Ավտոճանապարհային կապը ՌԴ հետ կվերականգնվի երկու ժամվա ընթացքում․ Վահան Քերոբյան
Վրաստան![Ավտոճանապարհային կապը ՌԴ հետ կվերականգնվի երկու ժամվա ընթացքում․ Վահան Քերոբյան](/timthumb.php?src=disc/27-06-22/ba74589cd7972d0947267b9773813bb8.jpg&w=780)
Հենց նոր զրուցեցի իմ վրացի գործընկեր փոխվարչապետ և էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլիի հետ, ով հաղորդեց, որ ավտոճանապարհային կապը ՌԴ հետ կվերականգնվի երկու ժամվա ընթացքում։ Այս մասին հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից ավելի վաղ հայտնել են, որ Լարսը փակ է հորդառատ անձրևների և առատ տեղումների հետևանքով Թերեք գետի վարարման պատճառով։
Վարարումից վնասվել է միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 136-րդ կիլոմետրի (չեզոք գոտի) ճանապարհի մի մասը։
![](banners/armflix.jpg)