Հոկտեմբերի 2-ից այս վայրը կլինի ամբողջությամբ ձյունապատ․ Գագիկ Սուրենյան
Բլոգոսֆերա
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրել․
«Կհանդիպենք մյուս տարի հունիսին: Հոկտեմբերի 2-ից այս վայրը կլինի ամբողջությամբ ձյունապատ»:
Նշենք, որ խոսքը Ռապի լճի մասին է, որը գտնվում է Արագած լեռնազանգվածի հյուսիսային մասում, Դաշտակիջուր գետի ձախ ափին, Գեղաձոր գյուղից 9 կմ հեռավորության վրա։ Այն Արագածի բազմաթիվ բարձրալեռնային լճերից մեկն է։ Բարձրությունը ծովի մակարդակից 3001 մետր է, մակերեսը՝ 1,2 հա։

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ