Ամենայն Հայոց Հայրապետի ջանքերով է, որ մենք Սարդարապատ ունենք. Բագրատ Սրբազան Մտածում եմ՝ ինչ կպատահեր, եթե այլ երկրում որեւէ մեկը փորձեր փակել Հռոմի Պապի առաջը եւ թույլ չտար առաջ շարժվել. Գևորգ Թամամյան Վեհափառի դիմաց փակած ոստիկանները թլպատվա՞ծ են. Ռուբեն Մխիթարյան Սուրբ Աննա եկեղեցու բակն արդեն բազմամարդ է. Բագրատ Սրբազանի կոչով՝ ժողովուրդը գալիս է դեպի հավաքի վայր Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները Մեքենան վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին Հեղեղումների հետևանքները հաղթահարելու հարցում Հունաստանը Հայաստանին աջակցելու պատրաստակամություն է հայտնել Ոստիկանների դրսևորած անվայել պահվածքից հետո անհրաժեշտ է մտածել, թե արդյո՞ք պետք է նրանց ընտանիքի անդամների համար եկեղեցական արարողություններ կատարել. Արշակ սրբազան Սահմանազատման ու սահմանագծման գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հիմնական ուղղություններից է․ Գալուզին Աղետի գոտիներում իրականացվող աշխատանքներում կա կամավորների ներգրավման անհրաժեշտություն. ԱՍՀՆ 

«Կապանի օդանավակայանի գնդակոծությունը կմոռացվի, այս հորձանուտում մեր անվտանգությունը մնում է թերի»

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

Կապանի օդանավակայանի գնդակոծությունն կմոռացվի, չեն հիշելու, որ 25-օրյա վարժական հավաքներին կանչվածը անհասկանալի պայմաններում մարտականդիրքից հայտնվել է թշնամական ուժերի վերահսկողության տարածքում ու հիմա արդեն մեղադրանք են առաջադրելու եւ երկարատեւ բանտարկության են դատապարտելու։ Արդեն թիթեռի կյանք ունեցած զարմանք-քննարկում ծավալվեց, երբ Երեւանի նախկին քաղաքապետացուն նշանակվեց պաշտպանության նախարարի տեղակալ։ Այլեւս մոռացվեց, որ երկու զինծառայող մեկ օրվա տարբերությամբ խորհրդավոր պայմաններում ինքնասպան են եղել նույն բանակային միավորումում։ Մոռացվեց, որ նույն Կապանի տարածաշրջանից, Ծավի դիրքերից առեւանգվեցին երկու զինվորական ու արդեն երկարատեւ ժամկետներով դատապարտվել են Ադրբեջանի կողմից։ Ամեն ինչ թիթեռի կյանք է ունենում. իշխանական քարոզչամեքենան մշտապես ու հետևողական հրամցնում է խայծեր, կեղծ քննարկումների թեմաներ, որ դա էլ հաճույքով հանրության կողմից վայելվում է։

ԲԱՅՑ ԱՐԺԵ ՀԻՇԵԼ.

Անվտանգային այս հեղհեղուկ պայմաններում, թշնամական ռազմական, տեղեկատվական սադրանքների իրարահաջորդ այս հորձանուտում մեր անվտանգային համակարգը մնում է թերի, բազում բարձրագույն, ռազմավարական կարեւորություն ունեցող պաշտոններ դեռ չեն համալրված ու բացակայում են ամբողջական լիազորություններով հրամանատարներ, պետեր, բարձրաստիճան սպաներ։

Հիմա դեռ պաշտոնապես թափուր են առանցքային հետեւյալ պաշտոնները՝

1) ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ (7 ամիս)

2)ՀՀ զինված ուժերի ուղեղային կենտրոնի՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ (7 ամիս)։

3)ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի հրամանատար (5 ամիս)։

Դրանք եւ այլ պաշտոններ պարբերաբար, ամիսներով թափուր են մնացել կամ համալրվել են կարճ ժամկետներով։

Երկար է ստացվելու, բայց հրապարակում եմ դեռ ամիսներ առաջ ընդդիմության նախաձեռնությամբ ԱԺ փակ նիստում, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ կայացած քննարկման ժամանակ իբրեւ հիմնական զեկուցող «Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ստեղծված իրավիճակը, խնդիրները եւ հրատապ անելիքները» վերնագրված ելույթիցս մի հատված, որ գաղտնիության տարր չի պարունակում։

«Այսպես՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի երկու առանցքային գլխավոր վարչության պետ, որոնք նաեւ շտաբի պետի տեղակալ են համարվում, տեւական ժամանակ նշանակված չէին.

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ.

2021 մայիսի 4՝ Կարեն Աբրահամյանն ազատվել է ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի պաշտոնից ,

2021թ. մայիսի 4-2021թ. մայիսի 21՝ թափուր (1 ամիս),

2021թ. մայիսի 21 -2021թ. սեպտեմբերի 27՝ Էդվարդ Ասրյան (4 ամիս) ,

2021թ. սեպտեմբերի 27-2022թ. փետրվար 24՝ թափուր (6 ամիս),

2022թ. փետրվար 24 -2023թ. փետրվար 1՝ Արմեն Գյոզալյան (1 տարի) ,

2023թ. փետրվար 1-ից՝ թափուր:

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը նախորդ մեկ տարին թափուր էր, մինչ այդ.

2019թ. նոյեմբերի 28 -2021թ. օգոստոսի 9՝ Առաքել Մարտիկյան (1 տարի 9 ամիս) ,

2021թ. օգոստոսի 9 -2022թ. փետրվարի 18՝ Արայիկ Հարությունյան (7 ամիս) ,

2022թ. փետրվար 18-ից 2023թ. հունվար՝ թափուր (1 տարի),

2023թ. հունվարի 24-ից՝ Սամվել Մովսիսյան :

2023թ.-ի հունվարի 19-ի գիշերն Ազատ գյուղում տեղի ունեցած աննախադեպ ողբերգությունից հետո պաշտոնազրկվեց 2-րդ բանակային կորպուսի ողջ հրամանատարական կազմը, հետո արդեն նույնը կատարվեց Հատուկ բանակային կորպուսում։

Կարելի է բերել բազում օրինակներ, երբ անհարկի փոխատեղումները, լոկ անձնական ճաշակների, քաղաքական իշխանության նկատմամբ լոյալության հիման վրա կատարվել են նշանակումներ, ապա ձախողումներից հետո լռելյայն տեղափոխվել են Պաշտպանության նախարարություն (Հատուկ բանակային կորպուսում նման նշանակում-ազատումներն աղետալի հետեւանք են ունեցել 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի օրերին)։

Այս գործելաոճը՝ առանց համապարփակ վերլուծության, պահի ազդեցության տակ, հանրային որեւէ աղմակահարույց դեպքի ազդեցության տակ պաշտոնազրկումները, Զինված ուժերում մեկնարկել է դեռ 2018 թվականից։ Դրա արդյունքում 2018-2023 թվականների ընթացքում նշանակվել է 4 պաշտպանության նախարար, կատարվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի 5 նշանակում։

Առավել արտառոց վիճակ ստեղծվեց ԱՀ Պաշտպանության բանակում, երբ 2018-2022 թթ. ԱՀ ՊԲ համանատարները փոխվեցին երեք անգամ։ 2019-ին բանակում կարգապահության աննախադեպ բարձր ցուցանիշ ապահովելուց հետո 2020թ.-ին պաշտոնազրկվեց ՀՀ զինված ուժերի բարոյա-հոգեբանական ապահովման վարչության պետը»։

Այս պայմաններում ցանկություն եք հայտնում կամ դեռ ակնկալում

- որ մեր երկրի անվտանգային համակարգը լինի՞ լիարժեք։

- Որ ամեն քայլափոխի մեր զինվորները չգերեվարվե՞ն եւ դատապարտվեն։

- Որ թշնամին ցանկացած պահի կրակի ու պատասխան չստանա՞։

- Որ Բանակի հարյուրավոր պրոֆեսիոնալներ դուրս չմնա՞ն ծառայությունից անձնական վրեժխնդրության հետեւանքով։

- Որ ատեստացիա ասած շոուի պատճառով դժգոհությունները չհորդե՞ն այլեւս։

- Որ կանոնավոր բանակը չվերածե՞ն անհասկանալի կամավորա-երկրապահա-աշխատավարձային գոյակցության։

Երբ դու քեզ չես պաշտպանում, իսկ սրանք պաշտպանվելու միտք չունենք, որեւէ մեկը քեզ չի հարգի ու կմնաս անարգված։

Հ.Գ. լուսանկարում Նիկոլի նախկին օգնական, հիմա արդեն մամուլի քարտուղար Նազենի Բաղդասարյանը հետեւում է ՀՀ Զինված ուժերում ատեստացիայի ընթացքին։ Պատկերացրի՞ք։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենայն Հայոց Հայրապետի ջանքերով է, որ մենք Սարդարապատ ունենք. Բագրատ ՍրբազանՄտածում եմ՝ ինչ կպատահեր, եթե այլ երկրում որեւէ մեկը փորձեր փակել Հռոմի Պապի առաջը եւ թույլ չտար առաջ շարժվել. Գևորգ ԹամամյանՎեհափառի դիմաց փակած ոստիկանները թլպատվա՞ծ են. Ռուբեն ՄխիթարյանՍուրբ Աննա եկեղեցու բակն արդեն բազմամարդ է. Բագրատ Սրբազանի կոչով՝ ժողովուրդը գալիս է դեպի հավաքի վայրԷլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեներըՄեքենան վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնինՀեղեղումների հետևանքները հաղթահարելու հարցում Հունաստանը Հայաստանին աջակցելու պատրաստակամություն է հայտնելՈստիկանների դրսևորած անվայել պահվածքից հետո անհրաժեշտ է մտածել, թե արդյո՞ք պետք է նրանց ընտանիքի անդամների համար եկեղեցական արարողություններ կատարել. Արշակ սրբազանՍահմանազատման ու սահմանագծման գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հիմնական ուղղություններից է․ ԳալուզինԱղետի գոտիներում իրականացվող աշխատանքներում կա կամավորների ներգրավման անհրաժեշտություն. ԱՍՀՆԱխթալայում վերականգնվել է գազամատակարարումն ու էլեկտրասնուցումըԵրբևէ դժվար կլիներ պատկերացնել, որ Հայաստանի ոստիկանությունը կարող է խոչընդոտել Ամենայն հայոց հայրապետի մուտքը Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրՄի զարմացեք, երբ Նիկոլի «ոստիկանությունը » խոչընդոտում է Վեհափառի մուտքը Սարդարապատի հուշահամալիր. ՇարմազանովՏեր Եսայի քահանա Արթենյանը Սարդարապատում ամոթանք է տվել ՔՊ-ական կարկառուններին. MediaHubԿոչ ենք անում զերծ մնալ ազգը մասնատող քայլերից․ Արցախի թեմՌուսական Առաջին ալիքի սփռումը Հայաստանի հանրային մուլտիպլեքսում դադարեցվել է պարտքի պատճառով. Մխիթար ՀայրապետյանՎաղը կարևոր գործ ունենք անելու, բոլորիդ սպասելու ենք Սուրբ Աննա եկեղեցու բակում․ Բագրատ ՍրբազանԷլ ավելի ագրեսիվ ու դյուրագրգիռ են դարձել, առավոտյան դեպի Սուրբ Աննա եկեղեցու բակ. ԹամամյանՍարդարապատի հուշահամալիրի մոտ «սև և «կարմիր բերտավոր» ոստիկանները պոկել են Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի Աստվածամոր սրբապատկերով եպիսկոպոսական տարբերանշանըՀայոց Հայրապետն այցելեց Սարդարապատի հուշահամալիր՝ հաղթահարելով ոստիկանական պատնեշները (տեսանյութ)Փառահեղ անցյալ, անորոշ ներկա և հզոր ապագա, եթե ինքներս դա կամենանք․ «Միասնություն» շարժման ղեկավար Արման ՎարդանյանԱԱԾ նախկին տնօրենը` ՆԳՆ Վահե Ղազարյանին. Գտեք ելքը հանգուցալուծման, պարզապես վստահ եմ, որ այն պատկերացնում եքԱրթուր Բազեյանը երկրորդ հաղթանակն է տարել օլիմպիական վարկանիշային մրցաշարումԷստոնիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հանրապետության տոնի կապակցությամբԳեղարքունիքում կայծակնահարվածների ինքնությունը պարզվել է. մահացած կինը 59 տարեկան էրՉինաստանի ԱԳՆ-ն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին՝ ջրհեղեղի հետևանքները հաղթահարելու հարցումՇվեյցարիայի հայոց թեմը դատապարտում է Վեհափառի մուտքը Սարդարապատի համալիր արգելելու փորձըՇղթայական ավտովթար Երևանում. կա մեկ վիրավորԳրոսմայստեր Կարեն Գրիգորյանը՝ ԱՄՆ մրցաշարի հաղթողՍարդարապատի դեպքը ևս մեկ անգամ ցույց տվեց՝ մեր պետությունն արժեքային սովի մեջ է. Տեր Շահե վարդապետ ԱնանյանԿիպրոսի ԱԳ նախարարությունը ցավակցել է Հայաստանում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի ընտանիքներինՏեղի հայ համայնքների, ծխական ու թեմական խորհուրդների անունից դատապարտում ենք այդ քստմնելի արարքը․ Ռումանիոյ հայոց թեմՊաշտոնական․ 3 ֆուտբոլիստ հեռացավ Ուրարտուից«Քրիստոնեական մեր տիրավանդ հավատքով, Տիրոջ զորակցությամբ հաղթահարելու ենք այս դժվարին ժամանակները ևս»․ Սուրբ Գայանե վանքում մատուցվեց Անմահ ՊատարագԱննան երրորդ օրն է չի քնում և անում է անհնարինը աղետի մեջ հայտնված մեր հայրենակիցների համար, իսկ պարեկը նրան տուգանում է. Դավիթ ՂահրամանյանՔարկոփ գյուղը գրեթե դատարկ է․ բնակիչները աղետի հետևանքով զրկվել են ջրից, գազից ու լույսից․ News.amՍկզբում Կաթողիկոսին խոչընդոտելու գործը համակարգում էր ահա այս շնաբարո դուրսպրծուկը․ իրավապաշտպանՀՀ տարբեր բուհերում հավաքագրվում են խմբեր՝ աղետից տուժած բնակավայրեր մեկնելու նպատակովՊուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հրաժարվել Ուկրաինայի հարցով բանակցություններիցՊապիկյանը Բելգիայում այցելել է «Ջոն Կոկերիլ» ընկերության գրասենյակՓաշինյանը լեգիտիմ չէ և պետք է հեռանա. «Մայր Հայաստան»Սանահինից ընդհանուր տարհանվել է 137 բնակիչ, 141-ը շարունակում են մնալ այնտեղ․ իրավիճակը աղետի գոտում«Ասել են՝ բարեգործական միջոցառում է, նույնիսկ չի իմացել, որ դրես կոդ կա». Սոնա Շահգելդյանի մայրը՝ Աննա Հակոբյանի օգնականի փարթիին դստեր մասնակցության մասին. Aravot.amՀղի կինը Ճոճկան գյուղից անտառներով, ոտքով քայլել և հասել է Ալավերդու ԲԿՎրաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Հայաստանին Հանրապետության օրվա առթիվՄեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունն արձագանքել է այսօր՝ Սարդարապատում տեղի ունեցածինՄ-6 միջպետական ճանապարհի անանցանելի դարձած հատվածը շրջանցող ճանապարհ կաՍարդարապատի հաղթական հերոսամարտից շուրջ 110 տարի հետո նույն վայրում հայերը պարտություն կրեցին. Արշակ Արքեպիսկոպոս ԽաչատրյանՀեղեղից տուժած բնակավայրերում կամավորական աշխատանքի կարիք կա․ ԿԳՄՍ նախարարը դիմել է ուսանողներինՀՀ-ում Բելգիայի Թագավորության դեսպանը շնորհավորել է Հանրապետության տոնի առթիվ
Ամենադիտված