Ռուբեն Վարդանյանն ուղերձներ է փոխանցել Քանի դեռ Հայաստանի Սահմանադրություն չի փոփոխվել, խաղաղության պայմանագրի ստորագրումն անհնար է. Բայրամով Օմանում ԱՄՆ-ն Իրանին չի առաջարկել ամբողջությամբ հրաժարվել ուրանի հարստացումից YouTube-ը նախատեսում է սահմանափակել Shorts-երի դիտման ժամանակը Լարսը բոլոր տրանսպորտային միջոցների համար փակ է Մյանմարում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել «Տիտանիկ» ֆիլմում օգտագործված ջութակն աճուրդի կհանվի (լուսանկար) Կրեմլում խոսել են Պուտինի և Թրամփի հանդիպման նախապատրաստման մասին Արարատ Միրզոյանը և Խավիեր Կոլոմինան քննարկել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը Արթուր Ալեքսանյանն այսօր ԵԱ-ում կպայքարի բրոնզե մեդալի համար Ջրերը չը՜ռ թողած, ասում եք՝ ջուր չկա հանրապետությունում». Փաշինյանը՝ Շվանիձորում (տեսանյութ) Իշխանությունը ձգտում է «նոր» Հայաստանի մոդելի, որտեղ պատմությունը դիտարկվում է որպես խանգարող հանգամանք. Արմեն Հովասափյան 

Պատմամշակութային նշանակության շենքը վաճառվել է օֆշորային ընկերության․ ապօրինությունը բացահայտվել է (տեսանյութ)

Իրավունք

ՀՀ գլխավոր դատախազությունից ստացված գրության հիման վրա Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2001 թ-ին Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Կենտրոն» տարածքային ստորաբաժանման պաշտոնատար անձինք, կեղծիք կատարելով, պետական սեփականություն հանդիսացող Աբովյան 3 հասցեի շենքը գրանցել են որպես հասարակական կազմակերպության սեփականություն, ինչից հետո այդ հասարակական կազմակերպության խորհրդի ղեկավարը, միաժամանակ հանդիսանալով Մշակույթի նախարարության բարձրաստիճան պաշտոնատար անձ, անտեսելով, որ հիշյալ շենքն ընդգրկված է պատմամշակութային հուշարձանների ցանկում և ինքն ի պաշտոնե իրականացնում է պատմամշակութային հուշարձանների պահպանության պարտականություն, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ։ Նրան ի պաշտոնե հայտնի լինելու պարագայում, որ հուշարձանի հողատարածքն ընդգրկված է քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքներով չփոխանցվող հողերի ցանկում, հողատարածքը մասնավորեցնելու և օտարելու նպատակով նա գրություն է հասցեագրել Երևանի քաղաքապետարան։ Քաղաքապետարանի համապատասխան պաշտոնատար անձը, գրությանն ի պատասխան, տրամադրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ, որոնց հիման վրա հողամասերը ապօրինի գրանցվել են որպես մասնավոր սեփականություն։

Այնուհետև, 2007 թվականին շենքի և հողամասի մի հատվածը հասարակական կազմակերպությունը 28 միլիոն 800 հազար դրամով օտարել է սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության՝ խախտելով Երևանի քաղաքապետի որոշման հիման վրա կնքված պայմանագրի դրույթները։ Այդ ընկերությունն իրականացրել է պատմամշակութային հուշարձանի ապամոնտաժման աշխատանքներ․ շենքի հյուսիսային հատվածը քանդվել է, որոշ պատուհաններ լցափակվել են։

Արդեն 2011 թվականին, հասարակական կազմակերպությունը, դարձյալ խախտելով Երևանի քաղաքապետի որոշման հիման վրա կնքված պայմանագրի դրույթները, Աբովյան 3 հասցեի 201 միլիոն դրամ գնահատված հիմնական շենքն ու հողամասը, որպես ավանդ, ներդրել է մեկ այլ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալում՝ գրանցելով սեփականության իր իրավունքը նշված շենքի և հողամասի նկատմամբ։ Հիշյալ հասարակական կազմակերպության նախագահի կողմից 2012 թվականի հունիսի 27-ին ընկերության 100 տոկոս բաժնեմասը 550 հազար դոլարով ձևական գործարքի արդյունքում օտարվել է Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված օֆշորային ընկերություններից մեկին, որի տնօրենը հանդիսացել է Մշակույթի նախարարության նույն բարձրաստիճան պաշտոնյայի որդու կինը։ Այնուհետև ձևական գործարքների միջոցով նշված 100 տոկոս բաժնեմասի 50 տոկոսն անցել է հասարակական կազմակերպության նախագահին, 25 տոկոսը՝ հիշյալ ընկերության տնօրենի մորը, իսկ մյուս 25 տոկոսը մնացել է օֆշորային ընկերությանը։

Ապօրինությունների հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 201 միլիոն դրամի վնաս։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի և պատմության ու մշակույթի հուշարձաններ ոչնչացնելու կամ վնասելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Քննչական կոմիտե։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ռուբեն Վարդանյանն ուղերձներ է փոխանցել Քանի դեռ Հայաստանի Սահմանադրություն չի փոփոխվել, խաղաղության պայմանագրի ստորագրումն անհնար է. Բայրամով Օմանում ԱՄՆ-ն Իրանին չի առաջարկել ամբողջությամբ հրաժարվել ուրանի հարստացումից YouTube-ը նախատեսում է սահմանափակել Shorts-երի դիտման ժամանակը Լարսը բոլոր տրանսպորտային միջոցների համար փակ է Մյանմարում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել«Տիտանիկ» ֆիլմում օգտագործված ջութակն աճուրդի կհանվի (լուսանկար)Կրեմլում խոսել են Պուտինի և Թրամփի հանդիպման նախապատրաստման մասինԱրարատ Միրզոյանը և Խավիեր Կոլոմինան քննարկել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը Արթուր Ալեքսանյանն այսօր ԵԱ-ում կպայքարի բրոնզե մեդալի համար Ջրերը չը՜ռ թողած, ասում եք՝ ջուր չկա հանրապետությունում». Փաշինյանը՝ Շվանիձորում (տեսանյութ) Իշխանությունը ձգտում է «նոր» Հայաստանի մոդելի, որտեղ պատմությունը դիտարկվում է որպես խանգարող հանգամանք. Արմեն ՀովասափյանՄեզ սպասվում է արվեստի և մշակույթի շաբաթ. ԿԳՄՍ նախարար Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում ապրիլի 14-ին և 15-ին լույս չի լինի Մեղրի-Կապան ճանապարհին խոշոր ավտովթար է տեղի ունեցել. վիրավոր կա ԵԱՏՄ–ից դուրս գալը և դեպի ԵՄ շրջվելը լուրջ տնտեսական հետևանքներ կունենա. Սամվել Կարապետյան Արագածոտնի մարզի Օշական և Ոսկեհատ բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն օրական մինչև 3 մլրդ դոլար է վաստակում նոր մաքսատուրքերից Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօրՍերբիայի փոխվարչապետը բացատրել է, թե ինչպես է Ռուսաստանը վերաբերվում իր երկրինԵրևանում ավտոմեքենայով վթարի է ենթարկվել հատուկ նշանակության գումարտակի հրամանատար Հայկազ Ջոմարդյանը Գևորգ Պապոյանը մասնակցել է «EXPO 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսի բացման արարողությանը (լուսանկարներ, տեսանյութ) Կոբախիձեն և Էրդողանը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության անհրաժեշտությունը Հրազդան գետից հեռացվել է շուրջ 9,000 խմ, իսկ Գետառից և Ողջաբերդից՝ շուրջ 4,040 խմ աղբ (տեսանյութ) Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ Գիշերը Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղացել Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ծաղկազարդը Ավինյանի ղեկավարման օրոք ԱՆԻՖ-ը մոտ 2.5 մլն դոլար է փոխանցել նրա համադասարանցու ընկերությանը. «Ազատություն» Տաջիկստանում հզոր երկրաշարժ է տեղի ունեցելԼույս չի լինի Մկրտության արարողության ժամանակ արված խմբակային լուսանկարը` ուրիշի կնոջը սիրահետելու և ծեծի ենթարկվելու առիթ Ինչ-որ ժամանակ հայրիկիս փրկած անցեղ շունն էս բոլոր տարիներին փրկում էր մեզ․ Նազենի Հովհաննիսյան Ի՞նչ արդյունք կարող են տալ հայ-ադրբեջանական բանակցությունները Թուրքիայում՝ հայասպան պետության հովանու ներքո․ Արմեն ԱյվազյանԹրամփը 1 տարով երկարաձգել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցները Ձյուն կտեղա. եղանակն ապրիլի երկրորդ կեսին Գազ չի լինի Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում Վերակառուցումից հետո Մեղրիի անցակետի թողունակությունը մի քանի անգամ կավելանա Չվհատվեք, շատ փորձություններով եք անցել, ոտքի կանգնել․ հանդիպում` ՀՅԴ Արցախի կառույցի անդամների հետ Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան- Թուրքիա երկկողմ օրակարգի ընթացիկ կետերը Միրզոյանը Անթալիայում արդեն ոչ թե խաղաղություն է մուրում, այլ խաղաղության մասին ակնարկ․ Մելիքյան Ամեն անգամ ինձ ավելի բարդ է տրվում Եվրոպայի չեմպիոնի կոչումը. Մալխաս Ամոյան Քննարկումներ Շվանիձորում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել Ադրբեջանը նոր պահանջ է ներկայացրել․ Արման Թաթոյան Գեղարքունիքում հայրը 16-ամյա որդուն կախված է գտել Ավտովթար՝ Արմավիրի մարզում․ կան վիրավորներ 46-ամյա հայրը կասկածվում է անչափահաս դստեր նկատմամբ nտնձգnւթյnւն կատարելու համար Մալխաս Ամոյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն Ենոքավան հնարավոր է հասնել հիմնանորոգված ճանապարհով․ ՏԿԵՆ Երևանում կազմակերպվել է Հայոց gեղաuպանnւթյան 110-րդ տարելիցին նվիրված ցուցադրություն
Ամենադիտված