Բասկետբոլի ընտրանին 3x3 Եվրոպայի առաջնությունում պարտություններ է կրել
Սպորտ![Բասկետբոլի ընտրանին 3x3 Եվրոպայի առաջնությունում պարտություններ է կրել](/timthumb.php?src=disc/11-06-24/e871c6c16907b5c1292fa5ae926db8f5.jpg&w=780)
Հայաստանի բասկետբոլի թիմը մասնակցեց Կոսովոյի Պրիշտինա քաղաքում կայացած 3x3 Եվրոպայի առաջնությանը:
Խաղային առաջին օրը Հայաստանը պարտվեց Ադրբեջանի և Կիպրոսի հավաքականներին, իսկ խաղային երկրորդ օրը պարտություն կրեց Ալբանիայի և Կոսովոյի թիմերից:
Մինչև 19 տարեկան բասկետբոլիստների Հայաստանի հավաքականը հանդես էր գալիս Արեգ Վաթյանի գլխավորությամբ: Այս մրցաշարին մասնակցելով՝ Հայաստանն առաջին վարկանիշային միավորները վաստակեց։
Վերջին անգամ Հայաստանն ընտրական փուլի հանդիպումներին մասնակցել էր 2014 թվականին։
![](banners/armflix.jpg)