«ԵԱՏՄ-ի ներսում պետական փաստաթղթաշրջանառության թվայնացումը խիստ կարևոր է». Փաշինյան
Քաղաքական
«Վստահություն և անվտանգություն, այս երկու սկզբունքի վրա է հիմնվելու ՀՀ թվային համակարգը»,-այդ մասին Երևանում ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ անցկացվող Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով միության տարածքում մեկ միասնական թվային համակարգի ստեղծմանը։
«Թվային համակարգերը պետք է մարդկանց ու բիզնեսի համար լինեն գործնականում կիրառելի, օգտակար և արդիական։ Եթե դա տեղի չի ունենում, ապա դա ոչ թե թվայնացում է, այլ իմիտացիա է»,– նշել է նա։
Փաշինյանի խոսքով` պետական համակարգերն ամբողջովին պետք է թվայնացվեն.
«Դա խիստ կարևոր է, որպեսզի պետության կողմից մատուցվող ծառայություններն ամբողջովին դառնան թափանցիկ»,-ասել է նա։
Փաշինյանի խոսքով, պետք է ստեղծվեն տվյալների պահպանման վստահելի համակարգեր, որոնց միջոցով հնարավոր կլինի պետական կառույցների միջև անխոչընդոտ փոխանակել տվյալները։ Դա հնարավորություն կտա հրաժարվելու փաստաթղթաշրջանառությունից։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից