Լեռնային Ղարաբաղի վերջին իրադարձությունները կապված չեն Փաշինյանի և Հայաստանի հետ․ Էրդողան
Թուրքիա![Լեռնային Ղարաբաղի վերջին իրադարձությունները կապված չեն Փաշինյանի և Հայաստանի հետ․ Էրդողան](/timthumb.php?src=disc/21-09-23/d558591b70d14937845bee78af9c614f.jpg&w=780)
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Ղարաբաղում տեղի ունեցած Ադրբեջանի վերջին ռազմական գործողությունները կապված չեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի հետ, Ադրբեջանի գործողություններն ուղղված են եղել Ղարաբաղում «անօրինական ավազակախմբերի» դեմ, հաղորդում է Anadolu-ն։
Էրդողանը նաև փորձել է արդարացնել Ադրբեջանի ագրեսիան՝ հայտարարելով, թե Ղարաբաղում «անջատողականները շարունակել են սադրանքները, ինչը ստիպել է Բաքվին միջոցներ կիրառել»:
Թուրքիայի նախագահը կարևոր է համարել այն փաստը, որ Փաշինյանն Անկարայում մասնակցել է իր երդմնակալության արարողությանը։
![](banners/armflix.jpg)