Сборная Армении по футболу улучшила свои позиции в классификационной таблице ФИФА «Во имя Родины»: Клеймо позора лежит также на международных гарантах безопасности армян Карабаха (прямой эфир) События прошлого года демонстрируют важность реализации неотложных усилий по обеспечению международной стабильности: Заявление МИД В этом году «Гранд Холдинг» отмечает 100-летие армянского табачного производства В Армении 21 сентября откроется выставка под названием «Мать-божество: от Анаит до Мариам» Москва не согласна с премьер-министром Армении Николом Пашиняном в его оценке ОДКБ: Песков Председатель НС РА принял посла Канады В Ереване проходит второй Всемирный армянский саммит (прямой эфир) В Seven Visions, The Dvin на высоком уровне прошла конференция молодых парламентариев со всего мира Фон дер Ляйен предложила Сежурне пост вице-президента ЕК по промышленности 

Արշակ Սրբազանի ազդեցիկ քարոզը. «Չկա՛ համերաշխություն՝ առանց հոգևոր, գաղափարական ընդհանրության» (տեսանյութ)

ԳԵՐԱՇՆՈՐՀ Տ. ԱՐՇԱԿ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՔԱՐՈԶԸ՝
ԽԱՉՎԵՐԱՑԻ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

Քույրեր և եղբայրներ, 

Այսօր սպասված օր է` Տիրոջ Սուրբ ԽաչիՎերացման տոնը. իրադարձություն, որը՝համաժողովրդական իր տարողությամբ, առանձնակի ջերմություն ու ներշնչանք էհարուցանում հոգևոր և ազգային մեր կյանքում: 
Այս օրերին համընդհանուր հանգստություն ուսրբություն է, կարծեք, իջնում մարդկանց հոգիներին: Սուրբ Խաչի Վերացման այս տոնին մերմտքերը ևս վերանում են դեպի երկինք, մեր հայացքները՝ մխրճվում պատմության խորքերը. վերապրում ենք Սուրբ Խաչի նվիրագործման սուրբհիշատակները: 

Շուրջ 2000 տարիներ առաջ էր, երբ հեթանոսացԱռաքյալ Պողոսը Փոքր Ասիայի Գաղատիա քաղաքի նորադարձ քրիստոնյաներին ուղղած իրնամակում անվիճարկելի համոզվածությամբ հայտարարում է. «Քա՛վ լիցի, որ ես պարծենամ այլ բանով, քան միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչով, որով աշխարհը խաչված էինձ համար, ես էլ՝ աշխարհի համար» (Գաղ. 6.14):

Աշխարհի մարդկանց համար խիստտարօրինակ է Պողոս Առաքյալի պարծանքը։Ինչպե՞ս կարելի է պարծենալ փայտե գործիքով: Հին աշխարհում հույները պարծենում էին իրենց արվեստով ու գիտությամբ, հռոմեացիներն իրենց խիզախությամբ ու հզորությամբ, մինչդեռքրիստոնյաների համար պարծանք դարձավընդամենը Խաչը. մի գործիք, որ ծառայում էրընդամենը մահվան դատավճիռներ իրագործելուհամար: 

Այո, անհաղորդ մարդկանց տարօրինակ է թվումՔրիստոնյաների Խաչի պարծանքը։ Արդարև՛, տարօրինակ կթվա, եթե Տիրոջ խաչելության ևմահվան պատկերները հասկացվեն որպեսպատմական լեգենդի դրամատիկ դրվագաշարեր, մինչդեռ Խաչը այն ամենն է, ինչ բնութագրում էՔրիստոնեությանը: Խաչն ամբողջացնում է Աստծու Որդու անմեկնելի զոհաբերությունը հանուն մարդկության: Սուրբ Խաչն Աստվածորդուտառապանքն է, Նրա չարչարանքները, Նրա կրած կամավոր զրկանքներն ու նվաստացումները, Նրա մահը և, վերջապես, Նրա Հարությունը:

Այսպես է, որ Քրիստոնյայի կյանքը Խաչի ճամփորդություն է, Քրիստոնյայի կյանքը անհոգնաբեկ նմանություն է Քրիստոսի կերպարին: Չկա Խաչ՝ չկա Քրիստոնեություն, չկա Խաչիճանապարհ՝ չկա քրիստոնեական կյանք: 

Քույրեր և եղբայրներ,
Մենք ամենքս թերանում ենք առ Խաչն մերճամփորդության մեջ, մեզ ծանր է թվում մեզ վիճակված բեռը, մենք կքում ենք Աստծու և մարդկանց հանդեպ մեր սերն արտահայտելու հանձնառության ներքո: Տկարանում ենք ու ընկրկում, քանի որ փշոտ է Խաչի ճամփան։ Այնընդգրկում է մեր կյանքի ողջ տարողությունը, այն փոխզիջումներ չի՛ ճանաչում․ Քրիստոսի Խաչովպիտի շաղախված լինեն մեր մտքերը, հունցված՝ մեր խոսքերը, և դրոշմված՝ մեր գործերը:

Դժվար չէ՞ արդյոք Խաչը դարձնել առանցք մերմտքի, մեր խոսքերի ու գործերի: Արդարև՛, դժվա՛րէ, չափազա՛նց դժվար: Աղոթախոս Նարեկացին անգամ իր ողջ սրբության և աստվածպաշտության մեջ խոստովանում է․
«Չեմ դադարելու դարձյալ դատելուցդատապարտյալիս,
Եվ քարկոծելու անձս հանցապարտ դառը խոսքերով,
Իբրև չարագործ անհամոզելի, փրկությունից զուրկ», 
Ս. Գրիգոր Նարեկացի« Մատյան ողբերգության», (Բան Է)
Սրբության առջև մեղապարտի զինաթափվածության նույն հառաչանքով է Աստծուն դիմում նաև Ներսես Շնորհալի ՍուրբՀայրապետը՝ խոստովանելով սեփական մեղքերը․

«Քննող գաղտնեաց, մեղանչեցի Քո առջև կամա և ակամա, գիտությամբ և անգիտությամբ, թողությո՛ւն շնորհիր մեղավորիս, քանզի ծնունդիցս մինչև այսօր մեղանչել եմ Աստվածությանդ առաջ իմ զգայարաններով և մարմնիս բոլոր անդամներով», (Ս. Ներսես Շնորհալի, «Հաւատով խոստովանիմ», (Ը 8)):

Լինել Խաչի ճամփորդ՝ չի նշանակում լինելհրեշտակ և կամ անմեղ։ Լինել Խաչակիր՝ չինշանակում ունենալ մաքրամաքուր անցյալ ուանարատ համբավ: Լինել Խաչի ճամփորդ՝ նշանակում է լինել մարտիկ մեղքի դեմ պայքարում, նշանակում է երբեք չհամակերպվել մեղքի ուհանցանքի հետ, նշանակում է ամեն օր ու ամենժամ ջանալ ձերբազատվել մեղքի, հանցանքի պատանդառությունից, նշանակում է ընկնելուց հետո միշտ ձգտել վեր կենալ, կքելուց հետո ուղղել կորացած մեջքը, մեղանչելուց հետո չմթագնել սուրբ դառնալու տեսիլքը։


Համակերպվել մեղքի ու սխալի հետ՝ նշանակումէ կորցնել դեպի Խաչ տանող ճամփան։Համակերպվել սխալի հետ՝ նշանակում է խփելսեփական դագաղի վերջին ու վճռական մեխը: Աստված մեզ չի՛ դատապարտելու միայն նրահամար, որ մենք մեղավոր ենք։ Մենք դատապարտված ենք լինելու միայն մեկ պատճառով՝ որ չե՛նք ձգտել հաղթահարելու մեղքը, չե՛նք ջանացել ընթանալու Խաչի ճանապարհով, մեղքից հրաժարմա՛ն ճանապարհով, մաքրագործմա՛ն ճանապարհով, և վերջապես չենք ջանացել ընդառաջ գնալու Աստուծո շնորհին,  որո՛վ կարող էինք միայն սրբանալ ու փրկվել, ինչպես ասում է նույն Առաքյալը՝ աներկբա հավատով․«Փրկությունը ձեզնից չէ, այլ Աստծու պարգևն է» (Եփես․ Բ 8)։

Քույրեր և եղբայրներ,
Մեր ժողովուրդը դարեր շարունակ Խաչիճամփորդ է, նրա երկարատև ճամփորդությունըուղեկցվել է ճակատագրական փորձություններով՝այնպիսի մարտահրավերներով, երբ անհնարին էթվացել անգամ կյանքի շարունակությունը: ՓառքԲարձրյալին՝ հակառակ բոլոր փորձություններին՝մեր Խաչի ճամփան շարունակվում է նաև 21-րդդարում: Մենք շարունակում ենք պայքարել մեղքիու սպառնալիքների դեմ, դիմակայել գոյաբանական վտանգներին: Թվում է, սակայն, թեմոլորվել ենք մենք Խաչի ճամփորդության մեջ: Թվում է, թե այլևս Խաչը չէ, որով պարծենում ենքմեր կյանքի ճանապարհին:

Կենդանի Աստծու պաշտանմունքըփոխարինվում է մարդկանց հանդեպ երկրպագությամբ, հոգին խոնարհեցվում է մարմնի առջև, ինքնությունը զոհաբերվում էբարեկեցությանը, ազատությունը՝ դարձվում պատրվակ ամենաթողության, ևաթոռապաշտությունը անփույթ ու անարվեստ ձեռնածությամբ փաթեթավորվում հայրենասիրությամբ ու սկզբունքայնությամբ: Սա չէ Խաչի պարծանքը, սա չէ Խաչի ճանապարհը:
Սա ճանապարհն է ինքնաոչնչացման, սաճանապարհն է ինքնաաստվածացման ուճանապարհը՝ կռապաշտության: Անհնար է գտնելԱստծուն՝ առանց Խաչի ճամփան բռնելու։ Անհնար է ճանաչել Քրիստոսին՝ առանց խաչելությունը վերապրելու: Անհնար է հասնել երջանկության՝առանց Աստծուն ձգտելու:

 Երջանկությունը դրախտի վերհուշն է աշխարհային կյանքում: Հնարավոր չէ հասնել երջանկության սեփական ինքնությունն ուրանալու ճանապարհով, հնարավոր չէ երջանկության հասնել ամենօրյա խարդավանքներով ու բռնություններով, այլոց նկատմամբ առավելություն հաստատելու մոլուցքով: 

Քույրեր և եղբայրներ,
Մենք կոչված ենք համերաշխության, կոչված ենքմիաբանության, բայց այնպիսի համերաշխությանու միաբանության, որի ամրոցի աշտարակներինծաղկում է Խաչը և երկրպագվում Խաչյալը: Չկահամերաշխություն՝ առանց հոգևոր, բարոյական ու գաղափարական ընդհանրության: Երբ Համերաշխությունն ու Միաբանությունը նոսրանումեն և սերը ցամաքում, ծնվում է Հանդուրժողականությունը․ մի բան, որ անսեռ է ևանգույն, Հանդուրժողականությունը, որ եղբայրն էԱնտարբերության, բայց անպատկառ համառությամբ ձգտում է բազմել Սիրո գահավորակին։

Խաչի ճամփորդը անհանդուրժող է մոլությանհանդեպ, անհանդուրժող վնասարարության և հայրենաքանդումի հանդեպ։ Արդ, վերադառնանքԽաչի ճանապարհ, մարտնչենք մեղքի ուհանցանքի, ոչնչացման ու արհավիրքի դեմ։

Խաչըդարձնենք մեր պարծանքն ու պատվարը, հրաժարվենք մահաբեր դեղատոմսերից, ձերբազատվենք պարտադրվող կեղծ ընտրություններից։ Խաչի հանդեպհանձնառությունն ու պատասխանատվությունն ենքրիստոնյայի կյանքի առանցքը։ Այսպես պիտի ապրենք մեր կյանքը, և, ձայնակից մեր սրբազանհայրերին, Պողոս Առաքյալի նման ի լուր աշխարհիհայտարարենք․ «Քա՛վ լիցի, որ մենք պարծենանքայլ բանով, քան Մեր Տեր Հիսուս Քրիստոսիխաչով»։

Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ ձեզ, ընդ ամենեսեանդ. Ամէն։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Погода в АрменииПочти все турецкие банки решили отказаться от работы с РоссиейОбсуждение ситуации в Азербайджане состоится на осенней сессии ПАСЕЗа год Россию покинуло более 2 миллионов мигрантов - DWДепутат Бундестага Германии: Я не вижу возможностей для возвращения армян в Нагорный КарабахЧто им дождь и град, когда они пережили несколько войн и голод: Степанакертский русский драматический театр в Ереване открыл сезонИндийские боеприпасы отправлены в Украину, несмотря на протесты России – ReutersМакрон отверг состав правительства, предложенный новым премьер-министром: Le MondeИранские хакеры переслали краденую информацию из штаба Трампа в штаб Байдена — ФБРГенеральная Ассамблея ООН одобрила резолюцию против «незаконного присутствия» Израиля на палестинских территорияхNYT: Boeing отправит в неоплачиваемый отпуск десятки тысяч сотрудниковМинистр здравоохранения Армении: В дни переосвящения Эчмиадзинского собора могу быть в командировкеСборная Армении по футболу улучшила свои позиции в классификационной таблице ФИФАНа строительство «Инженерного городка» в Армении дополнительно выделен 1 млрд. 945 млн. драмовГенпрокуратура Венесуэлы запросила ордер на задержание президента АргентиныВойна с Ливаном вступает в новую фазу: Йоав ГалантГлавный принудительный исполнитель Армении принял делегацию Федеральной службы судебных приставов РФ«Ереван классик фест»: Перед зрителями выступил оркестр Санкт-Петербургской филармонии«Во имя Родины»: Клеймо позора лежит также на международных гарантах безопасности армян Карабаха (прямой эфир)Шахраманян: Все мы являемся свидетелями царящего в Армении информационного террораВ Ливане продолжаются смертоносные взрывыСобытия прошлого года демонстрируют важность реализации неотложных усилий по обеспечению международной стабильности: Заявление МИДВ этом году «Гранд Холдинг» отмечает 100-летие армянского табачного производстваУ берегов Канарских островов акула откусила ногу 30-летней жительнице Германии: женщина погиблаЕгипет заявил, что не примет никаких изменений в мерах безопасности на границе с ГазойСША проверяют импорт урана из КитаяПо всей территории Ливана прогремела новая волна взрывов: сообщается о 3 погибшихMicrosoft заявил об усилении дезинформации РФ против ХаррисЭрдоган: Турция не прекратит углублять связи с Востоком, хотя наше лицо обращено к ЗападуВ СБУ заявили об уничтожении крупного склада ВС РФ в ТоропцеСекретарь Совбеза: Позиция некоторых стран в вопросе разблокировки коммуникаций противоречит интересам АрменииПо факту обрушения стены в школе Аштарака инициировано уголовное производствоВ Армении 21 сентября откроется выставка под названием «Мать-божество: от Анаит до Мариам»Умер второй охранник, пострадавший в результате стрельбы у офиса WildberriesВо всех административных районах Еревана уже есть специальные контейнеры для сортировки мусораМосква не согласна с премьер-министром Армении Николом Пашиняном в его оценке ОДКБ: ПесковКрупное ДТП в Ереване: Пострадали шесть человекПольша направила 14 тыс. военных в зону наводненийПредседатель НС РА принял посла КанадыМаск считает, что США «скатятся в тиранию» в случае поражения ТрампаСекретарь СБ Армении считает большим успехом резкое сокращение военно-технического сотрудничества с РФ«Паст». Никол Пашинян в своем «репертуаре». Кто бросит ему спасательный круг?Боррель призвал Грузию отменить закон о запрете пропаганды ЛГБТ«Genesis Armenia»: В Нагорном Карабахе по примерным расчетам осталось имущество на $100 млрд.Российским школам велели ограничить прием детей мигрантовШойгу предоставил иранскому президенту «отчет о достигнутых договоренностях»В Белом доме ознакомились с мирным планом Зеленского и сочли его рабочимКНДР запустила несколько баллистических ракет малой дальностиПашинян надеется вернуть оккупированные Азербайджаном территории переговорным путемПашинян: ОДКБ создает угрозы для безопасности Армении
Самое популярное