Քաղաքացուն գրանցել են որպես մահացած՝ COVID-19 ախտորոշմամբ, այնինչ նա ողջ է (տեսանյութ)
ՏեսանյութերՖեյսբուքյան օգտատեր Ռաֆայել Ղարիբյանն ուղիղ եթերում ահազանգել է, որ «Էրեբունի» ԲԿ-ն գրանցել է իր պապի մահը, իսկ մահվան պատճառ է նշել COVID-19-ը, այնինչ նա ողջ է:
«Հունիսի 21-ին մենք պապիին տարել ենք «Էրեբունի» ԲԿ: Կատե, անալիզները վերցրել են մեզանից, բոլոր գումարները վճարվել է: Մեզ ասել են, որ պապիի մոտ խնդիրն այն է, որ սրտի աորտայի բացվածքի պատճառով արյունը լցվում է փորի մեջ: Մի խոսքով, մենք հրաժարվել ենք մնացած բուժումներից, քանի որ մեզ ասել են, որ հույս չկա, ասել են՝ բերեք տուն: Հաջորդ օրը դուրս է գրվել ժամը 12:40-ին»,- ասաց նա:
Ղարիբյանը ցույց է տվել փաստաթուղթը, որում երևում է, որ ԲԿ-ն գրանցել է քաղաքացու մահը, ապա վերջինիս՝ կենդանի վիճակում, անկողնում պառկած:
Նա նաև նշում է, որ իր պապին գրանցել են որպես COVID-19-ով վարակված:
«Ու ո՞վ է սրա պատասխանը մեզ տալու»,- եզրափակում է քաղաքացին