Ախթալայում վերականգնվել է գազամատակարարումն ու էլեկտրասնուցումը Երբևէ դժվար կլիներ պատկերացնել, որ Հայաստանի ոստիկանությունը կարող է խոչընդոտել Ամենայն հայոց հայրապետի մուտքը Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր Մի զարմացեք, երբ Նիկոլի «ոստիկանությունը » խոչընդոտում է Վեհափառի մուտքը Սարդարապատի հուշահամալիր. Շարմազանով Տեր Եսայի քահանա Արթենյանը Սարդարապատում ամոթանք է տվել ՔՊ-ական կարկառուններին. MediaHub Կոչ ենք անում զերծ մնալ ազգը մասնատող քայլերից․ Արցախի թեմ Վաղը կարևոր գործ ունենք անելու, բոլորիդ սպասելու ենք Սուրբ Աննա եկեղեցու բակում․ Բագրատ Սրբազան Էլ ավելի ագրեսիվ ու դյուրագրգիռ են դարձել, առավոտյան դեպի Սուրբ Աննա եկեղեցու բակ. Թամամյան Սարդարապատի հուշահամալիրի մոտ «սև և «կարմիր բերտավոր» ոստիկանները պոկել են Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի Աստվածամոր սրբապատկերով եպիսկոպոսական տարբերանշանը Հայոց Հայրապետն այցելեց Սարդարապատի հուշահամալիր՝ հաղթահարելով ոստիկանական պատնեշները (տեսանյութ) Փառահեղ անցյալ, անորոշ ներկա և հզոր ապագա, եթե ինքներս դա կամենանք․ «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյան 

Զինամթերքներով աղտոտվածության պատճառով սահմանափակ է սահմանամերձ մարզեր քաղաքացիների ազատ տեղաշարժը

Հասարակություն

Ս․թ․ նոյեմբերի 15-ին ականազերծման գործողությունների ազգային մարմինը՝ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Հայաստանում ականազերծման ազգային կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակներում կազմակերպել է «Հակաականային գործունեության համակարգման ազգային հարթակի» աշխատաժողով։

Աշխատաժողովի ընթացքում խոսքով հանդես են եկել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, «Հումանիտար ականազերծան և փորձագիտական կենտրոն»-ի տնօրեն Վաղինակ Սարգսյանը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի տեղակալ, Քաղաքական, մամուլի և տեղեկատվական ստորաբաժանման ղեկավար Յան Պլեշինգերը և այլ ներկայացուցիչներ։

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ և «ՀԱՓԿ» ՊՈԱԿ խորհրդի նախագահ Արման Սարգսյանը ողջունել է ներկաներին և կարևորել հակաականային ոլորտում «ՀԱՓԿ» և միջազգային կազմակերպությունների, առավելապես, ՄԱԿ Զարգացման ծրագրի կողմից համատեղ իրականացվող գործողությունները։

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի տնօրեն Վաղինակ Սարգսյանը ողջունել է ներկաներին, կարևորել Հայաստանի Հանրապետությունում «Պայթյունավտանգ զինամթերքներով աղտոտված տարածքների մաքրման առաջնահերթությունների համակարգման հարթակ» ստեղծելու անհրաժեշտությունը, ինչպես նաև ներկայացրել 2023 թվականին հումանիտար հակաականային ոլորտում կատարված աշխատանքները։

- Պայթյունավտանգ զինամթերքներով աղտոտվածության պատճառով սահմանափակվել է ՀՀ սահմանամերձ մարզերի մեր քաղաքացիների ազատ տեղաշարժվելու հնարավորությունը, մասնավորապես` գյուղացիները չեն կարողանում մշակել իրենց հողերը, օգտվել արոտավայրերից։ Տարածքների աղտոտվածության պատճառով նաև հնարավոր չէ անվտանգ ու անխոչընդոտ իրականացնել սոցիալ-տնտեսական ուղղվածության տարաբնույթ ծրագրեր: Այսպիսով, անհրաժեշտություն առաջացավ ստեղծել համակարգող մի հարթակ, որը միջազգային և տեղի շահագրգիռ  բոլոր կազմակերպություններին հնարավորություն կընձեռնի միավորել իրենց ջանքերը և առավել համակարգված իրականցնել ծրագրված աշխատանքները։ Հարթակը կոչված է դառնալու քննարկումների,  պլանավորումների և հաշվետվություների մի վայր, որը կհզորացնի համագործակցությունը միջազգային և ՀՀ կազմակերպությունների, մարզերի, շահագրգիռ գերատեսչությունների միջև։ Արդյունքում այն դրական ազդեցություն կունենա սահմանամերձ բնակավայրերի սոցիալ-տնտեսական զարգացման վրա,- նշել է Վաղինակ Սարգսյանը։

- Հակաականային գործունեության համակարգման ազգային հարթակի բացումը կարևոր քայլ է ականների և պայթուցիկ զինամթերքի հետևանքով առաջացած մարտահրավերներին դիմակայելու մեր համատեղ պարտավորությունների մեջ: Հակաականային գործունեության համակարգման ազգային հարթակը ստեղծվել է հստակ առաքելությամբ՝ խթանել պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների և միջազգային գործընկերների միջև համագործակցությանը, - ասել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին հավելելով, որ առաջնահերթ նպատակները ներառում են արդյունավետ համակարգում, առաջնահերթությունների քննարկում, տեղեկատվության փոխանակման բարելավում, ականազերծման գործողությունների արդյունավետ իրականացում Հայաստանում՝ բոլոր համապատասխան հենասյուներով, ինչպես նաև խթանում կառավարության և զարգացման գործընկերների միջև երկխոսությանը:

Տեսաներկայացման ձևաչափով 2023 թվականին կատարած աշխատանքները ներկայացրել են ինչպես «ՀԱՓԿ», այնպես էլ «ՀԱՓԿ»-ի հետ համագործակցող միջազգային կազմակերպությունների մասնագետներ։

Աշխատաժողովի ավարտին հարց ու պատասխանի միջոցով քննարկվել են հակաականային գործունեության արդի խնդիրները, «Պայթյունավտանգ զինամթերքներով աղտոտված տարածքների մաքրման առաջնահերթությունների համակարգման հարթակ»-ի աշխատանքների ընթացակարգերը, շահագրգիռ կողմերի միջև մշտական կապի պահպանման ուղիները։

Միջոցառմանը ներկա էին Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանը, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ և տնօրեն Նաննա Սկաուն, ՀՀ նախարարությունների ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՀՀ մարզպետարանների աշխատակիցներ, հակաականային գործունեության ոլորտի այլ շահագրգիռ անձինք:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ախթալայում վերականգնվել է գազամատակարարումն ու էլեկտրասնուցումըԵրբևէ դժվար կլիներ պատկերացնել, որ Հայաստանի ոստիկանությունը կարող է խոչընդոտել Ամենայն հայոց հայրապետի մուտքը Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրՄի զարմացեք, երբ Նիկոլի «ոստիկանությունը » խոչընդոտում է Վեհափառի մուտքը Սարդարապատի հուշահամալիր. ՇարմազանովՏեր Եսայի քահանա Արթենյանը Սարդարապատում ամոթանք է տվել ՔՊ-ական կարկառուններին. MediaHubԿոչ ենք անում զերծ մնալ ազգը մասնատող քայլերից․ Արցախի թեմՌուսական Առաջին ալիքի սփռումը Հայաստանի հանրային մուլտիպլեքսում դադարեցվել է պարտքի պատճառով. Մխիթար ՀայրապետյանՎաղը կարևոր գործ ունենք անելու, բոլորիդ սպասելու ենք Սուրբ Աննա եկեղեցու բակում․ Բագրատ ՍրբազանԷլ ավելի ագրեսիվ ու դյուրագրգիռ են դարձել, առավոտյան դեպի Սուրբ Աննա եկեղեցու բակ. ԹամամյանՍարդարապատի հուշահամալիրի մոտ «սև և «կարմիր բերտավոր» ոստիկանները պոկել են Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի Աստվածամոր սրբապատկերով եպիսկոպոսական տարբերանշանըՀայոց Հայրապետն այցելեց Սարդարապատի հուշահամալիր՝ հաղթահարելով ոստիկանական պատնեշները (տեսանյութ)Փառահեղ անցյալ, անորոշ ներկա և հզոր ապագա, եթե ինքներս դա կամենանք․ «Միասնություն» շարժման ղեկավար Արման ՎարդանյանԱԱԾ նախկին տնօրենը` ՆԳՆ Վահե Ղազարյանին. Գտեք ելքը հանգուցալուծման, պարզապես վստահ եմ, որ այն պատկերացնում եքԱրթուր Բազեյանը երկրորդ հաղթանակն է տարել օլիմպիական վարկանիշային մրցաշարումԷստոնիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հանրապետության տոնի կապակցությամբԳեղարքունիքում կայծակնահարվածների ինքնությունը պարզվել է. մահացած կինը 59 տարեկան էրՉինաստանի ԱԳՆ-ն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին՝ ջրհեղեղի հետևանքները հաղթահարելու հարցումՇվեյցարիայի հայոց թեմը դատապարտում է Վեհափառի մուտքը Սարդարապատի համալիր արգելելու փորձըՇղթայական ավտովթար Երևանում. կա մեկ վիրավորԳրոսմայստեր Կարեն Գրիգորյանը՝ ԱՄՆ մրցաշարի հաղթողՍարդարապատի դեպքը ևս մեկ անգամ ցույց տվեց՝ մեր պետությունն արժեքային սովի մեջ է. Տեր Շահե վարդապետ ԱնանյանԿիպրոսի ԱԳ նախարարությունը ցավակցել է Հայաստանում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի ընտանիքներինՏեղի հայ համայնքների, ծխական ու թեմական խորհուրդների անունից դատապարտում ենք այդ քստմնելի արարքը․ Ռումանիոյ հայոց թեմՊաշտոնական․ 3 ֆուտբոլիստ հեռացավ Ուրարտուից«Քրիստոնեական մեր տիրավանդ հավատքով, Տիրոջ զորակցությամբ հաղթահարելու ենք այս դժվարին ժամանակները ևս»․ Սուրբ Գայանե վանքում մատուցվեց Անմահ ՊատարագԱննան երրորդ օրն է չի քնում և անում է անհնարինը աղետի մեջ հայտնված մեր հայրենակիցների համար, իսկ պարեկը նրան տուգանում է. Դավիթ ՂահրամանյանՔարկոփ գյուղը գրեթե դատարկ է․ բնակիչները աղետի հետևանքով զրկվել են ջրից, գազից ու լույսից․ News.amՍկզբում Կաթողիկոսին խոչընդոտելու գործը համակարգում էր ահա այս շնաբարո դուրսպրծուկը․ իրավապաշտպանՀՀ տարբեր բուհերում հավաքագրվում են խմբեր՝ աղետից տուժած բնակավայրեր մեկնելու նպատակովՊուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հրաժարվել Ուկրաինայի հարցով բանակցություններիցՊապիկյանը Բելգիայում այցելել է «Ջոն Կոկերիլ» ընկերության գրասենյակՓաշինյանը լեգիտիմ չէ և պետք է հեռանա. «Մայր Հայաստան»Սանահինից ընդհանուր տարհանվել է 137 բնակիչ, 141-ը շարունակում են մնալ այնտեղ․ իրավիճակը աղետի գոտում«Ասել են՝ բարեգործական միջոցառում է, նույնիսկ չի իմացել, որ դրես կոդ կա». Սոնա Շահգելդյանի մայրը՝ Աննա Հակոբյանի օգնականի փարթիին դստեր մասնակցության մասին. Aravot.amՀղի կինը Ճոճկան գյուղից անտառներով, ոտքով քայլել և հասել է Ալավերդու ԲԿՎրաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Հայաստանին Հանրապետության օրվա առթիվՄեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունն արձագանքել է այսօր՝ Սարդարապատում տեղի ունեցածինՄ-6 միջպետական ճանապարհի անանցանելի դարձած հատվածը շրջանցող ճանապարհ կաՍարդարապատի հաղթական հերոսամարտից շուրջ 110 տարի հետո նույն վայրում հայերը պարտություն կրեցին. Արշակ Արքեպիսկոպոս ԽաչատրյանՀեղեղից տուժած բնակավայրերում կամավորական աշխատանքի կարիք կա․ ԿԳՄՍ նախարարը դիմել է ուսանողներինՀՀ-ում Բելգիայի Թագավորության դեսպանը շնորհավորել է Հանրապետության տոնի առթիվԾանր հոգեխանգարմունք է․ Կաթողիկոսին Սարդարապատ չթողնելն այլ բացատրություն չունի․ քաղաքագետԻսրայելական տանկերը հասել են Ռաֆահ քաղաքի կենտրոն․ Reuters Ռուսաստանը մոտ ապագայում կհասնի հաղթանակի. Մեդվեդև Չեմ տեսել մի օր իմ տարիքի աղջիկը գա կանգնի պոստ (տեսանյութ) Մեր խնդիրը մեր Հանրապետությունը ժողովրդի երազանքներին համապատասխանեցնելն է. Փաշինյանը՝ Սարդարապատի հուշահամալիրումՍանոսյանը տվել է մի շարք հանձնարարականներ՝ կապված բնական աղետից վնասների գույքագրման աշխատանքի հետ Սարդարապատի հուշահամալիրում բռնի գործողությունները հերթական դրվագն են իշխանությունների ամոթալի ու ապազգային գործունեության․ Մայր ԱթոռԳրոսին առայժմ անհնար է համերել Զապորոժիեի ԱԷԿ-ի վերագործարկումը Իրականությունն այն է, որ պացիենտն այլևս Դե Ֆակտո իշխանություն չունի. Ստեփան Դանիելյան Հեռացրել են Ամենայն հայոց կաթողիկոսի ծաղկեպսակը Սարդարապատի հուշահամալիրից
Ամենադիտված