ԱՄՆ-ում 78%-ով աճել է կարիքավոր ընտանիքների քանակը
ԱՄՆԱՄՆ-ի սննդի բանկերում հերթեր են կուտակվում: Ամերիկացիներն իրենց և իրենց ընտանիքներին կերակրելու համար դիմում են բարեգործական կազմակերպություններին։ Սննդի, բնակարանների, բենզինի և այլ կենսական կարիքների գների աճը ստիպում է ամերիկացիներին դիմել սննդի բանկերին, որոնք սնունդ են տալիս կարիքավորներին, գրում է AP-ն։
Մեկ շաբաթվա ընթացքում միայն Ֆենիքսում նման կազմակերպության է դիմել 4271 ընտանիք, ինչը 78%-ով ավելի է, քան նախկինում։ Պարենային բանկերը մեծ պահանջարկ ունեին միայն կորոնավիրուսային պանդեմիայի ժամանակ։
Այժմ գնաճը և գների բարձրացումը ստիպում են ամերիկացիներին ոտքով շրջել և իրենց հետ ուտելիք տանել, քանի որ վառելիքի գները թույլ չեն տալիս որոշ ընտանիքների օգտվել ավտոմեքենայից: