«Մայրաքաղաքի «Դինամո» մարզադահլիճում կայացած թենիսի մրցումներով ամփոփվեց միջազգային մրցաշարը Գոհ եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության գործընթացի» առաջմղումից․ Էրդողան ՌԴ կառավարությունը դադարեցնում է բենզինի արտահանման ժամանակավոր արգելքը Սպիտակ տունը Ռայիսիի մահվան հարցում օտարերկրյա միջամտության նշաններ չի տեսնում Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանից ժամանած պատվիրակությանը Մի հատ դրանց վասմիկանեչնիկ դեմքերին նայեք. Ռուբեն Մխիթարյան Կիրանցի ճանապարհին բռնության է ենթարկվել ազատամարտիկ Մելքոն Թամրազյանը Ո՞վ է Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը ՄԱԿ-ի ԱԽ-ում մեկ րոպե լռությամբ հարգել են Իրանի նախագահի, ԱԳ նախարարի և մյուս զոհերի հիշատակը Քննարկվել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը 

Փարիզում հոգեհանգստյան աղոթք է մատուցվել՝ ի հիշատակ դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանի

Հասարակություն

Նոյեմբերի 13-ին Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ հայ առաքելական եկեղեցում տեղի ունեցավ հոգեհանգստյան աղոթք՝ ի հիշատակ ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության վարչապետի անձնական ներկայացուցիչ, արտակարգ և լիազոր դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանի: Հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։ 

Հոգեհանգստյան աղոթքը մատուցվեց Հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Հայր Գրիգոր վարդապետ Խաչատրյանի կողմից։

Արարողության ընթացքում խոսքով հանդես եկավ Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը՝ անդրադառնալով դեսպան Տեր-Ստեփանյանի՝ համայն հարգանքի արժանացած պետական գործչի և ականավոր դիվանագետի կյանքին ու գործունեությանը։ Դեսպան Տոլմաջյանը հիշեցրեց, որ Քրիստիան Տեր-Ստեփանյանը, լինելով Հայոց ցեղասպանությունից փրկված ընտանիքի զավակ, երիտասարդ տարիքից ամբողջ եռանդով նվիրվել է Ֆրանսիայում և միջազգային կառույցներում հայկական հարցի արծարծմանը։ Նա եղել է Հայաստանի դիվանագիտական ծառայության կայացման ակունքներում և Հայաստանի անկախացումից ի վեր՝ մինչև կյանքի վերջին օրը, հավատարմորեն ծառայել է հայրենիքին՝ պաշտպանելով Հայաստանի պետական շահերը բազմաթիվ միջազգային հարթակներում։ Մասնավորապես, դեսպան Տեր-Ստեփանյանն անուրանալի ներդրում է ունեցել Եվրոպայի խորհրդին և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը Հայաստանի անդամակցության ու համագործակցության ամրապնդման գործում և եղել Հայաստանի առաջին ներկայացուցիչը նշված կարևոր կազմակերպություններում։ Նշանակալից է նաև դեսպան Տեր-Ստեփանյանի դերակատարումը ՅՈւՆԵՍԿՕ-ում Հայաստանի շահերի պաշտպանության հարցում։

Արարողության ընթացքում խոսքով հանդես եկան նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի աշխատակազմի ղեկավար Մարգո Բերժոն-Դարսը, Ֆրանսիայում հավատարմագրված ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահ, Մավրիկոսի դեսպան Վիժայեն Վալայդոնը, ՅՈՒՆԵՍԿՕ-ում Փոքր կղզի-պետությունների խմբի նախագահ, Կուկի կղզիների դեսպան Նատալի Ռոզետ-Կազելը, ինչպե նաև հանգուցյալի դուստրը՝ Սևան Տեր-Ստեփանյանը։

Արարողությանը ներկա էին նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ադմինիստրատոր Կարոլին Սենտ-Հիլերը, Ֆրանսիայի ԱԳՆ նախկին լիազոր նախարար և պետքարտուղար, սենատոր Ժան-Բատիստ Լըմուենը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում և ՅՈՒՆԵՍԿՕ-ում հավատարմագրված մի քանի տասնյակ դեսպաններ, ֆրանսահայ կազմակերպությունների ղեկավարներ, համայնքի ներկայացուցիչներ և հասարակական գործիչներ։

Նույն օրը Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն այցելեցին և ի հիշատակ դեսպան Տեր-Ստեփանյանի բացված սգո մատյանում գրառում կատարեցին Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ում և ՖՄԿ-ում հավատարմագրված բազմաթիվ դեսպաններ ու բարձրաստիճան դիվանագետներ։

Ավելի վաղ՝ նոյեմբերի 9-ին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի ընթացքում տեղի է ունեցել դեսպան Տեր-Ստեփանյանին նվիրված հիշատակի միջոցառում, որի ընթացքում ցավակցական ելույթներով հանդես եկան Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի և Գործադիր խորհրդի ղեկավարները։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Մայրաքաղաքի «Դինամո» մարզադահլիճում կայացած թենիսի մրցումներով ամփոփվեց միջազգային մրցաշարըԳոհ եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության գործընթացի» առաջմղումից․ ԷրդողանՌԴ կառավարությունը դադարեցնում է բենզինի արտահանման ժամանակավոր արգելքըՍպիտակ տունը Ռայիսիի մահվան հարցում օտարերկրյա միջամտության նշաններ չի տեսնումՌուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանից ժամանած պատվիրակությանըԻրանի զոհված նախագահի հիշատակին Թեհրանում սգո ակցիա է իրականացվումՈւժը ջրի շշի վրա է պատում. Անդրանիկ Քոչարյանի նյարդերը տեղի են տվել. MediaHubՄի հատ դրանց վասմիկանեչնիկ դեմքերին նայեք. Ռուբեն ՄխիթարյանՌայիսիի երկու անգամ հետաձգված և այդպես էլ չկայացած այցը ՀայաստանՆոյեմբերյանի բաժնում գտնվող 14 քաղաքացիներն ազատ են արձակվել․ նրանցից մեկը հիվանդանոցում էԿիրանցի ճանապարհին բռնության է ենթարկվել ազատամարտիկ Մելքոն ԹամրազյանըՈ՞վ է Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարըՄԱԿ-ի ԱԽ-ում մեկ րոպե լռությամբ հարգել են Իրանի նախագահի, ԱԳ նախարարի և մյուս զոհերի հիշատակըՔննարկվել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցըՎրաստանի խորհրդարանը մտադիր է հաղթահարել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա նախագահի դրած վետոն Մի գեղեցիկ օր Ադրբեջանի հայասպանները ևս կարող են ՄՔԴ կանչվել. Արմեն ԱյվազյանՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներՄանրամասներ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի վերաբերյալ․ «Հրապարակ»Կիրանց մուտք գործելու սահմանափակումների նպատակը քաղաքական է. սա նահանջ է՝ տարածքներ հանձնելով. Հովհաննես Խուդոյան Մեր զորակցությունն ենք հայտնում Իրանի Իսլամական Հանրապետության բարեկամ ժողովրդին․ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյան ՆԱՏՕ-ի անունից X-ում ցավակցական գրառում է արվել՝ Իրանի նախագահի մահվան կապակցությամբ «Բերդկունք» ամրոցի պարսպապատից դուրս հայտնաբերվել է 13-րդ դարի նետասլաք, կավանոթների բեկորներ Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ-ի ևս երեք պաշտպանական կոնցեռնների նկատմամբ Կզարգացնենք Ռուսաստանի հետ հարաբերությունները․ Իրանի նախագահի պարտականությունները կատարող Մոհամմադ Մոհբերը՝ Վլադիմիր Պուտինին Ռայիսիի ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների մարմինները տեղափոխվել են Թավրիզ Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի․ Մեդվեդև Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի հետ խաղաղության օրակարգն առաջ մղելու համար բարենպաստ պայմաններ կան Ռուբեն Ռուբինյանը գերմանացի պատգամավորներին ներկայացրել է անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում Կիրանցի մոտ ոստիկանական գործողություններից վնասվածք է ստացել երգիչ Արսեն ԳրիգորյանըՀայաստանը ցանկանում է վերահաստատել «Յոթ անփոխարինելի հենասյուների» կարևորությունը. Միրզոյանը` «Ձևավորելով ապագան» համաժողովինԱնի Գևորգյանի և բնակիչների ահազանգից հետո Կիրանց սկսել են մթերք ուղարկել (տեսանյութ) Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են Հայաստանի ժողովրդագրական ռազմավարության նախագծի շուրջ քննարկումները Կիրանցի ժողովուրդը մեզ ասում է՝ ձեր մեջքին կանգնած ենք. իրենք են մեզ ասում մի բան էլ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) «Ընդունելի մատաղ լինի», «Սրանից ավելի լավ ծնունդ չէր կարող լինել». հյուրասիրություն` Սրբազանին Զորակցություն եմ հայտնում տղերքին, անհասկանալի հարձակվել են նրանց վրա. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ոչ մի վայրկյան չընկրկեք, ժողովուրդ ջան, անելու ենք. Բագրատ սրբազանը՝ Կիրանցի բնակիչներին (տեսանյութ) Գնել Սանոսյանը ցավակցել է իրանցի գործընկերներին Իրանի նախագահի և նրան ուղեկցող պաշտոնյաների մահվան կապակցությամբ Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակով «Էսքան չի կարելի չհարգել էս ուսադիրը», «Ինչու՞ են առանձին տանում մի լրագրողի», «Ձեռքդ քաշի» ՄՔԴ դատախազը Նեթանյահուի և Գալանտի ձերբակալման օրդեր է պահանջելԴենիս Գլուշակովը հեռանում է «Ուրարտու»-ից Քուրիկ ջան. ոստիկանները՝ ԱԺ կին պատգամավորներին այսպես են դիմում (տեսանյութ) Ծեծ ու ջարդը սկսվեց, բերետավորներն անցան գործի, կան ուշաթափված ու բերման ենթարկված ակտիվիստներ Քեզնից լավ արա՞, ա′յ տղա. Լոռվա ոստիկանապետը՝ պատգամավորին Մի հատիկ արցունք էլ չենք թափի. Իսրայելում արձագանքել են Իրանի նախագահի ավիավթարին ԼՂ-ի մշակութային միջավայրը գտնվում է իսպառ ոչնչացման սպառնալիքի տակ․ Համահայկական միություն Իմպիչմենթի գործընթաց խորհրդարանում չկա, հանգիստ եղեք. ՔՊ-ական պատգամավոր (տեսանյութ) Տավուշեցի ՔՊ-ականը չգիտի, թե արդյոք Կիրանցը բաժանվում է երկու մասի սահմանազատման հետևանքով (տեսանյութ) Հլը փորձեն լրագրողներին ճանապարհ չտան, Հ1-ին տարան ոստիկանության մեքենայով, ամիսներով Կիրանցի տեղը չեն իմացել. Գառնիկ Դանիելյան ԱԹՍ-ի միջոցով փաթեթ է ներնետվել «Սևան» քրեակատարողական հիմնարկ
Ամենադիտված