուղերձըՇուրջ 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք է բացահայտվել. ՔԿ Այո, այդ պաշտոնում պետք է լինի ՔՊ թիմի անդամ. Արփի Դավոյանը՝ Գրիգոր Մինասյանի հրաժարականի մասին (տեսանյութ) Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դիմավորել է Հայաստան ժամանած Իրանի նախագահի առաջին տեղակալինՀՀ–ն կարող է ավելի շատ հոսանք արտահանել` ծավալն ավելացնելով ևս 7 մլրդ ԿՎտ/ժ–ով. Հակոբ Վարդանյան Քաղաքացուն ապօրինի տուգանած պարեկներից որևէ մեկը պատասխանատվության ենթարկվե՞լ է․ Դանիելյան (տեսանյութ) «ԵԱՏՄ-ի ներսում պետական փաստաթղթաշրջանառության թվայնացումը խիստ կարևոր է». Փաշինյան Լուսինե Բադալյանը պահանջելո՞ւ է Փաշինյանի հրաժարականը «Nissan»-ում ընթացքի ժամանակ հրդեհ է բռնկվել «Այն բանտիկով փաթաթված նախագծերը, որոնք բերվում են այստեղ, մի իրականություն է, ու կա մյուս՝ Գառնիկ Դանիելյանի ասած իրականությունը»․ Գեղամ ՄանուկյանՀայաստանում կորպորատիվ օգտատերերի վրա գրոհներն ուժգնացել են Պարեկներն էլ արդեն կկրթվեն (տեսանյութ) Տասնյակ հասցեներում գազ չի լինի Սամվել Բաբայանը, երկու օր է, հրավիրվում է հարցաքննության Օրենքով գող Կիլդիմ Արթուրին հանձնարարել են 48-ամյա տղամարդուց հետ ստանալ 4500 դոլար պարտքը. հնչել են կրակnցներ Երևան է ժամանել Ղրղզստանի վարչապետը Կ. Պոլսի Հայոց Պատրաիրքը Մայր Տաճարում մատուցել է Սուրբ Պատարագ Ինչո՞ւ են տարհանել Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցի աշակերտներին․ մանրամասներՀայաստանում նոր գյուղ կստեղծվի. Սանահինը կբաժանեն Ալավերդի քաղաքիցՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 1-ին «Իշխանությունը պադավատների վրա ճիշտ այնքան է ծախսում, ինչքան պարտք է վերցնում Գյումրու քաղաքաշինության համար». Արթուր Խաչատրյան Բաքուն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը նոր մեղադրանք է առաջադրել Հրաժարական է տվել Արդարադատության նախարար Գրիգոր ՄիասյանըՀայտնի են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման նոր ցուցակներում համարների միջակայքերը Ժամանակը ցույց տվեց, որ Սերժ Սարգսյանը ճիշտ որոշում կայացրեց. Շարմազանով Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում առավոտյան երեխաներին տարհանել են․ ի՞նչ է կատարվում Պատրաստ եմ ջանք գործադրել ՀՀ-Չինաստան հարաբերություններն առավել զարգացնելու համար․ Փաշինյան«Այսօր Հայաստան այցի ժամանակ առաջարկվելու է միանալ ԵԱՏՄ-ին». Իրանի առաջին փոխնախագահ Պայթյունավտանգ իրավիճակ՝ Հայաստանի շուրջ․ Սուրենյանց 36 ժամ ջուր չի լինելու Մի շարք հասցեներում լույս չի լինելու Նիկոլ Փաշինյանը կենսաթոշակն ու աշխատավարձը բարձրացնում է պետական պարտքի ավելացման հաշվին․ «Ժողովուրդ»«Փաստ». Նիկոլ Փաշինյանին հայտնել համաժողովրդական անվստահություն ու արհամարհանք. Ազգային հպարտության տրիբունալի որոշումը «Իրավունք». Սամվել Բաբայանի «փոզմիշ» օպերացիան Փաշինյանը մտադիր է ռուսներին փոխարինել թուրքերով. «Հրապարակ»Մեր առաջնային խնդիրներից մեկն է՝ հայի ետին խելքը բերել էականորեն առաջ․ Նիկոլ Փաշինյան Սթոլթենբերգը կլքի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի աթոռը. ո՞վ է նոր քարտուղարը «Փաստ». Իշխանականները նորից դռնեդուռ են ընկել
Ամենադիտված