Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված հուշատախտակի բացում` Փարիզի Մոնմարտր թաղամասում Իրանում հայտնել են նախագահական արտահերթ ընտրությունների ամսաթիվը Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում. բախվել են գնացքն ու կաթ տեղափոխող «Զիլ»-ը Հայաստանի և Չեխիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային թեմաների շուրջ Նայե’ք թաղավարդցի երեխաների աչքերին՝ տառապանք ու շա՜տ տխուր․ Մետաքսե Հակոբյան Ձեռքս էր վնասվել քաշքշուքի ժամանակ, բայց արդեն գրեթե անցել է. Արսեն Գրիգորյան Սրբազանը ասեց, որ մտնելու է գյուղ ու մտավ: Ասեց` արեց. Մհեր Մկրտչյան Իրանի ԶՈՒ ԳՇ պետը հանձնարարել է հետաքննել նախագահի ուղղաթիռի կործանման պատճառները «Մայրաքաղաքի «Դինամո» մարզադահլիճում կայացած թենիսի մրցումներով ամփոփվեց միջազգային մրցաշարը Գոհ եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության գործընթացի» առաջմղումից․ Էրդողան 

«Պատկան մարմինների արարքը անմարդկային է. ռազմագերիներին օդանավից տանելն ու հարցաքննելը դատապարտելի է»

Հասարակություն

Մերժելի և դատապարտելի է, երբ հայրենիք վերադարձած ռազմագերիներին տանում են ոչ թե բուժհաստատություն, այլ Քննչական կոմիտե: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան, Հայաստանի առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի բանտից վերադարձած հայ զինվորների 8 ժամ ԱԱԾ-ում հարցաքննվելուն և նրանցից երկուսին ռազմական ոստիկանություն տեղափոխելուն (վերջիններիս ծառայությունը շարունակելու հարց լուծելու նպատակով):

Իրավապաշտպանը նշեց, որ տղաներին մինչ ՔԿ տանելը, անհրաժեշտ էր մանրակրկիտ զննել, ինչից հետո կանցնեին առաջնային վերականգնողական փուլ, որը կտևեր առնվազն 1-2 ամիս, այնուհետև նոր արդեն կարող էին մտածել նրանց հարցաքննելու մասին:

«Խոսք չունեմ անգամ բնութագրելու պատկան մարմինների արարքը, նրանք անմարդկային են վարվել: Ռազմագերիներին օդանավից տանելն ու հարցաքննելը դատապարտելի է, այն կարելի է բնութագրել արդեն իսկ դաժանությունների ենթարկված մարդկանց նկատմամբ բիրտ վերաբերմունք»,- նշեց Լարիսա Ալավերդյանը:

Վերջինս բացատրեց, թե ինչու ասաց դաժանությունների ենթարկված ռազմագերիներ. նրա խոսքով՝ որքան էլ նրանք նշում են, թե բռնության չեն ենթարկվել և նրանց լավ են վերաբերվել, բոլորն էլ գիտեն, թե իրականում ինչ կտտանքների են ենթարկվում նրանք ադրբեջանցիների կողմից. «Ցանկացածը, որը գերի կընկնի, կապ չունի, թե իր հետ ինչ ձև կվարվեն, ունի հուզականության բարձր աստիճան, քանի որ անորոշության մեջ է, չգիտի՝ իրեն ինչ է սպասվելու և թե դեռ որքան է մնալու անազատության մեջ. դեռ չենք խոսում ֆիզիկական վնասվածքների կամ արժանապատվության նվաստացման մասին: Մեր փորձը ցույց է տվել, որ շատ անգամ առերևույթ կարող է չերևալ, բայց անձինք, որոնք վերադառնում էին, ունեին ֆիզիկական բավականին ծանր վնասվածքներ, որոնք ծեծի հետևանքով չէին առաջացել, այլ այդ մարդկանց մարմնի վրա ուրիշ միջամտություններից»,- ասաց նա՝ ընդգծելով, որ պրակտիկան դրական վերաբերմունք է թելադրում գերիների հանդեպ:  

Անդրադառնալով հայ ռազմագերիների ծառայությունը շարունակելուն, իրավապաշտպանն ասաց. «Ինչպես են ասում՝ օրինակ փախստականներին չի թույլատրվում բնակեցնել սահմանամերձ գյուղերում, նույն ընդհանուր նորմն էլ վերաբերվում է գերությունից վերադարձած զինվորներին, նրանք, անգամ, եթե իրենց ցանկությամբ անցնում են ծառայության, պետք է չլինեն այն վայրերում, որտեղ ռիսկը շատ ավելի մեծ է»,- նշեց Լարիսա Ալավերդյանը:

Հիշեցնենք, որ փետրվարի 4-ին տեղի ունեցած հեռավար հանդիպման արդյունքներով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ 8 հայ ռազմագերի վերադարձել էր հայրենիք։ Նրանց անուններն են՝

Տարզյան Սարգիս
Բալայան Վարդգես
Պետրոսյան Արմեն
Բաբայան Արթուր
Սարգսյան Հմայակ
Գալոյան Գուրգեն
Կյուրեղյան Գրիգոր
Մալոյան Վաղարշակ

Զվարթ Պետրոսյան

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված հուշատախտակի բացում` Փարիզի Մոնմարտր թաղամասումԻրանում հայտնել են նախագահական արտահերթ ընտրությունների ամսաթիվըԱրտակարգ դեպք՝ Շիրակի մարզում. բախվել են գնացքն ու կաթ տեղափոխող «Զիլ»-ըՀայաստանի և Չեխիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային թեմաների շուրջՆայե’ք թաղավարդցի երեխաների աչքերին՝ տառապանք ու շա՜տ տխուր․ Մետաքսե ՀակոբյանՁեռքս էր վնասվել քաշքշուքի ժամանակ, բայց արդեն գրեթե անցել է. Արսեն ԳրիգորյանՍրբազանը ասեց, որ մտնելու է գյուղ ու մտավ: Ասեց` արեց. Մհեր ՄկրտչյանԻրանի ԶՈՒ ԳՇ պետը հանձնարարել է հետաքննել նախագահի ուղղաթիռի կործանման պատճառները«Մայրաքաղաքի «Դինամո» մարզադահլիճում կայացած թենիսի մրցումներով ամփոփվեց միջազգային մրցաշարըԳոհ եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության գործընթացի» առաջմղումից․ ԷրդողանՌԴ կառավարությունը դադարեցնում է բենզինի արտահանման ժամանակավոր արգելքըՍպիտակ տունը Ռայիսիի մահվան հարցում օտարերկրյա միջամտության նշաններ չի տեսնումՌուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանից ժամանած պատվիրակությանըԻրանի զոհված նախագահի հիշատակին Թեհրանում սգո ակցիա է իրականացվումՈւժը ջրի շշի վրա է պատում. Անդրանիկ Քոչարյանի նյարդերը տեղի են տվել. MediaHubՄի հատ դրանց վասմիկանեչնիկ դեմքերին նայեք. Ռուբեն ՄխիթարյանՌայիսիի երկու անգամ հետաձգված և այդպես էլ չկայացած այցը ՀայաստանՆոյեմբերյանի բաժնում գտնվող 14 քաղաքացիներն ազատ են արձակվել․ նրանցից մեկը հիվանդանոցում էԿիրանցի ճանապարհին բռնության է ենթարկվել ազատամարտիկ Մելքոն ԹամրազյանըՈ՞վ է Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարըՄԱԿ-ի ԱԽ-ում մեկ րոպե լռությամբ հարգել են Իրանի նախագահի, ԱԳ նախարարի և մյուս զոհերի հիշատակըՔննարկվել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցըՎրաստանի խորհրդարանը մտադիր է հաղթահարել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա նախագահի դրած վետոն Մի գեղեցիկ օր Ադրբեջանի հայասպանները ևս կարող են ՄՔԴ կանչվել. Արմեն ԱյվազյանՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներՄանրամասներ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի վերաբերյալ․ «Հրապարակ»Կիրանց մուտք գործելու սահմանափակումների նպատակը քաղաքական է. սա նահանջ է՝ տարածքներ հանձնելով. Հովհաննես Խուդոյան Մեր զորակցությունն ենք հայտնում Իրանի Իսլամական Հանրապետության բարեկամ ժողովրդին․ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյան ՆԱՏՕ-ի անունից X-ում ցավակցական գրառում է արվել՝ Իրանի նախագահի մահվան կապակցությամբ «Բերդկունք» ամրոցի պարսպապատից դուրս հայտնաբերվել է 13-րդ դարի նետասլաք, կավանոթների բեկորներ Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ-ի ևս երեք պաշտպանական կոնցեռնների նկատմամբ Կզարգացնենք Ռուսաստանի հետ հարաբերությունները․ Իրանի նախագահի պարտականությունները կատարող Մոհամմադ Մոհբերը՝ Վլադիմիր Պուտինին Ռայիսիի ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների մարմինները տեղափոխվել են Թավրիզ Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի․ Մեդվեդև Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի հետ խաղաղության օրակարգն առաջ մղելու համար բարենպաստ պայմաններ կան Ռուբեն Ռուբինյանը գերմանացի պատգամավորներին ներկայացրել է անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում Կիրանցի մոտ ոստիկանական գործողություններից վնասվածք է ստացել երգիչ Արսեն ԳրիգորյանըՀայաստանը ցանկանում է վերահաստատել «Յոթ անփոխարինելի հենասյուների» կարևորությունը. Միրզոյանը` «Ձևավորելով ապագան» համաժողովինԱնի Գևորգյանի և բնակիչների ահազանգից հետո Կիրանց սկսել են մթերք ուղարկել (տեսանյութ) Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են Հայաստանի ժողովրդագրական ռազմավարության նախագծի շուրջ քննարկումները Կիրանցի ժողովուրդը մեզ ասում է՝ ձեր մեջքին կանգնած ենք. իրենք են մեզ ասում մի բան էլ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) «Ընդունելի մատաղ լինի», «Սրանից ավելի լավ ծնունդ չէր կարող լինել». հյուրասիրություն` Սրբազանին Զորակցություն եմ հայտնում տղերքին, անհասկանալի հարձակվել են նրանց վրա. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ոչ մի վայրկյան չընկրկեք, ժողովուրդ ջան, անելու ենք. Բագրատ սրբազանը՝ Կիրանցի բնակիչներին (տեսանյութ) Գնել Սանոսյանը ցավակցել է իրանցի գործընկերներին Իրանի նախագահի և նրան ուղեկցող պաշտոնյաների մահվան կապակցությամբ Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակով «Էսքան չի կարելի չհարգել էս ուսադիրը», «Ինչու՞ են առանձին տանում մի լրագրողի», «Ձեռքդ քաշի» ՄՔԴ դատախազը Նեթանյահուի և Գալանտի ձերբակալման օրդեր է պահանջելԴենիս Գլուշակովը հեռանում է «Ուրարտու»-ից Քուրիկ ջան. ոստիկանները՝ ԱԺ կին պատգամավորներին այսպես են դիմում (տեսանյութ)
Ամենադիտված