ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ 2024թ. սեպտեմբերի 15-ին՝ ժամը 18:45-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողներից մեկի կողմից զենքի լիցքավորման ժամանակ անզգուշաբար ինքնաձիգից մեկ կրակոց արձակելու և դրա հետևանքով ծառայակից պարտադիր ժամկետային զինծառայողին գլխի հետնամասի շրջանում հրազենային վիրավորում պատճառելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 3-րդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քրեական վարույթով իրականացված մեծածավալ ապացուցո...
Հայկական «ԱրԲատ» գումարտակի հրամանատար Հայկ Գասպարյանը Ռուսաստանի դեմ քարոզչություն է անվանել ՀՀ քննչական կոմիտեի` Հայաստանում իշխանությունը զավթելու փորձի մասին հաղորդագրությունը։ Այս մասին հաղորդում է SPUTNIK Արմենիան-ն: ՔԿ հաղորդագրությունում նշվել է, թե իբր այդ ամենը նախապատրաստվել է այդ ստորաբաժանման կողմից։ Ինչպես իր մեկնաբանությունում հայտարարել է Հայկ Գասպարյանը, «ԱրԲատ» գումարտակն է ընտրվել մեղադրանքների համար, քանի որ Ուկրաինայում ևս ձևավորվել է իբր հայկական գումարտակ` «Nemesis ...
«Փյունիկի» նախագահ Արթուր Սողոմոնյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ որոշել է վաճառքի հանել «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը և լքել հայկական պրոֆեսիոնալ ֆուտբոլը։ «Ցանկանում եմ պատմել մի որոշման մասին, որը ինձ հեշտ չի տրվել: Երկար եմ մտածել ու որոշել եմ վաճառքի հանել «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը և լքել հայկական պրոֆեսիոնալ ֆուտբոլը: Գլխավոր ու միակ պատճառը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հալածանքն է, որը ձգվում է արդեն երկու տարուց ավելի: Ցավոք, իրավիճակը վ...
«Մոսկվան կտրականապես համաձայն չէ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) վերաբերյալ նրա գնահատականի մեջ. կազմակերպությունը որևէ վտանգ չի ներկայացնում Հայաստանի ինքնիշխանության համար»։ Այս մասին ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Պետք է կտրականապես չհամաձայնենք պարոն Փաշինյանի հետ։ ՀԱՊԿ-ից Հայաստանի ինքնիշխանությանը վտանգ չի սպառնում։ Ընդհակառակը, այս կազմակերպությունը պահպանում է իր անդամ երկրների ինքնիշխանությունը։ Բայց մենք հ...
Ռուսական հաքերային խմբերից մեկը հայտարարում է, թե կարողացել է սողոսկել Հայաստանի վարչապետի աշխատակազմ՝ FTP-ի նիշքերի փոխանցման հաղորդակարգի միջոցով։ «Մեր տրամադրության տակ է տվյալների բազան», – հայտարարում են հաքերները, սպառնալով՝ եթե առաջիկա 48 ժամվա ընթացքում կառավարությունը 2,5 միլիոն դոլար չփոխանցի, տվյալները կոչնչացվեն։ Հայաստանի կառավարությունից առայժմ չեն արձագանքել այս մասին «Ազատության» հարցերին։ Ամիսներ առաջ՝ հունիսին, ենթադրաբար նույն հաքերային խումբը հարձակման էր ենթարկել Հայաստ...