Մխիթար Հայրապետյանը մասնակցել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության նոր հեռուստաստուդիայի հիմնարկեքի արարողությանը
ՔաղաքականՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև ստորագրված Իրականացման պայմանագրով՝ Հայ-չինական համագործակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակում Հայաստանի հանրային հեռուստաընկերության նոր հեռուստաստուդիայի հիմնարկեքի արարողությանը:
Ողջունելով ներկաներին՝ Մխիթար Հայրապետյանը շնորհակալություն է հայտնել Չինաստանի կառավարությանը ծրագրի շրջանակներում Հանրային հեռուստաընկերությանը ցուցաբերված նշանակալից աջակցության համար: Այս համագործակցությունը, ըստ նախարարի, հերթական վկայումն է հայ-չինական բարեկամական հարաբերությունների: Նախարարն առանձնահատուկ կարևորել է ՀՀ կառավարության թվային փոխակերպման երկարաժամկետ ռազմավարության համար այսօրինակ ծրագրերն ու նախագծերը, որոնք գալիս են աջակցելու, ուժեղացնելու, հզորացնելու տեղեկատվական ոլորտում արտադրական կարողությունները:
«Սա ոչ միայն ենթակառուցվածքներ կամ շենքեր կառուցելու, այլև նորարար միտք, նոր տեխնոլոգիաներ և թվային լուծումներ բերելու մասին է, ուստի շնորհավորում եմ Հանրային հեռուստաընկերությանն այսչափ կարևոր ծրագիրը կյանքի կոչելու համար»,- ընդգծել է նախարարը: