Ի՞նչ է կատարվում աշխարհում․ աղմկահարույց միջադեպեր ու անհավանական տեսարաններ (տեսանյութ) Վաղարշապատում 15–ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը Ինչպե՞ս է տարածվել հրդեհը․ տուժող կողմը պահանջում է դեպքի վայրում քննչական փորձարարություն Այսօր ունենք շատ ավելի հետամնաց ու անկարգ հասարակություն, քան նախկինում. Լարիսա Ալավերդյան Ladurée-ն շուտով Հայաստանում. ֆրանսիական պրեմիում հրուշակեղենի լեգենդար բրենդը գալիս է Երևան Մենք ապրում ենք մի հասարակության մեջ, բայց չենք ճանաչում կամ չենք ուզում ճանաչել այդ հանրությունը. Դերձյան Վաշինգտոնում հրաձգության հետևանքով մեկ մարդ է սպանվել, չորսը՝ վիրավորվել․ կասկածյալը ինքնասպան է եղել Հնարավո՞ր էր Ազատի զորամասի վառարանը վառելով նման հրդեհ լիներ․ հակասություններ են առաջ գալիս ԱՄՆ-ն երեք ամսում չեղարկել է ավելի քան 6000 վիզա՝ «ծննդաբերության նպատակով զբոսաշրջության» դեմ պայքարի շրջանակում Հայաստանի շուրջ մեծ խաղ․ Ալիևի հետ բանակցություններ, Մոսկվայի ճնշում ու Եվրոպայի խոստումներ (տեսանյութ) ՊԵԿ-ից փախուստի դիմած Իրանի քաղաքացին հայտնաբերվել և կալանավորվել է. ՔԿ Պենտագոնի ղեկավարի հետ միջադեպից հետո Հեգսեթը պարգևատրել է իրեն կշտամբած զինվորին 

Թեհրանը կոշտացրել է իր դիրքորոշումը. Հայաստանը պետք է ռազմական պայմանագիր ստորագրի Իրանի հետ (տեսանյութ)

Քաղաքական

Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը Երևան կատարած այցի ժամանակ առաջարկել է հայկական կողմին ռազմական պայմանագիր կնքել Իրանի հետ՝ Հայաստանի տարածք իրանական զորքեր մտցնելու հնարավորությամբ: Եվ քանի որ Իրանը դեմ է տարածաշրջանում դրսի ուժերի ներկայությանը, Ահմադիանը նաև առաջարկել է Հայաստանին հրաժարվել հայ-ադրբեջանական սահմանային գոտում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությունից: Այս մասին ռուսական մամուլում հրապարակված հոդվածում գրել է Մերձավոր Արևելքի և Կովկասի հարցերով փորձագետ Ստանիսլավ Տարասովը՝ հղում անելով ադրբեջանական Caliber.az կայքին:

Արժե՞ արդյոք հավատալ ադրբեջանական աղբյուրի հրապարակած տեղեկությանը: Ի՞նչ նպատակով է ադրբեջանական կայքը հրապարակ նետել այս ինֆորմացիան և ինչո՞ւ է ռուսաստանցի փորձագետը հենվում այդ տեղեկության վրա: Իրանագետ Էմմա Բեգիջանյանը խորհուրդ է տալիս չհավատալ Բաքվի ստերին, թեև հավելում է, որ բոլոր դեպքերում Հայաստանի շահերից է բխում Իրանի հետ համագործակցության խորացումը ռազմական և անվտանգության ոլորտներում: Euromedia24-ի հետ զրույցում իրանագետը նշեց, որ եթե Հայաստանը դիմի Իրանի ռազմական օգնությանը, Թեհրանը պատրաստ է ընդառաջ գնալ:

Էմմա Բեգիջանյան. «Եթե որևէ երկիր դեմ է այդ հարցում Հայաստան-Իրան համագործակցությանը, թող ինքը գա, գործնական քայլեր անի: Եթե ոչ, Հայաստանը, իր գոյութենական հարցը կարևորելով, պետք է Իրանի հետ համագործակցի, որովհետև երկու երկրների անվտանգության շահերը համընկնում են: (...) Այնպես որ, եթե մենք ցանկանանք՝ սա այն դեպքն է, որ Իրանը 100 տոկոսով պատրաստ է համագործակցել»:

Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը Երևան էր այցելել հունվարի 9-ին: Մինչ այդ նա եղել էր Բաքվում: Երևանում Ալի Աքբար Ահմադիանը հանդիպել էր իր հայաստանցի պաշտոնակցի՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, ինչպես նաև՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Իրանագետ Էմմա Բեգիջանյանը համոզված է՝ իրանցի պաշտոնյայի երևանյան հանդիպումների կարևորագույն թեման եղել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցը:

Էմմա Բեգիջանյան. «Ես համոզված եմ, որ կարևորագույն հարցը եղել է «Զանգեզուրի միջանցքի» հարցը, որովհետև նրանք անընդհատ հենց դրանով են սպառնում: Դա Իրանի օրակարգի ամենակարևոր հարցերից մեկն է»:

Իրանական IRNA պետական լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ընթացքում Ալի Աքբար Ահմադիանն ընդգծել է, որ Թեհրանը դեմ է տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխությանը: Սա այն սկզբունքային դիրքորոշումն է, որն Իրանը բազմիցս արտահայտել է Սյունիքի և հայ-իրանական սահմանի դեմ ցանկացած ոտնձգության վերաբերյալ: Դեռևս 2022 թվականի հուլիսին Իրանի թիվ մեկ դեմքը՝ Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հետ հանդիպման ընթացքում շեշտել էր, որ Իրանը չի՛ հանդուրժի Հայաստանի հետ սահմանի փակում:

Էմմա Բեգիջանյան. «Իրանի քաղաքական օրակարգում և ընդդիմություն, և դիմություն՝ բոլորը հակված են ուշադրությունը սևեռեն հենց այդ «միջանցքին», որովհետև այս խառը պայմաններում և Թուրքիան, և Ադրբեջանը կարող են քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ»:

Թե որքանո՞վ էր իրանցի պաշտոնյայի այցը կապված Ադրբեջանի նախագահ Ալիևի՝ դրանից ընդամենը երկու օր առաջ հրապարակված հայտնի ելույթի և մասնավորապես՝ այն հայտարարության հետ, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի և կբացվի», դժվար է ասել: Ամեն դեպքում, իրանագետները համոզված են, որ չնայած Մերձավոր Արևելքում Իրանի դիրքերի որոշակի թուլացմանը՝ Թեհրանի դիրքորոշումը Հայաստանի հարցում փոփոխության չի ենթարկվել:

Էմմա Բեգիջանյան. «Ընդհակառակը, եթե փոխվել է՝ դեպի ավելի կոշտ դիրքորոշում, որովհետև դա իր համար շատ կարևոր է: (...) Իրանը միշտ Հայաստանը դիտել է ամենաապահով, վստահելի ճանապարհը դեպի Եվրոպա»:

Ալիևի հունվարի 7-ի սանձարձակ ու սպառնալից հայտարարություններից հետո Հայաստանում ավելացել են այն մտավախությունները, որ Ադրբեջանն իսկապես կարող է հարձակվել Սյունիքի վրա: Այս իրավիճակում շատերի հույսը արտաքին ուժերի և հատկապես Իրանի գծած «կարմիր գծերն» են՝ թույլ չտալ սահմանների որևէ փոփոխություն տարածաշրջանում: Բայց եթե Հայաստանի ղեկավարությունը գործնական քայլեր չձեռնարկի Իրանի հետ ռազմական դաշինք ձևավորելու, Իրանի դիրքերը նույն Սյունիքում ամրապնդելու ուղղությամբ՝ ռազմական հարձակման դեպքում Թեհրանի համար շատ դժվար կլինի գործնականում հակազդելու ադրբեջանա-թուրքական ագրեսիային:

Արամ Սարգսյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նոյեմբերի 14-ին Փարիզում կայանալիք բողոքի ցույցերին սպասվում է մինչև 60,000 ցուցարարԻ՞նչ է կատարվում աշխարհում․ աղմկահարույց միջադեպեր ու անհավանական տեսարաններ (տեսանյութ) Վաղարշապատում 15–ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը Ինչպե՞ս է տարածվել հրդեհը․ տուժող կողմը պահանջում է դեպքի վայրում քննչական փորձարարությունԽաղաղության խորհուրդը կոչ է արել իրականացնել Թրամփի ծրագիրը Գազայի հիվանդանոցի վրա հարձակումից հետո Այսօր ունենք շատ ավելի հետամնաց ու անկարգ հասարակություն, քան նախկինում. Լարիսա ԱլավերդյանLadurée-ն շուտով Հայաստանում. ֆրանսիական պրեմիում հրուշակեղենի լեգենդար բրենդը գալիս է Երևան Մենք ապրում ենք մի հասարակության մեջ, բայց չենք ճանաչում կամ չենք ուզում ճանաչել այդ հանրությունը. ԴերձյանՎաշինգտոնում հրաձգության հետևանքով մեկ մարդ է սպանվել, չորսը՝ վիրավորվել․ կասկածյալը ինքնասպան է եղել Հնարավո՞ր էր Ազատի զորամասի վառարանը վառելով նման հրդեհ լիներ․ հակասություններ են առաջ գալիսԱՄՆ-ն երեք ամսում չեղարկել է ավելի քան 6000 վիզա՝ «ծննդաբերության նպատակով զբոսաշրջության» դեմ պայքարի շրջանակումՀայաստանի շուրջ մեծ խաղ․ Ալիևի հետ բանակցություններ, Մոսկվայի ճնշում ու Եվրոպայի խոստումներ (տեսանյութ) ՊԵԿ-ից փախուստի դիմած Իրանի քաղաքացին հայտնաբերվել և կալանավորվել է. ՔԿ Իրանի զինված ուժերը խոցել են ամերիկյան MQ-1 անօդաչու թռչող սարքՊենտագոնի ղեկավարի հետ միջադեպից հետո Հեգսեթը պարգևատրել է իրեն կշտամբած զինվորինԱնհարմար պահ Դուբլինում․ Իսլանդիայի վարչապետը խուսափել է Մակրոնի գրկախառնությունից Թոքաբորբի թիրախային խմբում են երեխաները, տարեցները և իմունային համակարգի խնդիր ունեցող անձինք Նոյեմբերի 12-ը թոքաբորբի միջազգային օրն է, և այն իրազեկման օր է բնակչության շրջանում. Քնարիկ ՍարգսյանՖոն դեր Լայենը հրաժարվել է պատասխանել Ուկրաինայի վերաբերյալ հարցերին ԵՄ գագաթնաժողովումԱմեն ինչ սկսվել է լուսային ազդանշան տալուց. մանրամասներ՝ թիվ 2 երթուղու տրոլեյբուսի վարորդի մասնակցությամբ միջադեպից Քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողիԼիտվան աջակցում է Ադրբեջանի՝ ԵՄ հետ վիզաների ազատականացմանըԾանր հшնցագործության մեջ մեղադրվող իրանցին ՊԵԿ շենքից փախել էՊուտին, Իրան, ԱՄՆ․ կուլիսային զարգացում, Փաշինյան-Ալիև հանդիպում․ բանակցությունները շարունակվում են (տեսանյութ)Ավտովթար՝ Երևանում. բախվել են «BMW»-ն ու «ՎԱԶ 2121»-ը. վիրավորին տեղափոխել են հիվանդանոցMicrosoft-ի գլոբալ խափանումը կաթվածահար է արել ընկերությունների և կառավարությունների աշխատանքը Թոքաբորբը տարեկան մոտ 2,5 միլիոն մարդու կյանք է խլում, որոնցից 600 հազարը երեխաներ են. ՕհանյանՀարձակում թիվ 2 տրոլեյբուսի վրա. թքել են վարորդի ուղղությամբ, փորձել հաշվեհարդար տեսնել. քաշքշոց է սկսվել Խորհրդավոր պայթյուն մոսկվայում․ պայթել է ազարովի նախկին մամուլի քարտուղարի ավտոմեքենան․ ո՞վ էր թիրախըԷդմոն Մարուքյան. Եթե չառողջացնենք քաղաքական համակարգը, շատ լուրջ խնդիրներ ենք ունենալուՈւկրաինայի խաղաղության բանակցություններից ԵՄ ներկայացուցիչների բացակայությունը արտացոլում է ԵՄ-ի անհասունությունը․ ՊապուաշվիլիՄեկնարկել են Ղարաբաղից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումները Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ Նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձովՊայթյուն գազալցակայանում․ տեղի է ունեցել շինության մասնակի փլուզում Ալեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ալիևի օգնականի հետԻՀՊԿ․ Հորմուզի նեղուցում ականի վրա պայթել է գազատար նավըՍպիտակի բժշկական կենտրոնը Ճապոնիայի աջակցությամբ կհամալրվի ակնաբուժական ժամանակակից սարքավորումներով Տրդատ Սարգսյան. Կուսակցությունը պետք է լինի հասարակության և պետության միջև արդյունավետ կապի օղակՀայկ Մարտիրոսյանը երկու պարտիաների արդյունքով ոչ-ոքի է գրանցել Անիշ Գիրիի հետՉեխիան կարող է Ուկրաինային մատակարարել 16 Skyfox ուսումնական ինքնաթիռՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում Թրամփը չի բացառել Կուբայի դեմ ռազմական գործողությունը մինչև իր պաշտոնավարման ժամկետի ավարտը Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքներըԻրանը կարող է մեծացնել իր հրթիռների հեռահարությունը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Արաբկիր» բժշկական կենտրոնում 12-ամյա տղա է մահացելԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում տեղակայված ամերիկյան վաղ նախազգուշացման ռադիոլոկացիոն կայանինԹրամփ. ԱՄՆ-ը կխուսափի Իրանի դեմ ավելի խիստ միջոցներ ձեռնարկելուց ԱՄՆ-ն նախապատրաստվում է Իրանի դեմ ռազմական գործողությունների վերսկսմանը․ զուտ ենթադրությո՞ւն, թե՞ դառը իրականությունՔուշները նշել է, որ շուտով կհայտարարվի նոր բանակցությունների ժամանակացույցը Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի և Աբովյան փողոցի երթևեկությունը
Ամենադիտված