Վրաստանը մտադիր չէ տարածքային հարցերը լուծել ուժային ճանապարհով. Գիա Վոլսկի
Վրաստան![Վրաստանը մտադիր չէ տարածքային հարցերը լուծել ուժային ճանապարհով. Գիա Վոլսկի](/timthumb.php?src=disc/25-03-22/d1baf21645b4f2b87cf448a59536fdb9.jpg&w=780)
Վրաստանը մտադիր չէ տարածքային հարցերը լուծել ուժային ճանապարհով, հայտարարել է Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Գիա Վոլսկին։
Նրա խոսքով, մի շարք հասարակական կազմակերպություններ ասում են, որ վրացական իշխանությունների կողմից չվերահսկվող տարածքների՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի բնակիչները անհանգստացած են այն տեղեկությունից, որ Վրաստանի իշխանությունները, իբր, դիտարկում են ուժով տարածքային ամբողջականությունը վերականգնելու հնարավորությունը։
«Դա, իհարկե, չի համապատասխանում իրականությանը», - ասել է Վոլսկին խորհրդարանական ճեպազրույցում:
![](banners/armflix.jpg)