Վրաստանին վտանգ չի սպառնում․ Ղարիբաշվիլի
Վրաստան![Վրաստանին վտանգ չի սպառնում․ Ղարիբաշվիլի](/timthumb.php?src=disc/25-02-22/eb321307c490a1cab91764db99f18c3d.jpg&w=780)
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, մեկնաբանելով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, վստահություն է հայտնել, որ Վրաստանին ոչ մի վտանգ չի սպառնում։
«Մեզ ոչ մի վտանգ չի սպառնում, կարևոր է հանգստություն պահպանել, մեր ազգային և պրագմատիկ քաղաքականությամբ մենք ապահովել ենք, որ ունենանք խաղաղություն և կայունություն։ Որպես վարչապետ՝ ես չեմ անի որևէ բան, որը կարող է ինչ-որ կերպ վնասել մեր երկրի շահերին»,- լրագրողներին ասել է Ղարիբաշվիլին։
![](banners/armflix.jpg)