Շաքե Իսայանը Covid 19-ի թեստ է հանձնել․ պատասխանը հայտնի է
Բլոգոսֆերա![Շաքե Իսայանը Covid 19-ի թեստ է հանձնել․ պատասխանը հայտնի է](/timthumb.php?src=disc/25-06-20/72e0288f4d1bbe8aa567cec24ae646a8.jpg&w=780)
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Այսօր ստացել եմ կորոնավիրուսի ՊՇՌ թեստի պատասխանը, որը բացասական էր: Թեստը հանձնել էի, քանի որ խորհրդարանում փաստորեն շփվել էի կոնտակտավոր անձանց հետ:
Առողջություն եմ մաղթում գործընկերներիս և բոլոր նրանց, ովքեր վարակված են նոր տեսակի կորոնավիրուսով:
Շուտափույթ ապաքինում բոլորին»:
![](banners/armflix.jpg)