Институты ЕС приняли решение прекратить встречи с нынешним правительством Грузии: Герчинский Вашингтон призывает Израиль расширить зону боевых действий: Лавров НАТО стремится ввести войска на Южный Кавказ под названием миротворцев: Бортников Совбез ООН поддержал Гутерриша после объявления его персоной нон грата Израилем Выпущены марка, конверт первого дня и почтовый блок, посвященные 75-летию со дня рождения Гранта Варданяна - предпринимателя, мецената, основателя «Гранд Холдинга» МИД: Иран будет считать вражескими страны, которые откроют воздушное пространство Израилю Специальное предложение Америабанка для новых держателей Mastercard. Кешбэк в размере 1% и многочисленные подарки Надеемся, что конфликт на Ближнем Востоке в скором времени найдет свое возможное решение: Мирзоян Григор Минасян освобожден с должности министра юстиции Армении Армен Григорян принял директора Европейско-Евразийского регионального центра Разведывательного управления Минобороны США В Ливане миротворческий контингент ВС РА несет свою службу вне зоны боевых действий: МО Армении Премьер-министр РФ: Темпы роста экономик стран ЕАЭС превышают среднемировые показатели 

Ինչու են «ջրվում» ՔՊ-ական պաշտոնյաների դեմ ներկայացված հանցագործության մասին հաղորդումները

Аналитический

Որքան էլ որ ՔՊ ներսում փորձում են տպավորություն ստեղծել, որ ներթիմային որևէ լարվածություն տեղ չունի հեղափոխականների շրջանում, մի բան ակնհայտ է՝ վերջին շրջանում ՔՊ-ական տարբեր պաշտոնյաներ չեն թաքցնում նույնիսկ միմյանց հանդեպ ունեցած անհարգալից վերաբերմունքը և բանը նույնիսկ հասնում է տողատակերով միմյանց դեմ հանցագործության մասին հաղորդումներ հնչեցնելուն: Սակայն, այս գործում առաջամարտիկ են անշուշտ ոչ միայն ՔՊ-ականները, իշխանական պաշտոնյաների դեմ հանցագործության հաղորդումներ ներկայացվում են նաև մամուլով, և հաճախ նաև՝ ընդդիմադիր համայնքապետերի, գյուղապետերի կողմից:

Դիցուք՝ բավական լարված էին Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի և պատգամավոր Արմեն Խաչատրյանի հարաբերությունները: Գորիսում կայացած վերջին ՏԻՄ ընտրություններում ՔՊ թեկնածուն Վլադիմիր Աբունցն էր: Նա Ագարակի մաքսատան նախկին պետն է եղել՝ 2019 թվականի մարտի 8-ից սկսած չի աշխատում, ժամանակին բավականին ջերմ հարաբերություններ է ունեցել ՀՀԿ-ականների հետ եւ ՃՈ պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանի մտերիմն է, ու վերջինիս շնորհիվ է ՔՊ-ում նրա թեկնածությունը հաստատվել։ Սյունիքի արդեն նախկին մարզպետը ցանկացել է իր տեղակալ Կարո Ավանեսյանին առաջ հրել, սակայն՝ ապարդյուն։ Ներթիմային պայքարին ներգրավվել են նաեւ ընտանիքների անդամները. փոխմարզպետի կինն օրերս Արմեն Խաչատրյանին ու նրա թեկնածուին քննադատող ստատուս էր գրել, ապա ջնջել:
 
Առողջապահության նախկին նախարար, այժմ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը համավարակի տարածման ամենաթեժ փուլում այն համոզմանն էր, որ «հատկապես կառավարությունն ու առողջապահության նախարարությունը պետք է տիտանական ջանքեր գործադրեն» (պարզապես այլ բանով չզբաղվեն), որ պատվաստումների հարցը լուծեն: Այս մասին Թորոսյանն ասել էր լրատվականներից մեկին տված հարցազրույցում: Դա փաստացի քննադատություն էր Ավանեսյանի հասցեին: 
 
ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանն ամիսներ առաջ ուշագրավ հարցազրույց է տվել լրատվամիջոցներից մեկին, որում, կամա թե ակամա, հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել իր քաղաքական թիմի ղեկավար, վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ: Սկզբում Դանիելյանը փորձում էր ապացուցել, որ այն տարածքները, որոնք մենք կորցրել ենք մեկ տարի առաջ Հայաստանում և շաբաթներ առաջ Արցախում, մենք հեշտությամբ և առանց պայքարի չենք զիջել: Իսկ ահա պատասխանելով հարցին, թե ինչպես ստացվեց, որ Հայաստանի իշխանությունները այդպես հեշտությամբ զիջեցին Սև լճի մի մասը, որոշակի տարածքներ Սյունիքից, պատգամավորը պատասխանեց՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրավիճակը, Հայաստանում իրավիճակը, Հայաստանի մարտունակության աստիճանը եւ տարբեր ժամանակներում տարբեր փաստաթղթեր, այո՛, եղել են որոշակի պայմանավորվածություններ, փորձվել է Ադրբեջանի հետ գնալ այն ճանապարհով, որպեսզի կնքենք խաղաղություն։ 
 
Վերջին ամիսներին մամուլում տեղեկություններ են տարածվում առ այն, որ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը իր նախկին տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի գործունեության մեջ չարաշահումներ, կոռուպցիոն դրսեւորումներ է հայտնաբերել եւ դրանք ներկայացրել է Նիկոլ Փաշինյանին։ Սակայն, քանի որ Շուշանիկ Ներսիսյանը հանդիսանում է Նիկոլ Փաշինյանի ընտանիքի մտերիմը, վարչապետը, բնականաբար, դեմ է արտահայտվել նրա նկատմամբ որևէ գործողություն իրականացնելուն և հրահանգել է յուրայինին ձեռք չտալ: 
 
Շիրակի նախկին ՔՊ-ական մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբայրը՝ Գյումրիի ավագանու՝ կրկին ՔՊ-ական անդամ Արման Բաղդասարյանը վերջերս կրկին աչքի էր ընկել, մեղմ ասած, տարօրինակ վարքագծով՝ հերթական անգամ հրապարակայնորեն կոնֆլիկտի մեջ մտնելով Գյումրու քաղաքապետարանի ղեկավար կազմի հետ: Նա ոչ կոմպետենտության մեջ էր մեղադրել Գյումրիի փոխքաղաքապետ Արթուր Պապիկյանին՝ պնդելով, որ ավագանին իրեն դատարանի ու դատախազի ֆունկցիաներ է վերապահում։ Այս կոնֆլիկտը սկսվել էր այն բանից հետո, երբ ՔՊ ներսում երկար քննարկումներից հետո որոշվել էր փոխքաղաքապետ կարգել ոչ թե Բաղդասարյանին, այլ Պապիկյանին։
 
Շաբաթներ առաջ մամուլը գրեց, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու անդամ Մասիս Զեյնալյանը գյուղի մշակույթի տանը ծեծի է ենթարկվել։  Զեյնալյանը պատմել էր, որ այդ ծեծկռտուքի հեղինակը Սյունիքի նախկին մարզպետ, Պաշտպանության նախարարության խորհրդական Մելիքսեթ Պողոսյանն է, սակայն, մասնակից է եղել նաև Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը:
 
Օձունի համայնքապետ  Արսեն Տիտանյանը շարունակում է պնդել, որ  Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը պահանջել է հրաժարականի դիմում գրել, և որ մերժում ստանալուց հետո մարզպետարանի միջանցքում ծեծի են ենթարկել իրեն:
 
Արարատի մարզի Երասխ վարչական շրջանի ընդամենը 9 ամսվա  ղեկավար Սարո Այվազյանի լիազորությունները դադարեցվել են: Վերջինս պնդում է, որ դրա հեղինակը Արարատի քաղաքապետ Ասլան Ավետիսյանն է, ում կողմից կատարված մի շարք մութ գործարքներ Այվազյանը պատրաստվում էր ջրի երես հանել: Թե ինչ գործարքների մասին է խոսքը՝ հայտնի չէ:
 
Օրեր առաջ Արագածավան համայնքի բնակիչները փակել էին ճանապարհը, պահանջելով ոստիկանությունից, որպեսզի օրենքի սահմաններում պատասխանատվության ենթարկվի համայնքի կոմունալ ծառայության պատասխանատու Սուրեն Թորոսյանը, որն ըստ գյուղացիների, ծեծի է ենթարկել առողջական խնդիրներ ունեցող անհափահաս տղայի։ Թորոսյանի դեմ քրեական գործ հարուցվեց, սակայն, վերջինս արդեն իսկ ազատության մեջ է:

ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն` «Հայանտառ» ՊՈԱԿ–ի «Սիսիանի անտառտնտեսություն» մի խումբ աշխատակիցներ հանցագորության մասին հաղորդում են ներկայացրել ոստիկանություն եւ խնդրել են իրենց օգնել: Ըստ աշխատակիցների՝ տնօրեն Տիգրան Համբարձումյանը սպառնացել է իրենց դիմում գրել, եթե ոչ՝ նա իր ձեւերով կանի: Ի դեպ, օգոստոսին «Հայանտառ» ՊՈԱԿ–ի «Սիսիանի անտառտնտեսության» տնօրեն է նշանակվել Տիգրան Համբարձումյանը, ով ՔՊ–ական սիսիանցի պատգամավոր Կարեն Համբարձումյանի հարազատ եղբայրն է:
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Time: В Европе перестали обращать внимание на ядерные угрозы ПутинаЕС назвал заявления главы ФСБ РФ относительно целей Запада на Южном Кавказе ложью и манипуляциейИнституты ЕС приняли решение прекратить встречи с нынешним правительством Грузии: ГерчинскийПрезидент Азербайджана угрожает Армении новой войнойМинистры иностранных дел Армении и Мавритании обсудили возможности развития двусторонних отношенийABC: наземная операция Израиля в Ливане продлится несколько недельЦелью израильского удара по Бейруту был новый лидерГлава МИД Ирана отбыл в ЛиванВашингтон призывает Израиль расширить зону боевых действий: ЛавровНАТО стремится ввести войска на Южный Кавказ под названием миротворцев: БортниковFT: США не намерены участвовать в возможном ответном ударе Израиля по ИрануБортников: В обмен на льготные поставки вооружений Запад добивается от армянского правительства выхода из ОДКБBloomberg: США потратят $1,2 млрд на пополнение арсеналов после атак ИранаAP: портовые работники в США приостановили забастовкуСовбез ООН поддержал Гутерриша после объявления его персоной нон грата ИзраилемPlos Mental Health: Люди, переезжающие в другие страны в подростковом возрасте, подвержены повышенному риску развития психозов«Грапарак»: В Армении задержали брата мэра КапанаБайден считает, что полномасштабной войны на Ближнем Востоке можно избежатьЦена Brent стбилизировалась на уровне $77,5 за баррель после резкого сниженияВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 4 ОКТЯБРЯВыпущена марка, посвященная 75-летию со дня рождения Гранта Варданяна, основателя «Гранд Холдинга»Премьер-министр прибыл во Францию ​​с рабочим визитомОтношения с Грузией в регионе очень важны для нас: КостанянВыпущены марка, конверт первого дня и почтовый блок, посвященные 75-летию со дня рождения Гранта Варданяна - предпринимателя, мецената, основателя «Гранд Холдинга»Forbes: «Газпром» возглавил рейтинг самых убыточных компаний РоссииИзраиль движется вперед по двум фронтам: APМИД: Иран будет считать вражескими страны, которые откроют воздушное пространство ИзраилюСпециальное предложение Америабанка для новых держателей Mastercard. Кешбэк в размере 1% и многочисленные подарки Надеемся, что конфликт на Ближнем Востоке в скором времени найдет свое возможное решение: МирзоянНа западе Индии разбился вертолет Agusta 109Григор Минасян освобожден с должности министра юстиции АрменииАрмен Григорян принял директора Европейско-Евразийского регионального центра Разведывательного управления Минобороны СШАКанцлер Германии приготовился позвонить Путину впервые почти за два годаВ Ливане миротворческий контингент ВС РА несет свою службу вне зоны боевых действий: МО Армении27-28 сентября состоялась международная конференция «Mining Armenia», объединившая ведущих спикеров отраслиНа заседании Национального Собрания Армении обсуждается вопрос избрания члена Совета ЦБСпикер парламента Армении: Азербайджан может найти новую причину для отказа от подписания мирного договораС нашим соседом мы в настоящее время имеем четкую границу протяженностью более 12 км: Ален СимонянДепутат от правящей в Армении партии «вспомнила»: Министр юстиции должен быть из политической командыПогода в Армении Байден может ускорить заявку Украины в НАТОПремьер-министр РФ: Темпы роста экономик стран ЕАЭС превышают среднемировые показателиГригор Минасян: Я подал премьер-министру Армении заявление об отставкеАрхиепископ: Открытие границ с Турцией очень важно для свободного рынкаВ Ереване проходит пленарное заседание Евразийского экономического форума (прямой эфир)Премьер-министр РФ прибыл на место проведения Евразийского Межправительственного Совета в ЕреванеВ Бейруте из-за ударов Израиля разрушено восемь зданийДзюник Агаджанян: Развитие событий на Ближнем Востоке является частью глобальной программыДания инвестирует более $628 млн в оборонную промышленность УкраиныКурсы валют в Армении
Самое популярное