Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Գեղարքունիքում տղամարդը սեռական հարաբերություն է ունեցել 13 տարեկան աղջկա հետ․ երեխային հիվանդանոց են տեղափոխել
Հասարակություն
Տեղեկություններ են տարածվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում տղամարդը սեռական հարաբերություններ է ունեցել, Iravaban.net-ի տեղեկություններով, 13 տարեկան աղջկա հետ, ինչից հետո երեխային հիվանդանոց են տեղափոխել։
Քննչական կոմիտեից Iravaban.net-ի հարցին ի պատասխան հայտնել են, որ դեպքի առթիվ 2025 թվականի հունվարի 10-ին ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, նախաքննությունն այս պահին ընթանում է։
201-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետը սահմանում է՝
- Անառակաբարո արարք կատարելը, որը տեղի է ունեցել հանցավորին դիմադրություն ցույց տալու կամ իր նկատմամբ կատարվող արարքի բնույթը գիտակցելու հնարավորությունից զրկված կամ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի նկատմամբ։

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ