Ինստագրամը մարտի 15-ի դրությամբ դեռ գործում է ՌԴ-ում
ՌուսաստանԻնստագրամը պաշտոնապես հայտնել էր Ռուսաստանի Դաշնությունում աշխատանքները դադարեցնելու մասին։ Վերջնաժամկետը մարտի 14-ն էր։
Ռոսկոմնադզորը հայտարարել էր, որ քաղաքացիներին ինֆորմացիոն բռնությունից և սխալ տեղեկատվություններից զերծ պահելու նպատակով համաձայնեցվել է ինստագրամի արգելափակումը ՌԴ-ում մարտի 14-ից սկսած: Նշվել է, որ Ռուսաստանը ունի այլ սոցկայքեր՝ «ВКонтакте» և «Одноклассники»-ն որտեղ կարող են տեղափոխվել ռուսաստանցիները։
Վաղ առավոտյան հայտնի դարձավ, որ անհայտ պատճառներով դեռ Ինստագրամը գործում է ՌԴ-ում, չեն արգելափակվել կայքերը, ինչպես VPN օգտագործող անձանց համար, այնպես էլ Ռուսաստանի հասցեով գրանցված սպառողների համար։