Դե Բրույնեն գնահատել է «Ինտերի» շանսերը Չեմպիոնների լիգայում Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի 2 ռազմական օբյեկտի հարվածներ հասցնելու մասին Լեհական ընդդիմությունը ստորագրահավաք է սկսել միգրանտների հարցով հանրաքվե անցկացնելու համար Հայաստանի հավաքականը կմասնակցի հրաձգության երիտասարդների աշխարհի առաջնությանը Աշխարհի ամենաթերագնահատված երկիրը՝ ըստ փորձառու զբոսաշրջիկի Հյուսիսային Կորեան կրկին աղբով լցված օդապարիկներ է նետել դեպի Հարավային Կորեա 29 տարեկանում մահացել է բալետի պարուհի Միքայելա Դե Պրինսը Երգչուհի Մալենայի նոր լուսանկարները (լուսանկարներ) Չինաստանը ԱՄՆ-ից պահանջում է հրաժարվել ապրանքների մաքսատուրքի բարձրացման ծրագրից Գեղամ ջան դու հայրենասեր մարդ ես, պատրաս՞տ ես արդյոք մտնել քո լռությամբ մի մեղքի տակ, եթե այդ երեխաների մի մասը մի քսան տարուց հոգեկան կամ ֆիզիկական խնդիրներ ունենան. Քոչարյան 

Провальщики. սա՞ է ձեր «շեշտակի նվազեցումը»․ 168․am

Քաղաքական

168․am-ը գրում է․  Այսպես են գյուղատնտեսություն զարգացնում, ծրագրեր իրականացնում՝ եկել-չեն եկել, ասում են՝ սակավահող Հայաստանում վարելահողերի մեծ մասն անմշակ է։

Վեց տարուց ավելի է՝ իշխանության են, էլի նույն իրավիճակն է, նույն ճառերը, նույն մեղադրանքները, բան չի փոխվել։ Էլի վարելահողերի մեծ մասը շարունակում են անմշակ մնալ։

«Հայաստանում վարելահողերի միայն 49,5 տոկոսն է մշակվում»,- օրերս հայտարարեց էկոնոմիկայի փոխնախարարը։

Այդպես էր նաև տարիներ առաջ։ Հիշեցնենք՝ դեռ 2021թ. Կոտայքի մարզում անցկացված մի խորհրդակցության ժամանակ Նիկոլ Փաշինյանը դարձյալ հայտարարում էր, որ Հայաստանում վարելահողերի մեծ մասը շարունակում է մնալ չմշակված, և սա հիմնարար խնդիր է։ Այսօր նույնն ասում է նաև նրա թիմակիցը՝ գյուղատնտեսության համար պատասխանատու նախարարության փոխնախարարը։

Թե ի՞նչ են արել այս տարիներին գյուղատնտեսական հողերը մշակելի դարձնելու համար, պարզ չէ։ Որևէ գործ չեն արել: Տարիներն անցնում են, իսկ վարելահողերի մեծ մասն էլի շարունակում է անմշակ մնալ։ «Այդ ուղղությամբ ծրագրեր ենք իրականացնում չմշակվող հողերը մշակելի դարձնելու համար»,- ասում է փոխնախարարը։

Ի՞նչ ծրագրեր են դրանք, արդեն էական էլ չէ, եթե այսքան տարի հետո էլի վարելահողերի մեծ մասը շարունակում է մնալ անմշակ։ Դա նշանակում է, որ, եթե նույնիսկ ծրագրեր կան, ապա դրանք արդյունավետ չեն։ Թեև դրանում զարմանալու բան չկա։ Հինգ տարի է՝ անասնապահության ոլորտում խելացի անասնագոմերի ծրագիր են իբր իրականացնում՝ ընդամենը 50 անասնագոմ են կառուցել, որոնց մի մասը չի էլ գործում։ Անասնագոմը կա՝ անասուն չկա։

Մեկ այլ՝ տավարաբուծության զարգացման ծրագրի շրջանակներում, 2019-2024թթ. ընթացքում, հինգ տարում ընդամենը 2450 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի են ներմուծել։ Միջինը տարեկան՝ 500-ից պակաս։

Սրանով էլ ուզում են տավարաբուծություն զարգացնել ու կաթնատվության որակը բարձրացնել։ Հինգ տարի հետո նոր հիշել են, որ թանկարժեք կենդանիները ներմուծելու փոխարեն՝ կարելի է տոհմակայաններ ստեղծել ու տեղում դրանք ստանալ։

Այսպես էլ ժամանակին խոստանում էին հեղափոխական տեմպերով զարգացնել գյուղատնտեսությունն ու տեխնոլոգիական վերափոխումներ անել։

«Հայաստանում հեղափոխական տեմպերով պետք է զարգացնել գյուղատնտեսությունը: Նոր տեխնոլոգիաների կիրառումը պետք է լայնորեն տարածվի նաև գյուղատնտեսության ոլորտում՝ այս պարագայում էլ որպես ռազմավարական նպատակ ունենալով չմշակվող գյուղատնտեսական հողերի թվի շեշտակի նվազումը և, ի վերջո, այդպիսի հողերի գոյության բացառումը»,- դեռ մինչև վարչապետ ընտրվելը հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը։

Գեղեցիկ էր, չէ՞, հնչում գյուղացու ականջների համար: Բայց արի ու տես, որ այս հայտարարությունից 6 տարի հետո Հայաստանում վարելահողերի 50,5 տոկոսը չի մշակվում։ Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը չմշակվող հողերի շեշտակի նվազեցում էր խոստանում, չասենք՝ ընդհանրապես բացառում։

Իշխող այս վարչախումբն իր կառավարման 6 տարիների ընթացքում գյուղատնտեսությունը ոչ միայն հեղափոխական տեմպերով չի զարգացրել ու տեխնոլոգիական վերափոխման չի ենթարկել, այլև չմշակվող հողերն ավելացրել է, ցանքատարածությունները՝ կրճատել։

Հա, ՀՀ գյուղնախարարությունն էլ փակեցին, ասացին՝ պետք չի:

Կրճատվել է նաև գյուղատնտեսության բաժինը ՀՆԱ-ի մեջ։ Եթե 2017թ. գյուղատնտեսությունը կազմում էր ՀՆԱ գրեթե 15 տոկոսը, անցած տարի կազմեց հազիվ 8,4 տոկոսը։ Այս տարվա առաջին կեսին՝ նույնիսկ ավելի քիչ։ Եվ սա՝ այն պարագայում, երբ վերջին տարիներին գյուղատնտեսության մեջ հսկայական գումարներ են ծախսել, տարբեր ծրագրեր են ֆինանսավորել։ Բայց արդյունքներն ահա այսպիսին են։

Վերջին տարիներին գյուղատնտեսությունը մշտապես անկումային է եղել։ Գրեթե չի եղել տարի, որ գյուղատնտեսության ոլորտում աճ արձանագրվի։

2018թ. գյուղատնտեսության արտադրության ծավալների նվազումը կազմեց 7,4 տոկոս, բուսաբուծության մեջ անկումը նույնիսկ երկնիշ էր՝ անցնում էր 12 տոկոսից։ 2019թ. գյուղատնտեսության անկումը 4,2 տոկոս էր, բուսաբուծության մեջ էլ հասնում էր 7,7 տոկոսի։ Եվ դա՝ նախորդ տարվա գյուղատնտեսության՝ 7,4, և բուսաբուծության՝ ավելի քան 12 տոկոս անկումից հետո։

2020թ. գյուղատնտեսության անկումը կազմեց 4 տոկոս, 2021թ.՝ 1,4 տոկոս, 2022թ.՝ 0,7 տոկոս։

2023թ. էլ, սկզբում գյուղատնտեսությունն անկումային էր, հետո վերանայեցին՝ աճ դարձրեցին, եթե, իհարկե, 0,2 տոկոսը կարելի է աճ համարել։

Այսքան անկումներից հետո հպարտանում են, որ այս տարվա առաջին կեսին գյուղատնտեսության մեջ 4 տոկոս աճ է գրանցվել։ Այս տեմպերով դեռ ինչքա՞ն պիտի գյուղատնտեսությունն աճի, որ վերջին տարիների կորցրածը կարողանա հետ բերել։

Նույնիսկ ավելորդ է ասել, որ կառավարությունը ձախողել է գյուղատնտեսության ոլորտում իրականացրած քաղաքականությունը։ Ու դա տեղի է ունեցել պետական բյուջեից, գյուղատնտեսությունը զարգացնելու նպատակով, հսկայական գումարներ ծախսելու պարագայում։

Պետական բյուջեից միլիարդավոր դրամներ են հատկացրել տարբեր ծրագրեր իրականացնելու, անասնագոմեր կառուցելու, ջերմոցներ, ինտենսիվ այգիներ հիմնելու, բերքը կարկտահարությունից պաշտպանելու, ապահովագրելու, վարկեր տրամադրելու ու դրանց տոկոսները սուբսիդավորելու, նաև բազմաթիվ այլ հայտնի ու անհայտ բաների համար, իսկ արդյունքը եղել է այն, որ գրեթե ամեն տարի, հաջորդ տարվա նկատմամբ, գյուղատնտեսության արտադրության ծավալները կրճատվել են։

Պետական բյուջեի գումարները ծախսել են, իսկ գյուղատնտեսությունը զարգացնելու, արտադրության ծավալներն ավելացնելու փոխարեն՝ մի բան էլ կրճատել են։

Միլիարդները չեն ծառայել իրենց նպատակին, տեղ չեն հասել կամ թալանվել են։

Դրանց հետ կապված՝ նման մի քրեական գործ այսօր քննվում է ինտենսիվ այգիների հիմնման ծրագրի շրջանակներում։ Ինչո՞վ այն կավարտվի, ժամանակը ցույց կտա։ Բայց ինչով էլ ավարտվի, փաստ է, որ այս տարիներին այդքան գումարներ ծախսելուց հետո էլ գյուղատնտեսությունը ոչ միայն հեղափոխական տեմպերով չի զարգացել, այլև հետ է գնացել։ Չմշակվող գյուղատնտեսական հողերի գոյությունը ոչ միայն չի բացառվել կամ շեշտակի նվազել, ինչպես ասում էր Նիկոլ Փաշինյանը, այլև դրանց մեծ մասը նախկինի նման շարունակում է մնալ անմշակ։

Որևէ մեկի աշխատանքը, որպես կանոն, գնահատում են արդյունքներով, և ոչ թե՝ գեղեցիկ ճառերով: Այս իշխանությունների աշխատանքի արդյունքը ԶՐՈ է, իրենք՝ բոլոր ոլորտներում ձախողած, անգրագետ կառավարություն: Ինչպես ասում են՝ провальщики:

Պարզապես երկիրն ու հողն է ափսոս, գյուղն է ափսոս, գյուղացու աշխատանքն է ափսոս…

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Դե Բրույնեն գնահատել է «Ինտերի» շանսերը Չեմպիոնների լիգայումԻսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի 2 ռազմական օբյեկտի հարվածներ հասցնելու մասինԼեհական ընդդիմությունը ստորագրահավաք է սկսել միգրանտների հարցով հանրաքվե անցկացնելու համարՀայաստանի հավաքականը կմասնակցի հրաձգության երիտասարդների աշխարհի առաջնությանըԱշխարհի ամենաթերագնահատված երկիրը՝ ըստ փորձառու զբոսաշրջիկիՀյուսիսային Կորեան կրկին աղբով լցված օդապարիկներ է նետել դեպի Հարավային Կորեա29 տարեկանում մահացել է բալետի պարուհի Միքայելա Դե ՊրինսըԵրգչուհի Մալենայի նոր լուսանկարները (լուսանկարներ)Չինաստանը ԱՄՆ-ից պահանջում է հրաժարվել ապրանքների մաքսատուրքի բարձրացման ծրագրիցԳեղամ ջան դու հայրենասեր մարդ ես, պատրաս՞տ ես արդյոք մտնել քո լռությամբ մի մեղքի տակ, եթե այդ երեխաների մի մասը մի քսան տարուց հոգեկան կամ ֆիզիկական խնդիրներ ունենան. Քոչարյան«Վլադիմիր Պուտինը կստորագրի իր մահվան դատավճիռը». ԲոլթոնՎեհափառը ՄՔԴ նախկին դատախազին է ներկայացրել Հայաստանի առջև ծառացած անվտանգային հիմնախնդիրներըՌԴ-ն հավանում է ուկրաինական խնդրի բանակցությունների համար «կամուրջ կառուցելու» Չինաստանի ծրագիրըՖրանսիան ևս մեկ անգամ հաստատում է Հայաստանի կողքին լինելու որոշումըՔՊ-ի հեռանալուց հետո նոր կերևա, թե ինչ մեծ ծավալի թալանով են զբաղվել․ միայն ԱՆԻՖ-ում 10 միլիարդ դրամից ավելի գումար է վատնվել․ Աննա ԳրիգորյանԵրկարակեցության համար պատասխանատու են առողջության հինգ կարևոր ցուցանիշները. GeroScienceԻրավապաշտպան Կարապետ Պողոսյանը տնային կալանքից ազատ է արձակվել. փաստաբաններԻրանը հերքել է Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ վաճառելու լուրերըՔՊ-ականները բիզնես նախաճաշի ֆորմատով հանդիպել են առևտրային բանկերի ղեկավարների հետԱզատի ջրամբարի ճանապարհին բախվել են Toyota-ն և Mercedes-ը, վերջինը գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ«Եվրոպական ժառանգության օրերը» Հայաստանում մեկնարկել է Արենիում անցկացվող Արհեստների միջազգային փառատոնովՄեկնարկվել է «Իմ հավատամքը. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան» ֆիլմի պրեմիերան (տեսանյութ)Փրկարարները Վանաշեն գյուղի տներից մեկի բակից հեռացրել են մոտ 85 տոննա ջուրՄահը վերափոխվեց կյանքի, Խաչը մահվանից դարձավ կյանքի խորհրդանիշ․ Սուրբ Խաչի տոնԱստծո կամքով հանդիպեցի Ավոյին ու հասկացանք՝ սիրում ենք իրար. Նունե Եսայան (տեսանյութ)Երկրաշարժ՝ Կասպից ծովումԵրևանում տեղացած հորդառատ անձրևի պատճառով կրկին Մաշտոցի պողոտան հայտնվել էր «շրջափակման» մեջՔՊ-ական պատգամավորը ժամկետից ուշ է հայտարարագիր ներկայացրել. ինչ ունեցվածք ունի Էդուարդ Աղաջանյանը. Armlur.amԲրյուսելում տեղի է ունեցել երաժշտական երեկո՝ նվիրված Արցախին ու արցախահայությանըԱյս ֆիլմը բոլորի մասին է. Նազիկ ԱվդալյանԾնունդդ շնորհավոր գեներալ ջան․ ազատությո՛ւն մեր բոլոր գերիներին/ռազմագերիներին․ Տիգրան ԱբրահամյանԿյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դրամատուրգ, երգիծաբան Սամվել ԽալաթյանըՍամի Նասերին բեքսթեյջ կադրեր է հրապարակել «Սուրբը 2» սերիալի նկարահանումներից (լուսանկարներ)Ինչպես 5 տարի պարտվել Իգոր Սարգսյանին և չկարողանալ տղամարդավարի ընդունել դա. Yerkir.amԱրտառոց դեպք՝ ՀՀ մարզերից մեկում․ծնողների պնդմամբ` դպրոցում երեխայի նկատմամբ ոտնձգություն է կատարվելՄխիթար Հայրապետյանը ծանոթացել է «Ինժեներական քաղաք»-ում ընթացող աշխատանքներինԵրևանում հորդառատ անձրևի հետևանքով բազմաբնակարանային շենքի հիմնական պատը մասամբ փլուզվել էԹրամփի դեմ մահափորձի ժամանակ ԱՄՆ Գաղտնի ծառայության աշխատանքում խախտումներ են հայտնաբերվել Սիմոն Զավարյանի շիրիմին ՀՅԴ մեծ ընտանիքը համալրվեց նորագիրներով. Գեղամ Մանուկյան Գազայում երկու օրում իսրայելական հարվածներից 64 մարդ է զոհվել (լուսանկարներ)Հրդեհ է բռնկվել Գավառում հայտնի «Մոդա Լիկա» հագուստի խանութում. shamshyan Աշխարհի երիտասարդ պատգամավորները հավաքվել են Հայաստանում. ԱԺ-ն ամփոփել է գլոբալ համաժողովըՌուսաստանն ու Ուկրաինան «103-ը՝ 103-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են իրականացրելԻնչու է ID քարտ «հանելը» դարձել մեծ խնդիր. մանրամասներ Հայաստանում առաջին անգամ անցկացվում է Furniture Expo 2024 կահույքի մասնագիտացված ցուցահանդեսը Փաշինյան. Պետությունը հենց դրա համար է, որ ստուգի, արդյո՞ք կենացով ստանձնված տուրքը տրվել է հայրենիքին «Հանգչիր խաղաղությամբ». Սա է իրենց պատկերացրած խաղաղությունը. Արթուր Խաչատրյան Ավելի քան 20 երկիր հաստատել է իր մասնակցությունը BRICS գագաթնաժողովինԻ՞նչ է կատարվում անշարժ գույքի շուկայում․ 168․am Թշնամին փաստացի կանգնած է Արփա գետի հունի մոտ. Անժելա Էլիբեգովա
Ամենադիտված