Բավրա մաքսակետի հերթափոխի պետին կալանավորելու միջնորդությունը մերժվել է
ԻրավունքԲավրա մաքսակետի հերթափոխի պետին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում արված գրառմամբ տեղեկացնում է փաստաբան Գոռ Միքայելյանը: «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Հ․Մանուկյանի, հենց նոր կայացրած որոշմամբ մերժեց քննիչի միջնորդությունը՝ այս օրերին բազմիցս հրապարակված՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և առանձնապես խաշոր չափի կաշառք ստանալու մեջ մեղադրվող՝ Բավրա մաքսակետի հերթափոխի պետին կալանավորելու վերաբերյալ։ Կալանավորումը մերժելու դատարանի որոշումը տանում եմ ՁՊՎ՝ ձերբակալվածին արգելանքից ազատելու համար»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ փետրվարի 7-ին ձերբակալվել էր «Բավրա» մաքսակետի հերթափոխի պետը: