5 առասպել լյարդի առողջության մասին Իրանը հերքում է իսրայելական ԶԼՄ-ների այն լուրերը, թե Ռայիսիի մահվան պատճառը փեյջերի պшյթյունն է Ավանեսյանը ԱԱՏՄ արտահերթ նիստում առաջարկներ է արել վերահսկողական մեխանիզմների ուժեղացման շուրջ 2024 թ-ի օգոստոսին Հայաստան այցելել է 300.919 զբոսաշրջիկ Արաբկիրի ոստիկանների կողմից որոնվում են 31-ամյա տղամարդուն ծեծի ենթարկած, դանակի բազմաթիվ հարվածներ հասցրած կասկածյալները Մասիսում հրամանատարաշտաբային ուսումնավարժություն են անցկացնելու «Շիրակյան ուտեստներ» փառատոնի շրջանակում կբացվի «Ալեքսանդրապոլի խոհանոցային կենցաղը» ցուցադրությունը «Դեպի ճամբար-հատուկ ջոկատ» գեղարվեստական ֆիլմը շուտով կլինի մեծ էկրաններին Լիբանանում դարձյալ պայթել են «Հըզբոլլահ»-ին պատկանող կապի միջոցները. հաղորդվում է 3 զոհի մասին Ցանկալի կլիներ, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն ազդեր Հայաստանում անվտանգության մակարդակի բարձրացման վրա. Սինանյան 

Արշակ Սրբազանի ազդեցիկ քարոզը. «Չկա՛ համերաշխություն՝ առանց հոգևոր, գաղափարական ընդհանրության» (տեսանյութ)

ԳԵՐԱՇՆՈՐՀ Տ. ԱՐՇԱԿ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՔԱՐՈԶԸ՝
ԽԱՉՎԵՐԱՑԻ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

Քույրեր և եղբայրներ, 

Այսօր սպասված օր է` Տիրոջ Սուրբ ԽաչիՎերացման տոնը. իրադարձություն, որը՝համաժողովրդական իր տարողությամբ, առանձնակի ջերմություն ու ներշնչանք էհարուցանում հոգևոր և ազգային մեր կյանքում: 
Այս օրերին համընդհանուր հանգստություն ուսրբություն է, կարծեք, իջնում մարդկանց հոգիներին: Սուրբ Խաչի Վերացման այս տոնին մերմտքերը ևս վերանում են դեպի երկինք, մեր հայացքները՝ մխրճվում պատմության խորքերը. վերապրում ենք Սուրբ Խաչի նվիրագործման սուրբհիշատակները: 

Շուրջ 2000 տարիներ առաջ էր, երբ հեթանոսացԱռաքյալ Պողոսը Փոքր Ասիայի Գաղատիա քաղաքի նորադարձ քրիստոնյաներին ուղղած իրնամակում անվիճարկելի համոզվածությամբ հայտարարում է. «Քա՛վ լիցի, որ ես պարծենամ այլ բանով, քան միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչով, որով աշխարհը խաչված էինձ համար, ես էլ՝ աշխարհի համար» (Գաղ. 6.14):

Աշխարհի մարդկանց համար խիստտարօրինակ է Պողոս Առաքյալի պարծանքը։Ինչպե՞ս կարելի է պարծենալ փայտե գործիքով: Հին աշխարհում հույները պարծենում էին իրենց արվեստով ու գիտությամբ, հռոմեացիներն իրենց խիզախությամբ ու հզորությամբ, մինչդեռքրիստոնյաների համար պարծանք դարձավընդամենը Խաչը. մի գործիք, որ ծառայում էրընդամենը մահվան դատավճիռներ իրագործելուհամար: 

Այո, անհաղորդ մարդկանց տարօրինակ է թվումՔրիստոնյաների Խաչի պարծանքը։ Արդարև՛, տարօրինակ կթվա, եթե Տիրոջ խաչելության ևմահվան պատկերները հասկացվեն որպեսպատմական լեգենդի դրամատիկ դրվագաշարեր, մինչդեռ Խաչը այն ամենն է, ինչ բնութագրում էՔրիստոնեությանը: Խաչն ամբողջացնում է Աստծու Որդու անմեկնելի զոհաբերությունը հանուն մարդկության: Սուրբ Խաչն Աստվածորդուտառապանքն է, Նրա չարչարանքները, Նրա կրած կամավոր զրկանքներն ու նվաստացումները, Նրա մահը և, վերջապես, Նրա Հարությունը:

Այսպես է, որ Քրիստոնյայի կյանքը Խաչի ճամփորդություն է, Քրիստոնյայի կյանքը անհոգնաբեկ նմանություն է Քրիստոսի կերպարին: Չկա Խաչ՝ չկա Քրիստոնեություն, չկա Խաչիճանապարհ՝ չկա քրիստոնեական կյանք: 

Քույրեր և եղբայրներ,
Մենք ամենքս թերանում ենք առ Խաչն մերճամփորդության մեջ, մեզ ծանր է թվում մեզ վիճակված բեռը, մենք կքում ենք Աստծու և մարդկանց հանդեպ մեր սերն արտահայտելու հանձնառության ներքո: Տկարանում ենք ու ընկրկում, քանի որ փշոտ է Խաչի ճամփան։ Այնընդգրկում է մեր կյանքի ողջ տարողությունը, այն փոխզիջումներ չի՛ ճանաչում․ Քրիստոսի Խաչովպիտի շաղախված լինեն մեր մտքերը, հունցված՝ մեր խոսքերը, և դրոշմված՝ մեր գործերը:

Դժվար չէ՞ արդյոք Խաչը դարձնել առանցք մերմտքի, մեր խոսքերի ու գործերի: Արդարև՛, դժվա՛րէ, չափազա՛նց դժվար: Աղոթախոս Նարեկացին անգամ իր ողջ սրբության և աստվածպաշտության մեջ խոստովանում է․
«Չեմ դադարելու դարձյալ դատելուցդատապարտյալիս,
Եվ քարկոծելու անձս հանցապարտ դառը խոսքերով,
Իբրև չարագործ անհամոզելի, փրկությունից զուրկ», 
Ս. Գրիգոր Նարեկացի« Մատյան ողբերգության», (Բան Է)
Սրբության առջև մեղապարտի զինաթափվածության նույն հառաչանքով է Աստծուն դիմում նաև Ներսես Շնորհալի ՍուրբՀայրապետը՝ խոստովանելով սեփական մեղքերը․

«Քննող գաղտնեաց, մեղանչեցի Քո առջև կամա և ակամա, գիտությամբ և անգիտությամբ, թողությո՛ւն շնորհիր մեղավորիս, քանզի ծնունդիցս մինչև այսօր մեղանչել եմ Աստվածությանդ առաջ իմ զգայարաններով և մարմնիս բոլոր անդամներով», (Ս. Ներսես Շնորհալի, «Հաւատով խոստովանիմ», (Ը 8)):

Լինել Խաչի ճամփորդ՝ չի նշանակում լինելհրեշտակ և կամ անմեղ։ Լինել Խաչակիր՝ չինշանակում ունենալ մաքրամաքուր անցյալ ուանարատ համբավ: Լինել Խաչի ճամփորդ՝ նշանակում է լինել մարտիկ մեղքի դեմ պայքարում, նշանակում է երբեք չհամակերպվել մեղքի ուհանցանքի հետ, նշանակում է ամեն օր ու ամենժամ ջանալ ձերբազատվել մեղքի, հանցանքի պատանդառությունից, նշանակում է ընկնելուց հետո միշտ ձգտել վեր կենալ, կքելուց հետո ուղղել կորացած մեջքը, մեղանչելուց հետո չմթագնել սուրբ դառնալու տեսիլքը։


Համակերպվել մեղքի ու սխալի հետ՝ նշանակումէ կորցնել դեպի Խաչ տանող ճամփան։Համակերպվել սխալի հետ՝ նշանակում է խփելսեփական դագաղի վերջին ու վճռական մեխը: Աստված մեզ չի՛ դատապարտելու միայն նրահամար, որ մենք մեղավոր ենք։ Մենք դատապարտված ենք լինելու միայն մեկ պատճառով՝ որ չե՛նք ձգտել հաղթահարելու մեղքը, չե՛նք ջանացել ընթանալու Խաչի ճանապարհով, մեղքից հրաժարմա՛ն ճանապարհով, մաքրագործմա՛ն ճանապարհով, և վերջապես չենք ջանացել ընդառաջ գնալու Աստուծո շնորհին,  որո՛վ կարող էինք միայն սրբանալ ու փրկվել, ինչպես ասում է նույն Առաքյալը՝ աներկբա հավատով․«Փրկությունը ձեզնից չէ, այլ Աստծու պարգևն է» (Եփես․ Բ 8)։

Քույրեր և եղբայրներ,
Մեր ժողովուրդը դարեր շարունակ Խաչիճամփորդ է, նրա երկարատև ճամփորդությունըուղեկցվել է ճակատագրական փորձություններով՝այնպիսի մարտահրավերներով, երբ անհնարին էթվացել անգամ կյանքի շարունակությունը: ՓառքԲարձրյալին՝ հակառակ բոլոր փորձություններին՝մեր Խաչի ճամփան շարունակվում է նաև 21-րդդարում: Մենք շարունակում ենք պայքարել մեղքիու սպառնալիքների դեմ, դիմակայել գոյաբանական վտանգներին: Թվում է, սակայն, թեմոլորվել ենք մենք Խաչի ճամփորդության մեջ: Թվում է, թե այլևս Խաչը չէ, որով պարծենում ենքմեր կյանքի ճանապարհին:

Կենդանի Աստծու պաշտանմունքըփոխարինվում է մարդկանց հանդեպ երկրպագությամբ, հոգին խոնարհեցվում է մարմնի առջև, ինքնությունը զոհաբերվում էբարեկեցությանը, ազատությունը՝ դարձվում պատրվակ ամենաթողության, ևաթոռապաշտությունը անփույթ ու անարվեստ ձեռնածությամբ փաթեթավորվում հայրենասիրությամբ ու սկզբունքայնությամբ: Սա չէ Խաչի պարծանքը, սա չէ Խաչի ճանապարհը:
Սա ճանապարհն է ինքնաոչնչացման, սաճանապարհն է ինքնաաստվածացման ուճանապարհը՝ կռապաշտության: Անհնար է գտնելԱստծուն՝ առանց Խաչի ճամփան բռնելու։ Անհնար է ճանաչել Քրիստոսին՝ առանց խաչելությունը վերապրելու: Անհնար է հասնել երջանկության՝առանց Աստծուն ձգտելու:

 Երջանկությունը դրախտի վերհուշն է աշխարհային կյանքում: Հնարավոր չէ հասնել երջանկության սեփական ինքնությունն ուրանալու ճանապարհով, հնարավոր չէ երջանկության հասնել ամենօրյա խարդավանքներով ու բռնություններով, այլոց նկատմամբ առավելություն հաստատելու մոլուցքով: 

Քույրեր և եղբայրներ,
Մենք կոչված ենք համերաշխության, կոչված ենքմիաբանության, բայց այնպիսի համերաշխությանու միաբանության, որի ամրոցի աշտարակներինծաղկում է Խաչը և երկրպագվում Խաչյալը: Չկահամերաշխություն՝ առանց հոգևոր, բարոյական ու գաղափարական ընդհանրության: Երբ Համերաշխությունն ու Միաբանությունը նոսրանումեն և սերը ցամաքում, ծնվում է Հանդուրժողականությունը․ մի բան, որ անսեռ է ևանգույն, Հանդուրժողականությունը, որ եղբայրն էԱնտարբերության, բայց անպատկառ համառությամբ ձգտում է բազմել Սիրո գահավորակին։

Խաչի ճամփորդը անհանդուրժող է մոլությանհանդեպ, անհանդուրժող վնասարարության և հայրենաքանդումի հանդեպ։ Արդ, վերադառնանքԽաչի ճանապարհ, մարտնչենք մեղքի ուհանցանքի, ոչնչացման ու արհավիրքի դեմ։

Խաչըդարձնենք մեր պարծանքն ու պատվարը, հրաժարվենք մահաբեր դեղատոմսերից, ձերբազատվենք պարտադրվող կեղծ ընտրություններից։ Խաչի հանդեպհանձնառությունն ու պատասխանատվությունն ենքրիստոնյայի կյանքի առանցքը։ Այսպես պիտի ապրենք մեր կյանքը, և, ձայնակից մեր սրբազանհայրերին, Պողոս Առաքյալի նման ի լուր աշխարհիհայտարարենք․ «Քա՛վ լիցի, որ մենք պարծենանքայլ բանով, քան Մեր Տեր Հիսուս Քրիստոսիխաչով»։

Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ ձեզ, ընդ ամենեսեանդ. Ամէն։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
5 առասպել լյարդի առողջության մասինԻրանը հերքում է իսրայելական ԶԼՄ-ների այն լուրերը, թե Ռայիսիի մահվան պատճառը փեյջերի պшյթյունն էԱվանեսյանը ԱԱՏՄ արտահերթ նիստում առաջարկներ է արել վերահսկողական մեխանիզմների ուժեղացման շուրջ2024 թ-ի օգոստոսին Հայաստան այցելել է 300.919 զբոսաշրջիկԱրաբկիրի ոստիկանների կողմից որոնվում են 31-ամյա տղամարդուն ծեծի ենթարկած, դանակի բազմաթիվ հարվածներ հասցրած կասկածյալները Մասիսում հրամանատարաշտաբային ուսումնավարժություն են անցկացնելու«Շիրակյան ուտեստներ» փառատոնի շրջանակում կբացվի «Ալեքսանդրապոլի խոհանոցային կենցաղը» ցուցադրությունը«Դեպի ճամբար-հատուկ ջոկատ» գեղարվեստական ֆիլմը շուտով կլինի մեծ էկրաններինԼիբանանում դարձյալ պայթել են «Հըզբոլլահ»-ին պատկանող կապի միջոցները. հաղորդվում է 3 զոհի մասինՑանկալի կլիներ, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն ազդեր Հայաստանում անվտանգության մակարդակի բարձրացման վրա. Սինանյան«Հունգարիայի Հայ ինքնավարության» նոր գրասենյակ է բացվելՋրի աղտոտումը լուրջ խնդիր է ՀՀ-ում, կարևոր է իմանալ՝ ի՞նչ ջուր ենք օգտագործում, որքանո՞վ է մաքուրՀովիկ Աղազարյանը հարմար չի գտնում Մայր տաճարի վերաօծման արարողությանը մասնակցելըԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ֆինանսական հատվածի բարեփոխումներն ու ռիսկերըՇքանշան՝ գերմանական Բունդեսթագի ներկայացուցչինԱննա Հակոբյանի հրավերով Հայաստանում է Կատարի մշակութային ամենամեծ հիմնադրամի՝ «Կատարայի» ղեկավար կազմը (տեսանյութ)Արամ Ա Հայրապետը հովվապետական այցելության կմենի ԱՄՆ հայկական համայնքներՌԴ դեսպանն ու Կապանի համայնքապետը քննարկել են «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք» ծրագիրըԹուրքիան չի դադարի խորացնել կապերը Արևելքի հետ, թեև մեր դեմքն ուղղված է Արևմուտքին. ԷրդողանԷկոնոմիկայի նախարարն Արմավիրի մարզում հետևել է խաղողի մթերումների ընթացքինՄահացել է Սալվատորե Սկիլաչին՝ լեգենդար ՏոտոնԹավրիզի Իսլամական արվեստի համալսարանն ու Հայաստանի Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանը համագործակցության համաձայնագիր են կնքել Wildberries-ի գրասենյակի մոտ տեղի ունեցած կրակոցներից վիրավորված անվտանգության երկրորդ աշխատակիցը մահացել էԿլիմայական սպառնալիքները Հայաստանին Երեւանի քաղաքապետարանի և Տաշքենդի ընկերության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիրՀրայր Թովմասյանի գործի քննությունն ավարտվեց. վճիռը կհրապարակվի 2 օրիցՏԿԵ փոխնախարարը Վիեննայում քննարկել է ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագիրըՃամբարի համար Հունգարիան հատուկ է ընտրված. Հունգարիայով մեր երեխաներին տանում են դեպի թուրքական աշխարհ. Արմեն Պետրոսյան3 անձ ձերբակալվել է քաղաքացուն առևանգելու, նրա նկատմամբ հոգեկան ներգործության կասկածանքովՍյունիքի ճանապարհներին բեռնատարները դժվարությամբ են երթևեկում․ մկրատաձև դիրք են ընդունում ու չեն կարողանում տեղից շարժվելԶինծառայողին անզուշությամբ ծանր մարմնական վնաս պատճառելու համար մեղադրանք է ներկայացվել նրա ծառայակցին. ՔԿԱնմեղ մարդու են դատապարտում, քանի որ պետք է շեղել ժողովրդին. Թովմասյանի վերջին խոսքը դատարանում (տեսանյութ) Արտառոց դեպք՝ Երևանում․ երիտասարդ տղան փորձում է Հաղթանակ կամրջից նետվել (տեսանյութ)Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են «ԶԻԼ»-ն ու «ՎԱԶ 2107»-ը,կա վիրավոր Ռուս հաքերների կողմից վարչապետի աշխատակազմի տեղեկատվական բազան կոտրելու հայտարարությունը ստուգվում էՀարկադիր քարաթափում` Վանաձոր-Ալավերդի ճանապարհին«Ինձ անգամ կողքի «պադեզդում» չգիտեին, բայց պարզվում է՝ 2009-ին շուկայում իմ գույքից էին խոսում». Թովմասյան (տեսանյութ) «Դուք կարողացաք այս ծանր օրերին մեր հանրությանը հպարտություն և հաղթանակ պարգևել». Գագիկ Ծառուկյանը պարգևատրեց Փարիզ-2024-ի մեդալակիրներինՄեր ընկերոջից 7 օր է՝ լուր չունենք. Սոս Ջանիբեկյան Ո՞վ է հաջորդը. իշխանության յուրացման ենթադրյալ նախապատրաստման գործերով թիրախում հերոսական ուղի անցած ազատամարտիկներն են«Շատ դժվար էր ֆիլմի նկարահանումներն ու ամեն փոքրիկ տեսարանի համար քրտնաջան աշխատել ենք». «Դեպի ճամբար-հատուկ ջոկատ» գեղարվեստական ֆիլմը շուտով կլինի մեծ էկրաններին Նիկոլը չի ասում, որ ՀՀ 3-րդ նախագահի՝ ԵԱՏՄ անդամակցելու որոշման շնորհիվ է, որ Հայաստանը մեծացրել է իր ազգային եկամուտները. Արտակ Զաքարյան Մտահոգիչ է «Նիկոլիզմ» աղանդի մոտ 13% հետևորդների սինթետիկ օրգшզմը. Նաիրա Զոհրաբյան Գարեգին Բ-ն ընդունել է Մյուռոնօրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողություններում ներգրավված կամավորներին«Ժամանակացույցս հստակ չգիտեմ այս պահին»․ ՔՊ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանը՝ Մայր Տաճարի վերաօծմանը մասնակցելու մասին Հայտնի է՝ երբ տեղի կունենա Անահիտ Աստվածուհու արձանի ցուցադրության բացումը «ԱրԲատ» գումարտակի հրամանատարն արձագանքել է ՀՀ–ում հեղшշրջմшն փորձ անելու մեղադրանքինԱշտարակում դպրոցում շինարարության ժամանակ պատը փլուզվել է «Այն, ինչը մերն է՝ մերն է, ինչն Ադրբեջանինն է՝ իրենցն է». Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ) Խոշոր ավտովթար՝ Թբիլիսյան խճուղում. բախվել են «Mitsubishi Pajero»-ն ու «Opel Astra»-ն. կա 6 վիրավոր
Ամենադիտված