Հայտնի է Վարդավառը նշելու օրը Դաղստանում բախումներ են իրավապահների և զինյալների միջև Հորդառատ անձրևներն ու ձնհալը շվեյցարական և ֆրանսիական Ալպերի որոշ հատվածներում համատարած ջրհեղեղների պատճառ են դարձել Կհանդիպենք հինգշաբթի` ժամը 20։00-ին, ովքեր կարծում են տկարացել ենք, թող Շարժումից դուրս դնեն իրենց․ Սրբազան (տեսանյութ) Սրբազանի պայքարը ոչ աթոռի համար է, ոչ էլ իշխանության, այլ` հայ մնալու և փրկության համար է (տեսանյութ) ՈՒՂԻՂ․ Հենրիխ Մխիթարյան-հանդիպում չեմպիոնի հետ. newmag/summerfest-գրքի փառատոն (տեսանյութ) Սուտ են ասում, իրենց բանակցածը խաղաղության մասին չէ, բանակցություն չկա, սեղանի շուրջ պարտադրանք է. Սրբազան (տեսանյութ) Առաջիկա ուրբաթ օրից սկսած` կգնանք մարզեր, մարդիկ մենակության զգացում ունեն. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ճտերը աշնանն են հաշվում. Բագրատ Սրբազանը` շարժումը տապալվելու Փաշինյանի հայտարարության մասին (տեսանյութ) Ահաբեկչություն՝ Դաղստանում․ կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ) 

ՅՈՒՆԵՍԿՕ-ն չի արձագանքել Արցախում իսպառ ոչնչացված եկեղեցիների, գերեզմանոցների ավերմանը

Հասարակություն

Monument Watch-ը ահազանգում է․

Սկսած 2021 թվականից պաշտոնական Ադրբեջանն առաջ է մղում այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարը, որի տակ ադրբեջանական քարոզչամեքենան հասկանում է ներկայիս ՀՀ տարածքը: Այս կերպ Ադրբեջանն առանց թաքցնելու անուղղակի և շատ դեպքերում նաև ուղղակի կերպով սկսում է տարածքային նկրտումներ ցուցաբերել ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ՝ կեղծ պատմական, ժողովրդագրական «փաստարկներ» մեջբերելով, աղավաղելով պատմական և արխիվային տվյալները:

2022 թվականին գրանցվեց այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքը», որը «Ադրբեջանի փախստականների միություն» ՀԿ-ի 2022 թվականի օգոստոսին վերափոխված անունն է։ Ադրբեջանն այս հասարակական կազմակերպությանը տվեց պաշտոնական դիրք, համայնքի գրասենյակ այցելեց Իլհամ Ալիևը, իսկ մայիսի մեկին Բաքվում բացվեց «Արևմտյան Ադրբեջան» պետական հեռուստատեսությունը:

Ադրբեջանական քարոզչամեքենայի թիրախում առաջին հերթին հայտնվել են Երևան քաղաքը և Երևանի մզկիթները: Հիմնական թեզն այն է, թե հայկական կողմը միտումնավոր կերպով ոչնչացրել է քաղաքի իսլամական մշակութային ժառանգությունը, քանի որ այն ադրբեջանական է: Այս թեմայի շուրջ վերջին տարիներին նկարահանվել են նաև բազմաթիվ հաղորդումներ, տեսանյութեր:

Այս առնչությամբ հարկ ենք համարում նշել, որ Երևան քաղաքում գտնվող մզկիթների մասին կան բազմաթիվ հրատարակություններ սկսած դեռ 19-րդ դարից: Դրանք նկարագրել են այդ թվում և հայ հետազոտողները, ճանապարհորդները՝ արժեվորելով դրանց ճարտարապետության ու հարդարանքի առանձնահատկությունները: Այս թեման չի շրջանցել նաև 20-րդ դարի հայ ակադեմիական միտքը: Երևանին նվիրված աշխատանքներում, բնականաբար, ներկայացված են քաղաքի մզկիթները և իսլամական կառույցները (տե՛ս, օրինակ, Շահազիզ 2003, 165-166, Հակոբյան 1971, 366):

Երևանի իսլամական հուշարձանների զգալի մասը կառուցվել է 17-19-րդ դարերում, երբ քաղաքը, ինչպես և ամբողջ Արևելյան Հայաստանը գտնվում էին պարսկական տիրապետության տակ, իսկ Երևան քաղաքը պարսկական խանության կենտրոն էր: Երևանի իսլամական բնակչությունը բազմազգ էր: Այստեղ բնակվում էին պարսիկներ, թյուրքական տարբեր ցեղերի ներկայացուցիչներ, ովքեր 19-րդ դարի փաստաթղթերում նշվում էին որպես թաթարներ: Երևանի մզկիթները պարսկական 17-19-րդ դարերի կրոնական ճարտարապետության օրինակներ են, ուստի խոսել դրանց ադրբեջանական ճարտարապետության մասին ինքնին արդեն անհեթեթություն է:

Երբ Երևանը և ամբողջ Արևելյան Հայաստանը միացվեցին ռուսական կայսրությանը, այդ ժամանակ հայտնվեցին Երևանի մզկիթների, դրանց ֆիզիկական վիճակի մասին առաջին նկարագրությունները, որոնք բոլորն էլ հրատարակված են: Կարող ենք փաստել, որ Երևանի առավել մեծ թվով միաժամանակ գոյություն ունեցած մզկիթների մասին վկայությունները վերաբերում են 19-րդ դարի երկրորդ կեսին և 20-րդ դարի սկզբին: 19-րդ դարում Երևանում հիշատակվել են գործող 6, որոշ տվյալներով 7 մզկիթ (Պետրոսյան 2018, 179): Հարկ ենք համարում նշել, որ համաձայն 19-րդ դարի արխիվային տվյալների և նկարագրությունների՝ մզկիթների մի մասը չէր գործում, կային նաև վթարային վիճակում գտնվողները, ինչը պայմանավորված էր ռուս-պարսկական պատերազմով և ռուսական իշխանությունների կողմից արված վերակառուցումներով: Սրա հետևանքով վթարային էին Երևանի բերդի տարածքում գտնվող մզկիթները: Իսկ Երևանի բերդը պատկանում էր ռուսական զինվորական իշխանություններին (Պետրոսյան 2018, 177-179, 196-197):

Ադրբեջանական քարոզչամեքենան առաջ է տանում այն թեզը, որ Երևանի մզկիթների մեծ մասը խորհրդային տարիներին իբր միտումնավոր կերպով քանդվել են հայերի կողմից՝ Երևանը «հայկականացնելու» նպատակով: Ցավոք, ադրբեջանական կողմից ծայրահեղ քաղաքականացված և քարոզչական շեշտադրումներով առաջ շարժվող պատմական միտքը միակողմանի կերպով է մեկնաբանում Երևանի մզկիթների հարցը:p

Պետք է նշել, որ 1930-1940-ական թվականներին Երևանի մզկիթներից շատերը քանդվեցին խորհրդային աթեիստական քաղաքականության հետևանքով: Այդ նույն տարիներին քանդվեցին նաև Երևանի պատմական եկեղեցիների մեծ մասը՝ Պողոս-Պետրոս եկեղեցին, Կաթողիկե սուրբ Աստվածածինը, Հին Նորք թաղամասի սուրբ Սիմեոն Ծերունու և սուրբ Աստվածածին եկեղեցիները, Գեթսեմանի մատուռը, 20-րդ դարասկզբին կառուցված և որպես Երևանի գլխավոր տաճար հանդիսացող սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, Երևանի կենտրոնում գտնվող ռուսական Նիկոլաևյան սուրբ Աննայի եկեղեցին, Մլերի գերեզմանատան եկեղեցին, պատմական Կոզեռն գերեզմանատան եկեղեցին և այլն: Ինչու՞ ադրբեջանական կողմը չի խոսում սրա մասին: Ստացվում է, «Երևանը հայկականացնելու մոլուցքով տարված հայերը» տարօրինակաբար քանդեցին քաղաքի հին և պատմական եկեղեցիները, գերեզմանատները, մատուռները, խաչքարերը:

Երևանում ադրբեջանական քարոզչամեքենայի թիրախում ի մասնովորի վերջերս հայտնվել է Երևանի պատմական Կոնդ թաղամասը և այնտեղ գտնվող մզկիթը: Երկուսն էլ ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից հայտարարվել են ադրբեջանական: Վերջին տարիներին Երևանի «ադրբեջանականացման» հարցերով զբաղվում է պատմաբան, հնագետ Սաբուհի Հուսեյնովը, ով պարբերաբար իր ֆեյսբուքյան էջում և հեռուստատեսությամբ հանդես է գալիս Երևանի անցյալի մասին իր դատողություններով և եղած փաստերը, արխիվային նյութերը միակողմանի ներկայացնելով (https://www.facebook.com/photo?fbid=7814421941905404&set=a.355576257790047): Վերջինիս թիրախում հատկապես Կոնդն է (https://baki-xeber.com/6708-irevanin-tepebasi-mehellesinin-satilmasi-azerbaycan-medeni-irsine-qarsi-cinayetdir.html ):

Կոնդի մզկիթը գտնվում է համանուն թաղամասի կենտրոնում: Մզկիթի կառուցման մասին, ցավոք, ստույգ տվյալները բացակայում են, այն ամենայն հավանականությամբ, կառուցվել է 18-րդ դարերում (Պետրոսյան 2018, 193): Մզկիթը ներկայումս պահպանվել է մասնակի, ինչը 1980-ական թվականներին փլուզման հետևանքն է: Շինությունը վթարային էր և մասնակի փլուզումը կատարվել է 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի հետևանքով (թեև որոշ բնակիչներ նշում են, որ փլուզումը եղել է դեռևս 1987 թվականին): Մզկիթի մասին հիշատակումները շատ քիչ են: Մզկիթի հին ոչ մի լուսանկարում չի երևում նրա մինարեթը: Կենտրոնում այն ունեցել է գունավոր ջնարակապատ հախճասալերով պատված գմբեթ (նկ. 1): Ներկայումս մզկիթի ներսում կան բնակվող ընտանիքներ: Վերջիններիս նախնիները 1915 թվականին Երևանում ապաստանած գաղթականներ էին, ովքեր Երևանում բնակվել են արդեն այդ տարիներին լքված մզկիթում (համաձայն բնակիչների բանավոր ինֆորմացիայի):

Ադրբեջանական քարոզչամեքենան սկսած 2021 թվականից սկսեց խոսել այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» մշակութային ժառանգության մասին: Միևնույն ժամանակ, «Արևմտյան Ադրբեջան» կոչվող համայնքն սկսեց տարածել ՀՀ-ում գտնվող և իբր հատուկ հայերի կողմից ոչնչացված իսլամական մշակութային ժառանգության մասին թեզը՝ չբերելով որևիցե հիմնավորում ու փաստեր: Այս հասարակական կազմակերպությունը նաև սկսեց պարբերաբար նամակներ ուղարկել միջազգային կառույցներ՝ ՀՀ տարածքում «ադրբեջանական» հուշարձանների մշտադիտարկման պահանջով: Վերջին նմանատիպ դիմումներից մեկը՝ Ադրբեջանական հասարակական կազմակերպությունների բաց նամակը ուղարկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլային՝ 2024 թվականի մայիսի 7-ին։

Նամակում, ի մասնավորի նշված է, որ «Մենք Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս» կոչ ենք անում ՅՈՒՆԵԿՕ-ին միջոցներ ձեռնարկել ՀՀ-ում ադրբեջանական ժողովրդի նյութական և մշակութային ժառանգության ոչնչացումը դադարեցնելու համար»։ Նամակում նշված է, որ իբրև թե Հայաստանում պատմականորեն ապրել են ադրբեջանցիներ, և ոչնչացման քաղաքականություն է իրականացվել ադրբեջանցիներին պատկանող ողջ ժառանգության նկատմամբ։ Այսօր այստեղ 1870 թվականին գրանցված 269 մզկիթներից պահպանվել է միայն 1-ը, ավերվել են հարյուրավոր ադրբեջանական գերեզմաններ։

Նամակի շարունակական ընթերցմամբ տեղեկանում ենք, թե իբր Կոնդը (ադրբեջանական անվանմամբ՝ «Էրիվանի Թեփեբաշի» թաղամասը) ժամանակին ադրբեջանցիներով բնակեցված քաղաք է եղել, որի պատմական անունը փոխվել է Կոնդի:

Նամակում կոչ է արվում ՅՈՒՆԵՍԿՕ-ին իր պաշտպանության տակ վերցնել «Թեփեբաշը թաղամասը՝ որպես համաշխարհային մշակութային ժառանգության եզակի օրինակ»։ Նամակը եզրափակվում է այն մտքով, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն պետք է փաստահավաք առաքելություն ուղարկի ՀՀ և անհապաղ քայլեր ձեռնարկի ադրբեջանական նամակում նշված Թեփեբաշի, իրականում Կոնդ թաղամասի վերաբերյալ։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հայտնի է Վարդավառը նշելու օրըԴաղստանում բախումներ են իրավապահների և զինյալների միջևՀորդառատ անձրևներն ու ձնհալը շվեյցարական և ֆրանսիական Ալպերի որոշ հատվածներում համատարած ջրհեղեղների պատճառ են դարձելԿհանդիպենք հինգշաբթի` ժամը 20։00-ին, ովքեր կարծում են տկարացել ենք, թող Շարժումից դուրս դնեն իրենց․ Սրբազան (տեսանյութ)Սրբազանի պայքարը ոչ աթոռի համար է, ոչ էլ իշխանության, այլ` հայ մնալու և փրկության համար է (տեսանյութ)ՈՒՂԻՂ․ Հենրիխ Մխիթարյան-հանդիպում չեմպիոնի հետ. newmag/summerfest-գրքի փառատոն (տեսանյութ)Սուտ են ասում, իրենց բանակցածը խաղաղության մասին չէ, բանակցություն չկա, սեղանի շուրջ պարտադրանք է. Սրբազան (տեսանյութ)Առաջիկա ուրբաթ օրից սկսած` կգնանք մարզեր, մարդիկ մենակության զգացում ունեն. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Ճտերը աշնանն են հաշվում. Բագրատ Սրբազանը` շարժումը տապալվելու Փաշինյանի հայտարարության մասին (տեսանյութ)Ահաբեկչություն՝ Դաղստանում․ կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)Ես ուրախ եմ, որ մերը զտվող ու զուլալվող շարժում է, վայրէջք էլ կլինի, վերելք էլ. Սրբազան (տեսանյութ)Ասում է` «խաչքարերը կախեք վզներիցդ ու քարշ տվեք», ոտքի', եթե մտահոգ եք Հայրենիքով, անտարբեր չլինե'ք. Աննա Մայիլյան (տեսանյութ)Սյունիքի մարզում ցեմենտով բարձված «Կամազ»-ը բախվել է քարին և կողաշրջվել. վարորդը տեղում մաhացել էՈ՞վ է կառավարում իշխանությանը,ո՞վ` ընդդիմությանը. Շանթ Հարությունյան-Արա Պապյան (տեսանյութ)Սրբազանի աջակիցները Եկեղեցու բակում են, քաղաքացիները մոտենում և նրա օրհնությունն են հայցում (տեսանյութ)Քաղաքացիները հավաքվում են Սուրբ Աննա եկեղեցու բակում (լուսանկարներ)Ամեն ինչ իր տրամաբանական ընթացքով գնում է. Բագրատ ՍրբազանԼալային նեղել էին, բայց ինքը շիտակ մարդ էր, նրա գնալով պակասեց «Մեր բակի» ու ՀՀ-ի վառ գույներից մեկը․ Աշոտ Ղազարյան (տեսանյութ)Սևաստոպոլում Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի, որոնցից երեքը երեխաներ ենՄեր մանկության պատառը շուտ գնաց, Լալան ասում էր` սոդա խմի, էս մի կեր, երկուսս էլ սրտի խնդիր ունեինք. Զառա Արամյան (տեսանյութ)Իշխանությունը չգնահատեց Լալային, այսքան չարախոսությանը չդիմացավ և մահացավ, ամո'թ, ազգը բարոյալքվել է (տեսանյութ)ՈՒՂԻՂ․ Սրբազանը և աջակիցները Սուրբ Աննա եկեղեցու բակում ենՊիտի հանդիպեի Լալայի հետ և զարհուրելի լուրն առա, նրա կողքը նստողը չէր զգում`ժամանակը ոնց է անցնում․ Հարություն Մովսիսյան (տեսանյութ)Մեծ ցավ է, Լալան չի հեռացել, նա բոլորիս հետ է, նրա կրակն ու էներգետիկան անսպառ է. Արտյոմ Մարկոսյան (տեսանյութ)Լալան շատ կենսուրախ էր, նրան ճանաչողները երջանիկ են եղել, անսահման բարի էր ու խաղաղություն տարածող․ դերասան (տեսանյութ)Ափսոս էր Լալան, հայ թատրոնի ժպիտը կորավ, ծնկի եմ գալիս նրա հիշատակի առջև. Արեյան (տեսանյութ)«Չարիքի իշխանությունը հետևողականորեն իրագործում է «ՀՀ-ն՝ առանց հայկականության» թրքահպատակ ծրագիրը»․ Ռուբեն ՄելիքյանՈՒՂԻՂ․ դերասանուհի Լալա Մնացականյանի հոգեհանգստի արարողությունըԸնդդիմադիր շարժումը ձախողվեց, որովհետև ժողովուրդն ընկալում է իրական Հայաստանը. Փաշինյան Ինտերպոլում «Սարդարապատի» թանգարանից անհետացած գորգերի նկարները կան․ եթե փորձեն տեղափոխել՝ կհայտնաբերվեն․ Կարեն Փահլևանյան Ինչո՞ւ է Սրբազանի շարժման առաջնորդներից մեկը, Սուրեն Պետրոսյանը հանել իր ՀՀԿ-ական լինելու փաստը կենսագրությունիցՀՕՊ ուժերը խոցել են չորս ATACMS հրթիռ1.6 միլիարդի արտոնություն՝ Շրի Լանկայում Հայաստանի պատվո հյուպատոսին պատկանող բիզնեսին Մեծ Բրիտանիայի ամենահարուստ ընտանիքի 4 անդամ ազատազրկման է դատապարտվել՝ տան աշխատողներին շահագործելու համար Թրամփը խոստացել է նախագահ ընտրվելու դեպքում կարգավորել Ուկրաինայում հակամարտությունը Թուրքիայում ժայռերի արանքում 22 ուղևորով օդապարիկ է մնացել Տոյվո Կլաարը դրական է գնահատել սահմանին հրադադարի խախտումների դեմ պայքարի մեխանիզմի ՀՀ-ի առաջարկը Ռուսաստանը կարող է հույս դնել միայն սեփական ռազմական տեխնիկայի վրաԳնել Սանոսյանը ծանոթացել է Կիրանցի նոր կառուցվող ճանապարհի և կամրջի շինարարության ընթացքին Ադրբեջանն ասում է դու ինձ չես թողել, որ ես 30 տարի ապրեմ, ես էլ քեզ չեմ թողնի, որ դու ապրես․ Նիկոլ Փաշինյան«Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով». Սերգեյ Փարաջանովին նվիրված ֆիլմն իր շուրջ է համախմբել համաշխարհային աստղերի Ամեն անգամ, երբ Ադրբեջանի պահանջը մերժվում է կամ դրա կատարումը դանդաղում է, գործի է դրվում պատերազմով հերթական զիջումը կորզելու քաղաքականությունը. Տաթևիկ ՀայրապետյանԱրմինե Գրիգորյանը՝ իր առջև փակված դռների, ժողովրդի անտարբերության և իշխանափոխության պահանջի մասին Nissan-ը հարվածել է պարեկների ավտոմեքենային և դիմել փախուստի. հնչել են կրակոցներ. shamshyan Էլինա Ավանեսյանը դուրս է եկել որակավորման եզրափակիչ փուլ. Իսթբորն Վրացի երկրպագուն մահացել է Վրաստան - Չեխիա ֆուտբոլային խաղը դիտելիսՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցի պայթյունի վերաբերյալ Քննարկվել է Լայպցիգի գրքի ցուցահանդես-տոնավաճառին Հայաստանի հնարավոր մասնակցության հարցը Գևորգ Ղազարյանը՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր (տեսանյութ)Այրվել է տնակ․ տուժածներ չկան
Ամենադիտված