Ողբերգական հանգամանքներում մահացել է հայտնի ըմբիշ Ահմեդ Ժիլետեժևը
ՍպորտՌուսաստանի բրոնզե մեդալակիր, Սանկտ Պետերբուրգի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Ահմեդ Ժիլետեժևը ողբերգական հանգամանքներում՝ մահացել է։ Կաբարդինո-Բալկարիայում փրկարարները ձորից դուրս են բերել երիտասարդի դին, գրում է eg.ru֊ն։
Ահմեդ Ժիլետեժևի մահվան մասին հայտնի է դարձել հուլիսի 25-ի առավոտյան։ Երիտասարդը գտնվում էր Կաբարդինո-Բալկարիայում՝ մասնակցելու մարզական հավաքին։ Նա որոշել է մի խումբ ընկերների հետ լեռը բարձրանալ՝ գլխավոր էքսկուրսիայից զատ։
ԱԻՆ-ից հայտնում են, որ զբոսաշրջիկները, որոնք ընդամենը ինը հոգի են եղել, չեն գրանցել երթուղին, ուղեկցորդին չեն զգուշացրել, իսկ մագլցելուց առաջ նրանք ոչ մի զննության չեն ենթարկվել։ Ողբերգական պատահարի արդյուքնում՝ ըմբիշը 2500 մետր բարձրությունից ընկել է Բուկա-Բաշի լեռան կիրճը։
Մարզիկի մարմինն արդեն հայտնաբերվել է և տեղափոխվել մոտակա Էլբրուս գյուղ։ ԶԼՄ֊երը հայտնում են, որ Ահմեդ Ժիլետեժևի հուղարկավորությունը տեղի կունենա այսօր՝ հուլիսի 25-ին։ Ահմեդի մահվան փաստը հաստատել է Սանկտ Պետերբուրգի ըմբշամարտի ֆեդերացիան։