Ահաբեկչությունից հետո Թուրքիայում ձերբակալվել են Քրդստանի աշխատավորական կուսակցության տասնյակ կողմնակիցներ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է Բաքվի հետ սահմանազատման կանոնակարգը Ուկրաինան արդեն 2 անգամ Թուրքիայի միջոցով առաջարկներ է արել ՌԴ-ին․ Պուտին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն ինն ամսում աճել է 8.7 տոկոսով Բացի Ալիևի քաղաքական կամքից, այլ բան չի խոչընդոտում խաղաղության պայմանագրի ստորագրմանը (տեսանյութ) Փաշինյանը հեռացրեց բոլոր միջնորդներին, հիմա նույն առաքելության համար Թուրքիային է ակտիվ հրավիրում (տեսանյութ) ՀՀ-ին սպառնացել ու ստիպել են հրաժարվել սահմանազատման միջազգային լավագույն փորձից (տեսանյութ) Այո՛, ընդդիմության դաշտում կան բոլորից դժգոհողներ, լավ գիտեք իրենց, նրանցից մետրերով հեռու ենք մնում (տեսանյութ) 6 ամիս կապ չի եղել. Արցախում կյանքից հեռացած հայ կնոջ դուստրը ցանկանում է մորը ՀՀ-ում hnւղարկավnրել Լծեն-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում Իրանը մի քանի տարբերակ է պատրաստել Իսրայելի հարվածին պատասխանելու համար. NYT Միշա Գյուրջյանին 1 ամիս պահեցին բանտում, ասացին՝ մեքենա է գողացել ու հիմա կներե՞ս. սրա պատասխանն ո՞վ է տալու. Մանուկյան 

Իրանի նախագահի մահը չէր կարող պատահական լինել «Հրապարակ»

Հրապարակումներ

«Հրապարակ»

44-օրյա արցախյան պատերազմից մինչ այսօր Իրանի իշխանությունները՝ հանձին նախագահ Ռաիսիի, հստակ հայտարարում էին, որ երբեք թույլ չեն տալու, որ Իրանի, Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տեղի ունենան տարածքային փոփոխություններ, եւ դա իրենց համար կարմիր գիծ է, որը թույլ չեն տալու: Իրանը, ի տարբերություն Հայաստանի, այն երկիրն է, որի դեմ ե՛ւ Թուրքիան, ե՛ւ Ադրբեջանը ի վիճակի չեն քայլեր ձեռնարկել, ստիպել, որ նա ետ կանգնի իր հայտարարություններից ու իր կարմիր գծերից: Բնական է, որ Իրանի նման պահվածքը լիովին խառնում է Թուրքիայի եւ Ադրբեջանի խաղաքարտերը՝ հատկապես Ռաիսիի նման նախագահի պայմաններում: 


Իսկ այդ երկու եղբայր-պետությունները հստակ ու աննահանջ ծրագիր ունեն` «Սյունիքի միջանցքի» բացման հետ կապված: Այնպիսի ծրագիր, որի ճանապարհին հայտնվող խոչընդոտներն էլ պատրաստ են ամեն գնով հեռացնել եւ հասնել իրեն նպատակին: Եվ որքան էլ իրանական կողմը Ռաիսիի ողբերգական մահը բացատրի ուղղաթիռի վթարով` բացառելով կողմնակի միջամտությունը, ես հակված եմ կարծել, որ սա թուրքական հայտնի ձեռագրով իրականացված ահաբեկչություն է: Թուրքը կա՛մ փողով, շողոքորթությամբ ու շահագրգռելով է հասնում իր ուզածին, կա՛մ` ահեբեկչությամբ եւ նենգորեն: Իսկ Իրանի թշնամիները քիչ չեն՝ ԱՄՆ-ի, Իսրայելի եւ այլ տերությունների հետ համագործակցված կարող էին մշակել Ռաիսիի վերացման ծրագիրը եւ կյանքի կոչել: Իհարկե, դրա իրագործումը կախված կլիներ նաեւ մի շարք այլ հանգամանքներից, որոնք պետք է հաշվի առներ դավադիրների խումբը, եւ կարող էր նաեւ ահաբեկչությունը գլուխ չգար, բայց դե՝ «փորձը փորձանք չէ»: 

Ցավոք, իմ կարծիքով, այս անգամ գլուխ եկավ: Իհարկե, նաեւ չկային երաշխիքներ, որ Ռաիսիին վերացնելը հարցի վերջնական լուծում է, եւ հաջորդ եկողները չեն շարունակելու նրա վարած քաղաքականությունը: Սա էլ, ըստ էության, ռիսկային որոշում էր, սակայն այլ ճանապարհ երեւի չէր մնում, քանզի նրանք համոզված էին, որ Ռաիսին` մնալու դեպքում, հաստատ իրենց ծրագրերի խոչընդոտը լինելու է: Ադրբեջանի եւ Թուրքիայի շահագրգռությանը միանում էր նաեւ մյուս երկրների վերաբերմունքը, որոնք երազում էին Իրանին չափազանց թուլացած տեսնել: Մեկն Իսրայելն է, որը չէր կարողանում կուլ տալ օրեր առաջ Իրանի կողմից Իսրայելի վրա ռազմական հարձակման փաստը։

Ինչեւէ, այդ «խմբակի» շահերը համընկան, նրանց բախտն բերեց, թե հետախուզությունն ու հատուկ ծառայությունները լավ աշխատեցին, գուցե նախախնամությունն էլ դեր կատարեց, որ Ռաիսին ու նրա թիմակիցները նստեցին հենց այդ տրանսպորտային միջոցը, եւ թռիչքն էլ իրականացվեց ոչ թե նախագահական ինքնաթիռով, այլ 30 եւ ավելի տարիք ունեցող ամերիկյան ուղղաթիռով, որի պահեստամասերը՝ ԱՄՆ-ի հետ ունեցած փոխհարաբերություններից ելնելով, Իրանը երկար ժամանակ չէր ստանում, եւ կատարվեց այն, ինչ կատարվեց: Երեք ուղղաթիռներից մեկով նախագահը բարենպաստ թիչք կատարեց Ադրբեջան: Թե Ռաիսիի ինչին էր պետք մասնակցել Ադրբեջանի ամբարտակի բացմանը, լիովին անհասկանալի է, երբ ոչ վաղ անցյալում Իրանում Ադրբեջանի դեսպանատանը տեղի ունեցած հարձակման արդյունքում սպանվել էին դեսպանատան անվտանգության պետը եւ մեկ այլ աշխատակից, որից հետո Ադրբեջանից խոստացել էին, որ դա հենց այնպես չի անցնի` իրենք անպայման Իրանին պատժելու են դրա համար։ 

Բազում հարցեր են առաջանում. 
ա) ինչո՞ւ իմաստուն Ռաիսին որոշեց հենց ուղղաթիռներով իրականացնել թռիչքը, այլ ոչ թե ավելի ապահով նախագահական ինքնաթիռով
բ) ինչպե՞ս եղավ, որ նախագահական ուղղաթիռը վթարվեց ոչ թե Իրան-Ադրբեջան թռիչքի, այլ Իրանում թռիչքի ժամանակ, այն դեպքում, երբ երեք ուղղաթիռներն էլ թռչում էին նույն եղանակային պայմանների առկայությամբ
գ) ինչո՞ւ երեք ուղղաթիռներից հենց այն մեկը վթարվեց, որը տեղափոխում էր նախագահին եւ այլն: 
Սրանք հարցեր են, որոնք պատասխաններ են պահանջում: Պետք է սպասել սեւ արկղի վերծանմանը, արդյունքները համադրել այլ տեղեկությունների ու վերլուծությունների հետ` հասկանալու, թե ինչ է կատարվել: Կարծում եմ՝ իրանցիք հպարտ ու իրենց հարգող ժողովուրդ են եւ ամեն ջանք կներդնեն՝ բացահայտելու ուղղաթիռի վթարի բոլոր հանգամանքները:

Տա Աստված, որ ես իմ կասկածների մեջ սխալված լինեմ, եւ արհեստական միջամտություններ չհայտնաբերվեն։

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ահաբեկչությունից հետո Թուրքիայում ձերբակալվել են Քրդստանի աշխատավորական կուսակցության տասնյակ կողմնակիցներ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է Բաքվի հետ սահմանազատման կանոնակարգըՈւկրաինան արդեն 2 անգամ Թուրքիայի միջոցով առաջարկներ է արել ՌԴ-ին․ ՊուտինՀայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն ինն ամսում աճել է 8.7 տոկոսով Բացի Ալիևի քաղաքական կամքից, այլ բան չի խոչընդոտում խաղաղության պայմանագրի ստորագրմանը (տեսանյութ)2018-ին Փաշինյանին հավատացողները նրանից ստանալու ունեն նաև խաբելու համար. Մամիջանյան (տեսանյութ)Տղամարդը 300 հազար դոլար է շահել տարօրինակ զգացողության շնորհիվՓաշինյանը հեռացրեց բոլոր միջնորդներին, հիմա նույն առաքելության համար Թուրքիային է ակտիվ հրավիրում (տեսանյութ)ՀՀ-ին սպառնացել ու ստիպել են հրաժարվել սահմանազատման միջազգային լավագույն փորձից (տեսանյութ)Այո՛, ընդդիմության դաշտում կան բոլորից դժգոհողներ, լավ գիտեք իրենց, նրանցից մետրերով հեռու ենք մնում (տեսանյութ)Ֆրանսիայում կբացի Աթաթուրքի արձանը (լուսանկարներ) 6 ամիս կապ չի եղել. Արցախում կյանքից հեռացած հայ կնոջ դուստրը ցանկանում է մորը ՀՀ-ում hnւղարկավnրել Լծեն-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում Իրանը մի քանի տարբերակ է պատրաստել Իսրայելի հարվածին պատասխանելու համար. NYT Միշա Գյուրջյանին 1 ամիս պահեցին բանտում, ասացին՝ մեքենա է գողացել ու հիմա կներե՞ս. սրա պատասխանն ո՞վ է տալու. ՄանուկյանԵթե Փաշինյանը խաղաղության այդ թուղթը չստանա, կստացվի ներքին ու արտաքին ամեն ինչ ձախողել է (տեսանյութ)Աննա Հակոբյանը ցուցադրել է իր աշնանային լուքը (լուսանկարներ) Փաշինյանը խնդրել է Էրդողանին միջնորդի, որ Ալիևը ստորագրի խաղաղության պայմանագիրը (տեսանյութ)Էրդողանը հայտարարել է Ուկրաինայում հրադադար հաստատելու Պուտինի ցանկության մասին«Տղայիս հետ Փարիզում». Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել հանգստիցՄայրն իր դստեր ածխացած մնացորդները հայտնաբերել է խանութի վառարանումԱռգրավվել և ոչնչացվել է ոչ սպանդանոցային ծագման ավելի քան 70 կգ միս-մսեղիք Փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց ակցիզային մակնշման 68500 տուփ ծխախոտ (տեսանյութ) Շատ ընդդիմադիրներ ավելի շատ էներգիա են ծախսում ՀՀԿ-ին թիրախավորելու համար, քան՝ Փաշինյանի հեռացման. պատգամավոր Գեոմագնիսական փոթորիկը Երկիր կհասնի մինչև 2024 թվականի հոկտեմբերի 26-ը․ Լևոն Ազիզյան Իրանի նկատմամբ կան պատժամիջոցներ, ինչը առևտրաշրջանառության մեջ խնդիրներ է ստեղծում (տեսանյութ)Տղամարդն անտառում առեղծվածային բունկեր է հայտնաբերելԳազ-էլեկտրաէներգիա բարտերային պայմանագիր ունենք Իրանի հետ, ՀՀ-ում գազի սպառումը նվազում է (տեսանյութ)ՀՀ-ում շրջանառվում են ռինովիրուսի, բոկավիրուսի, կորոնավիրուսի հարուցիչներ. ինչ անել խուսափելու համար Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Չեչնիայում հարձակվել են «Ռոսգվարդիայի» վրա. կան զոհեր (տեսանյութ) Ոչխարաբուծարանի տնօրենը նշեց` 1 կգ ոչխարի միսը ռեստորաններին վաճառում է մինչև 8000 դրամով. Պապոյան (տեսանյութ)ՀՀ-ից Իրան արտահանվող ապրանքների մաքսատուրքերի միջին դրույքաչափն այսօր 23% է, կիջնի 8.1%. Պապոյան (տեսանյութ) Մասկը Պուտինի հետ պարբերաբար քննարկում է անձնական թեմաներն ու բիզնեսը Հայաստանի և Ղազախստանի միջև հնարավոր է բացել գործընկերության նոր հեռանկարներ. Փաշինյանը՝ Տոկաևին Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանն արդարացվել է ՈւՂԻՂ․ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստ Օրվա խորհուրդ. հոկտեմբերի 25 Սա էր փաստորեն հայ մարդու երազանքը․ Գայանե Ասլամազյան Բռնցքամարտի երիտասարդների ԱԱ-ում հայ բռնցքամարտիկները հերթական հաղթանակներն են տոնելԵՄ-ն կարող է ուժեղացնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները Թրամփի հաղթանակի դեպքում «Սա ի՛մ մրցման դաշտն էր»․ Սյուզաննա Մելքոնյանը՝ «Թուրանի ձայն» մրցույթում իր մասնակցության մասինԴեսպանների ռոտացիան հենց այնպես չի լինում․ «Հրապարակ»Ջուր չի լինի Եղանակը՝ առաջիկա օրերին«Սրբազան շարժումն» այսօր հանրահավաք կանի նախագահական նստավայրի դիմաց Թրամփն ԱՄՆ-ին «աղբանոց» է անվանել37-ամյա կինը խոստովանել է՝ ինքն է գիշերը սպանել ամուսնուն. մանրամասներ՝ Խաչփարում դաժան սպանության դեպքից (տեսանյութ)Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Ամենադիտված