Նեոբոլշեւիկյան տեռորի գագաթնակետն է,վենդետա.մանդատը փողոցային պայքարին վնաս չէ (տեսանյութ) Գյուղացին պատրա՞ստ է ԵՄ շուկայի դաժան կանոններին. Միքայելյանի մեկնաբանությունը Ռեժիմին դեմ դուրս եկած մարդիկ «սամասուդի» էին ենթարկվում․․․մոռացել ե՞ք Հուլիսի 9-ից թափոնների կառավարման ոլորտի երկու վարչական գործընթաց իրականացվելու է բացառապես էլեկտրոնային եղանակով. ՇՄՆ Իրավապահները բացահայտել են կանեփ աճեցնելու և թմրամիջոց ապօրինի պահելու դեպքեր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար Հաղթանակ թաղամասից հիվանդանոց է տեղափոխվել 3 քաղաքացի. նրանց կյանքը հաջողվել է փրկել ՖԻՖԱ-ն կքննարկի Ռուսաստանի վերադարձը միջազգային ֆուտբոլ ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի՝ 106 թեկնածուների գրանցումը Ռուբեն Մելիքյանը հեռացվում է ԵՊՀ-ից. «Սա պայմանավորված է իմ իրավապաշտպանական գործունեությամբ» Դատախազական ներգործության արդյունքում՝ Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք Դոլարի ու եվրոյի փոխարժեքներն նվազել են 

«Կարտոշկի սինդրոմը»․ Հովիկ Աղազարյանն իր հեղինակած գրքից մի հատված է հրապարակել

Բլոգոսֆերա

ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը կրկին հատված է հրապարակել իր հեղինակած «Երկրի իրական կողմ» գրքից.

«Կարտոշկի սինդրոմը»

Շատ մտածեցի այս տերմինի մասին, բայց ավելի հարմար բան չգտա։ Դե, երևի, դա այնքան էլ էական չէ, որովհետև, վերջին հաշվով, կարևորն իմաստն է, որ վերջնականապես կամրագրվի այդ տերմինին։ Եվ հետո, ավելի կարևոր բաներ կան։ Օրինակ․ ես արդեն հաստատ կմնամ պատմության մեջ․․․անկեղծ ասեմ, երբեք նման նպատակ չեմ ունեցել` մնալ պատմության մեջ։ Ես նախընտրում եմ հնարավորինս ճիշտ, հագեցած ու հետաքրքիր ապրել այն ժամանակահատվածը, որը բնությունը նախատեսել է իմ համար։ Բայց դե, նորից գալիս ենք նույն բանաձևին՝ «տաճար տանող ճանապարհը միակն է»։ Յուրաքանչյուրս էլ շեղվում ենք այդ միակ ճանապարհից՝ մեկս մի քիչ շատ, մեկս մի քիչ քիչ, բայց բոլորս՝ անխտիր բոլորս։ Դու ուղղակի գնա քո ճիշտ ճանապարհով՝ տեղ կհասնես թե ոչ, դա արդեն քեզնից կախված չէ։Կամ ավելի ճիշտ, միայն քեզնից չի կախված։ Այն պահին, երբ մտածես, որ մի փոքր շեղվես շրջանցելու համար այս կամ այն դժվարությունն ու արգելքն ու նորից վերադառնաս «տաճար տանող ճիշտ ճանապարհի վրա», արդեն հաստատ տեղ չես հասնի՝ չես հասնի քո նպատակին։ Բայց ոչինչ, այդպես էլ կարելի է՝ հաստատ հնարավորություն կունենաս, գոնե, «Տաճարը տեսնելու»․․․

․․․Նիկողայոս Տիգրանյան անունով փողոցն ունի մի ուրիշ՝ շատ ավելի հայտնի անուն՝ «կարտոշկի փողոց»։ Ինչու՞։ Ողջ ձմռան ընթացքում այդ փողոցի Մամիկոնյանց-Կոմիտաս հատվածում կարտոոֆիլ էր վաճառվում։ Իսկ ի՞նչ կապ ունի այս ամենը իմ պատմության մեջ մնալ չմնալու հետ։Ուղիղ կապ։ Կամ սերունդները կարդալու են իմ այս «ստեղծագործությունը», կամ էլ այն մոռացության է մատնվելու։ Այն դեպքում, երբ մոռացության կմատնվի՝ մի հիսուն տարի հետո կհայտնվի մի պատմաբան, ում մոտ զարմանք կառաջանա, թե փողոցը (ինչքան էլ ձևափոխվի ժամանակի շնչի հետ) ինչու՞ ունի երկրորդ անուն՝ «կարտոշկի փողոց»։ Կիրականացնի գիտական հետազոտություն, և կլուծի այդ «դարի խնդիրը»։ Հետո կգրի գիտական աշխատանք, որտեղ անպայման կհիշատակվի իմ անունը։ Պարզ, հասարակ հիմնավորում, որ իմ անունը կմնա պատմության մեջ։

Արդեն երեք տարի է, ինչ ապրում ենք «կարտոշկի փողոցին» կից «Անի» թաղամասում։ Մինչ այդ, հանգամանքների բերումով տարվա տարբեր եղանակների անցել եմ Նիկողայոս Տիգրանյան փողոցի Մամիկոնյանց-Կոմիտաս հատվածով։ Ուշ աշունից սկսած մինչև գարնան կեսերը փողոցի այդ մասի մի հսկայական հատվածի վրա կարտոֆիլ էր վաճառվում։ Ինչ որ մեկը փողոցի այդ հատվածին «տիրություն» էր անում և հատված-հատված վարձով էր տալիս գյուղացիներին կամ էլ տարբեր մաստի դալալներին։ Տրամաբանական հարց է առաջանում, ինչպե՞ս է ստացվել, որ փողոցի բանուկ մասը վեր է ածվել «շուկայի»։ Իհարկե, ես գիտահետազոտական աշխատանքներ չեմ կատարի(ինչպես այն գիտնականը, որի շնորհիվ մնալում եմ պատմության մեջ), բայց կներկայացնեմ իմ վարկածը։

․․․․Անհիշելի ժամանակներից գյուղացիներն այդ վայրում, որը եղել է մի փոքրիկ գյուղի գյուղամեջ կարտոֆիլ են վաճառել, հետո այդ հատվածը բարեկարգվել է՝ կարտոֆիլ վաճառողները մնացել են։ Ավելի հետո կառուցվել է Նիկողայոս Տիգրանյան փողոցը՝ կարտոֆիլ վաճառողները մնացել են։ Սովետական միությունը փլուզվել է, Հայաստանն ընդունել է Անկախության մասին հռչակագիր, արել է Անկախության հանրաքվե՝ կարտոֆիլ վաճառողները մնացել են։ Արցախն ազատագրվել է և հայտնվել են դրության տերերը՝ «արդարության», «ազատության», «անկախության» մարտիկները ու իրենցով են արել այդ հատվածը, կարտոֆիլ վաճառողները էլի մնացել են, բայց այլ կարգավիճակով․․․գերևարված «արդարության», «ազատության», «անկախության» մարտիկների կողմից․․․

․․․ «Դրության տերերը» զարգացրեցին բիզնեսը և գարնան կեսերից սկսած փողոցի այդ հատվածը վեր էին ածում մի ամբողջ շուկայի՝ փակելով մի ուղղությամբ երթևեկության երկու գոտիներից մեկը։ Տեսարանը սարսափելի էր։ Տաղավարները տեղադրված էին «մեջքով» դեպի մայթը։ Մայթի ու տաղավարների միջև ընկած երկարաձիգ հատվածը հիշեցնում էր ամենասարսափելի աղբանոցը։ Փողոցի այդ հատվածում նաև հետիոտնային սովորական անցում կա, իսկ «շուկայի» դիմացի շենքերի խորքում՝ դպրոց։ Անցում, փողոցի երթևեկելի մասի նեղացում, երեխաներ, դպրոց․․․

Դպրո՞ց։ Մի հատ գնանք դպրոցական տարիներ։

․․․․Տասներորդ դասարանում էինք։ Դպրոցի «կոմերիտմիության» քարտուղարն էի։ Ուղղակի երիտասարդ ընթերցողների (ինչ էլ մեծ կարծիքի եմ իմ մասին) նկատմամբ հարգանքից ելնելով մի երկու բառ ասեմ «կոմերիտմիության» մասին։ Դա նույնն է, թե այսօր որևէ քաղաքական կուսակցության երիտասարդական միության ինչ-որ տարածքային կառույցի ղեկավար։ Հաշվի առնելով, որ այն ժամանակ գոյություն ուներ միայն մեկ կուսակցություն կարելի է հետևություն անել, որ դա բավականին լուրջ բան էր։

-Հովի՛կ, դասերից հետո կգաս տնօրենի մոտ,- խիստ պաշտոնական տոնով ասաց գործավարուհին՝ դասարանի դուռը կիսաբաց անելով։

-Ինչի՞,- իբրև թե, անհանգստացա ես։

-Չգիտեմ, կգաս՝ կիմանաս։

Գնացի, ընկեր Հարությունյանն էր և սովխոզի տնօրենը՝ ընկեր Ղազարյանը։

-Նստի՛ր,- ասաց դպրոցի տնօրենն իրեն հատուկ խիստ տոնով։ Դպրոցական իմ հուշերից ամենամնայունը պարկետի ճռռոցն էր, մաստիկայի հոտը և ընկեր Հարությունյանը,-ընկեր Ղազարյանը շատ կարևոր առաջարկությունով է եկել։ 

Ուշադիր և պատրաստակամ լսեցի սովխոզի տնօրենին․

-Հովիկ ջան, պետք է մեզ օգնեք երեխեքով՝ ծառերի բները պետք է կրով ներկենք, չենք հասցնում։ Ես էլ գարնանը երեսուն հատ ուղեգիր կտամ կգնաք Խարկով շրջագայության,-խնդիրն ու առաջարկությունը միաժամանակ ներկայացրեց ընկեր Ղազարյանը։

-Բայց մեր երկու տասերում 62 աշակերտ կա, ո՞նց կանենք,-տարակուսեցի ես։

-Ա’յ տղա, դու կազմակերպիր աշխատանքները, հետո կընտրենք լավագույն երեսուն հոգուն, իհարկե, հաշվի առնելով, նաև, քո կարծիքը,- զրույցն ավարտված համարեց դպրոցի տնօրենը։

-Շատ լավ,-շատ կարևորված զգալով հայտարարեցի ու գնացի կազմակերպելու։

․․․Բոլորը չէին գալիս։ Մի աղջիկ կար, ում ներկայությունից սիրտս թռթռում էր․հատուկենտ էր գալիս։ Իսկ մեր դասղեկ ընկեր Զաքարյանի աղջիկն ընդհանրապես չէր գալիս։ Ավելի ճիշտ մեքենայով բոլորի հետ գալիս էր այգիներ ու անմիջապես նույն մեքենայով հետ էր դառնում։ Մեքենայի շարժվելու պահին գյուղամիջում տպավորություն էր ստեղծվում, որ ինքն էլ է մասնակցում աշխատանքներին։

-Գայանե՛, ինչու՞ ես խուսափում հարազատ գյուղին օգնել,- երրորդ օրը հարցրեցի նրան։

-Լավ եմ անում,- չարաճճի աչքերը պսպղացնելով ասաց Գայանեն։

-Իիիի, լավ չե՞ս աղջի, ուրեմն Խարկով չես գա,-փորձեցի ճնշել այդ կամակոր էակին։

-Էդ դու լավ չես, Խարկով էլ կգամ,-նույն ոճով պատասխանեց Գայանեն։

-Կտեսնենք,-փորձեցի վերջացնել զրույցը։

-Հով, համաձայն ես՞, եթե եկա Խարկով, ապա ամեն առավոտ, մինչև դպրոցն ավարտելը բոլորի ներկայությամբ քեզ ապտակեմ,-սադրող համառությամբ շարունակեց այդ չարաճճի աղջիկը։

-Եղավ,-եզրափակեցի ու գնացի իմ գործին։

Որոշ ժամանակ անց հայտնի դարձան այն երեսուն հոգին, որոնք պիտի գնային շրջագայության։ Ոչինչ, որ իմ կարծիքը հաշվի չեն առել, ոչինչ, որ ցուցակում չկար էն աղջկա անունը, ում ներկայությունից իմ սիրտը թռթռում էր, բայց այ անարդարությունը իմ համար սարսափելի բան էր։ Երեսուն հոգանոց ցուցակում կար Գայանեի անունը, որը չպետք է լիներ, և չկար Բորիկի անունը, որը պետք է լիներ։ Տասներորդ դասարանի տղաներ և աղջիկներ, ովքեր վաղը պետք է մտնեն մեծ կյանք և ինչ են տեսնում, ինչ են զգում այդ մեծ կյանքի նախաշեմին՝ աղաղակող, սարսափելի աղաղակող անարդարություն․․․

-Ընկեր Հարությունյան, բա ասում էիք, որ իմ կարծիքն էլ հաշվի կառնեք,-տնօրենի աշխատասենյակ մտնելով վրդովվեցի ես։

-Ի՞նչը սրտովդ չի, այ տղա,-ընկճված խիստ տոնով հարցրեց նա։

Մենք ու մենք ենք էլի, անկեղծանամ՝ ոչ թե ասեց «այ տղա», այլ ասեց «այ լակոտ»։ Երևի, նախապես գիտեր, որ ես հաշտ չեմ լինի այդպիսի դրվածքի հետ (ակնհայտ էր, որ ինքն էլ հաշտ չէր) ու ինքն իր ներքինի հետ հակասության մեջ ընկնելով «մուռը» ուզում էր թափել իմ վրա։

-Արդարացի չէ, ընկեր Հարությունյան, որ Գայանեն գա, իսկ Բորիկը ՝ ոչ,-հազիվ էի զսպում վրդովմունքս ու կուլ էի տալիս տնօրենի վիրավորական արտահայտությունը (էն, որ ասեց «այ լակոտ»)։

-Դասղեկիդ աղջիկն է, ընկեր Զաքարյանը քսանհինգ տարի աշխատում է դպրոցում, հիմար-հիմար դուրս մի տուր։

-Բորիկն էլ Գոհար տոտայի տղեն է, նա էլ է այդքան տարի աշխատում դպրոցում՝ ուղղակի մաքրուհի,-չէի հանձնվում։

-Այ տղա, կարո՞ղ է դու մեզնից շատ բան գիտես, մեզ էլ խելք ես սովորեցնում,-ինչքան ցանկանում էր ամրապնդել դիրքերը, այքան ավելի էր թուլանում ընկեր Հարությունյանը՝ այդ հսկա մարդը։

Ակնհայտ էր, որ հոգու հեռավոր անկյունում ինքը զգում էր, որ ես ճիշտ էի, որ իրենք հակամանկավարժական քայլ են անում։

-Իհարկե ես ձեզանից շատ բան գիտեմ, ընկեր Հարությունյան, որովհետև գիտեմ այն ամենը, ինչ որ գիտեք դուք և որպես ուսուցիչ տալիս եք մեզ և մի քիչ էլ այս ու այն կողմից և վերջ,-ինչպիսի գեղեցիկ լկտիություն, ոչինչ, որ կարող էի պարտվել, բայց հաղթանակած։

Ի՞նչ անես, դիմացդ դպրոցի տնօրենն է ու դասղեկդ։ Ուժերն անհավասար են, սովորական ճանապարհով հաջողության չես հասնի՝ էլ չասեմ, որ չես հաղթի։ Ի՞նչ պետք է անել, ո՞նց գտնել լուծում դժվար իրավիճակից։ Պարզ տրամաբանությունը հուշում էր, որ պիտի անես ոչ ստանդարտ քայլ՝ այնպիսին, որ խնդիրը դառնա նրանցը, ում դեմ պայքարում ես։ Նմանատիպ քայլերը ես հետագայում կանվանեմ «կարտոշկի սինդրոմ»։

Ամբողջ գիշեր շուռումուռ եկա անկողնում ու, կարծես, լուծումը գտա։ Առավոտյան դասարանում ես հայտնեցի, որ հրաժարվում եմ Խարկով գնալու ուղեգրից, դասընկերներիս մեծ մասը հայտարարեցին, որ իրենք էլ են հրաժարվում․․․․դե ուրեմն տնօրենն ու դասղեկս թող մտածեն, թե ոնց են լուծում խնդիրը։ Երկար չմտածեցին։ Գայանեն չեկավ Խարկով, Բորիկը եկավ Խարկով․․․

… «Կարտոշկի սինդրոմ»։ Ճիշտ է, այս տերմինը հետո եմ շրջանառության մեջ դրել՝ Նիկողայոս Տիգրանյան փողոցի հայտնի դեպքերով պայմանավորված, բայց այն կարմիր լույսի թարթումով, ժամանակ առ ժամանակ, հիշեցնում է իմ կյանքի բոլոր այն դրվագները, որտեղ ես օգտվել եմ «կարտոշկի սինդրոմ» գաղափարից։ Դրա հիմնական էությունը կայանում է նրանում, որ խնդիրը, որը դու տեսնում ես և քո հնարավորություններն ու ուժերը չեն բավարարում այն լուծելու համար, դիմում ես մի վերջին տարբերակի։ Այդ խնդիրը դարձնում ես նրանցը, ովքեր էլ հենց այդ խնդրի առաջացման ակունքներում են եղել։ Ավելի լավ է միտքս պարզաբանեմ կոնկրետ օրինակի վրա․ «կարտոշկի փողոցի պատմության հետ կապված, առավել ևս, որ այդ տերմինը առաջացել է հենց այդ ժամանակ։ ․․․Արդեն նկարագրել եմ «դրության տերերի» ձեռնարկի էությունը և «շուկայի» շրջակայքը։ Եթե նախկինում հազարից մեկ էի անցնում այդ տարածքով, հիմա՝ ամեն օր։ Ամեն օր արթնանում եմ, սափրվում, հայելու մեջ նայելով կապում փողկապս ու անթաքույց հիանում ինձնով․․․»։

․․․ Հեչ պատահել՞ է, որ կանգնեք հայելու առաջ ու նայեք ինքներդ ձեր աչքերի մեջ։ Երբ գոհ եք լինում ձեզնից, վստահ նայում եք, երբ գոհ չեք լինում՝ փախցնում եք ձեր աչքերը ձեր իսկ հայացքից։ Էս հայելիներն էլ են հետաքրքիր՝ եղբայր, դու արտացոլիր այն, ինչ կա՝ պետք չի ստեղծագործել, պետք չի հորինել՝ ինչ որ կա։ Եթե ես գոհ չեմ ինքս ինձնից, ինչու՞ ես իմ արտացոլանքը աղավաղում, ինչու եմ ես տեսնում իմ «մուննաթ» դեմքը, լավ էլի։ Հա, մեկ էլ, հեչ պատահե՞լ է, որ կանգնեք հայելու առաջ ու ինքներդ ձեզ նախատեք, վիրավորեք, հայհոյեք․․․ Պատահած կլինի, բայց, որպես կանոն, հիացել եք ինքներդ ձեզնով։ Իմ մոտ առավել հաջող ստացվում է այն պահը, երբ փողկապը մի փոքր պտտում ես աջ կամ ձախ պարանոցիդ վրա ու հետ բերելով վերջնականապես ֆիքսում ես այն, շատ եմ սիրում ինձ այդ պահին, վստահությունը ճառագում է աչքերիցս։

․․․ Աշնան կեսերն էր։ Մի օր երեկոյան տուն դառնալուց նկատեցի, որ «շուկայում» ինչ որ շարժ է սկսվել։ Որոշեցի առավոտյան մի փոքր ուշադիր անցնեմ։ 

Փողկապս պարանոցիս վճռական ֆռռցրեցի ու դուրս եկա տանից։ «Շուկայի» տարածքին մոտենալիս նկատեցի, որ սաղմնավորվում էր այն իրավիճակը, որը վերջնականապես պետք է վերածվեր շուկայի նման աղեղնաձև գոյացության, ինչն էլ պետք է փակեր երթևեկության մի ամբողջ գոտի՝ թողնելով մեկ մեքենայի լայնությամբ հատված։ Մեքենայով մոտեցա ու կանգնեցի։ Բառիս բուն իմաստով աչքերիս չհավատացի։ Կանգնած էր Ford մակնիշի բեռնատար «գազել»՝ կարտոֆիլի պարկերով բեռնված։ Մինչև «գազելը» մայթին ուղղահայաց տեղադրված էին չորս հատ «պադոն», յուրաքանչյուրի վրա մեկական պարկ կարտոֆիլ՝ բերանները բաց, այնպես, որ լրիվ գործում էր «էստի համեցեք» -ի կանոնները։ Դե ի՞նչ պատգամավոր ես, պետք է մի լուծում գտնես, հո չես՞ կարող անտարբեր անցնել նման աղաղակող երևույթի կողքով։ Մեքենայից իջա ու շվարած կողքերս էի նայում, փնտրելով ինչ որ մի բանական էակի, ով ինձ կբացատրեր, թե ինչ է կատարվում։ 

Դիմացի մայթի բանջարեղենի խանութից դուրս եկավ մի տղամարդ ու շարժվելով իմ կողմը հարցրեց․

-Ինչ՞ կա հոպար ջան,- երևի թվացել էր թե հաճախորդ եմ։ Սպասեցի մոտենա։ Բարձրահասակ, ամրակազմ, մոտ 40 տարեկան տղամարդ էր։

-Քո կարտոշկան է՞,- իրավիճակին համապատասխան խոսելաձև ընտրեցի ես։

-Հա, հոպար ջան, պետքա՞, - «սվթայի» սպասումով պատասխանեց նա։

— Բա խի՞ «պադոնները» մայթին չես դրել ու ճամփեն փակել ես։

—ԻԻԻ, մոռացել էի քեզ հարցնել,- ամբարտավան տոնով պատասխանեց համար առաջին դալալը, այսինքն, այն մարդը, ով պետք է «դրության տերերից» վարձակալեր ողջ տարածքը ու փոքր կտորներով հանձներ ուրիշներին։

Ակնհայտ էր, որ նա պատրաստ էր նման հանդիպման։ «Խաղաղ» զրույցը վերածվեց վեճի՝ քաշքշուկ, հրմշտոց, ինչի արդյունքում կարտոֆիլի պարկերից մեկը շրջվեց ու պարկի պարունակության մի մասը թափվեց ասֆալտին։ Վերջ՝ «կարտոշկի սինդրոմը» գործարկված էր։ Այլևս խնդիրը դարձավ նրանցը, ովքեր պարտավոր էին այն լուծել՝ թաղապետարան, քաղաքային իշխանություններ։ Լրագրողներն էլ իրենց տարատեսակ մեկնաբանություններով (յուրաքանչյուրն այդ միջադեպը ներկայացնում էր այն քաղաքական կոնյուկտուրային համապատասխան, որին որ ծառայում էր) «կարտոշկի սինդրոմով» առաջացած երևույթը դրեցին ռեզոնանսի մեջ ու հասցրեցին այն մակարդակի, որ այլևս չէր կարող չլուծվել բուն խնդիրը։ «Շուկայից» հետք էլ չի մնացել։ Փողոցը բարեկարգվել է ու թարմացել։ Չեմ կարծում, թե երբևէ այդտեղ կարտոֆիլ կվաճառվի, բայց վստահ եմ՝ նույնիսկ թվայնացման այս կատաղի դարում ժողովրդական «ֆալկլյորում» այդ փողոցի անունը մնալու է «կարտոշկի փողոց»։

․․․Անկեղծորեն չեմ ուզում ձեզ ձանձրացնել, բայց, քանի որ, «կարտոշկի սինդրոմով» պայմանավորված գործընթացը դարձավ համահայկական «կարտոշկի հարց», ձեր թույլտվությամբ նկարագրեմ մի մտացածին, մղձավանջային իրավիճակ, որը կարող էր տեղի ունենալ իրական կյանքում, եթե կիրառված չլիներ «կարտոշկի սինդրոմը»։

․․․Ամեն առավոտ կապում եմ փողկապս, նայում եմ հայելու մեջ, հիանում եմ ինքս ինձնով, հետո իջնում եմ բակ, նստում եմ մեքենան ու ինքնավստահ հոգեկանով հասնում եմ «շուկային»։ Մի կերպ անցնում եմ «դրության տերերի» կողմից «մեծահոգաբար» թողնված նեղ հատվածով, հասնում եմ Ազգային ժողով, նորից նայում եմ ինձ հայելու մեջ, փողկապս ուղղում եմ ու ինձանից գոհ, շատ գոհ գնում եմ նիստերի դահլիճ կամ մեկ այլ միջոցառման ու սպասում եմ «ազգափրկիչ» ճառ ասելու իմ հերթական հնարավորությանը։ Այդպիսի ստանդարտացված օրերից մեկում մինչև մեծ ընդմիջում չեմ ունենում այդ հնարավորությունը։ Մի փոքր նեղվում եմ, որ ԻՄ «ազգափրկիչ» ճառի հնարավորությունն ուշանում է ու նյարդերս հանգստացելու համար աշխատասենյակում սուրճ եմ խմում։ Ձեռքի հետ էլ հեռախոսս եմ թերթում ու․․․աչքիս է ընկնում հինգերորդ ալիքի լրագրողի ականջ ծակող ռեպորտաժը, որը գուժում է «ապիկար իշխանությունների» անգործության հետևանքով տեղի ունեցած սահմռկեցուցիչ ողբերգության մասին։ Մոտավորապես այսպես։ 

Այսօր առավոտյան երիտասարդ տղամարդն իր հղի կնոջը մեկ վայրկյան շուտ պետք է հասցներ հիվանդանոց։ «Շուկայով» պայմանավորված նեղ հատվածը (էն, որ «մեծահոգաբար» թողել էին «դրության տերերը») հնարավորինս արագ մեքենայով անցնող երիտասարդ տղամարդը չի նկատում փողոցն անցնող յոթնամյա տղային․․․ երեք մահ՝ մեկը չծնված և մեկն էլ խեղված ճակատագրով․․․

․․․Ու, ես էլ վրդովված, որ այդպես էլ այդ օրը հնարավորություն չունեցա ԻՄ «ազգափրկիչ» ճառն ասելու գնամ տուն, ընթրեմ, քնեմ, ու նորից առավոտյան նայեմ ինձ հայելու մեջ ու հիանա՞մ ինքս ինձնով, ԻՅԱԱԱ, ԻՐՈՈ՞Ք․․․

Փառք աստծո, որ իրական կյանքում լրիվ ուրիշ էր։ Եվ ոչինչ, որ հինգերորդ ալիքի լրագրողը «կարտոշկի սինդրոմով» պայմանավորված անցքերի մասին իր ռեպորտաժը վերնագրել էր՝ «Այստեղով Աղազարյանն է անցել»։

Կներեք․․․

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հուլիսի 9-ին, 15-ին ավելի քան 36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներԴալիչը հեռացել է Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնիցՄԱԿ-ը կոչ է արել շարունակել դիվանագիտական ջանքերը Մերձավոր ԱրևելքումՔննարկվել է ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումըԵվրամիությունը շարունակում է քննարկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթըԵՄ-ն մտահոգված է ԱՄՆ–Իրան նոր բախումների հետևանքովԻնչ սպասել ֆուտբոլի Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում․BBC SportՆԱՏՕ-ի երկրները քննարկել են պաշտպանական ծախսերի ավելացումըՆավթի գները կտրուկ աճել են Մերձավոր Արևելքի լարվածության պատճառովԿԳՄՍ նախարարությունում քննարկվել են սպորտի զարգացման առաջնահերթություններըՆԱՏՕ-ի երկրները պարտավորվել են 2026 թվականին Ուկրաինային հատկացնել 70 միլիարդ եվրոԵս կհաշտեցնեմ Ռուսաստանին և Ուկրաինային, ինչպես հաշտեցրինք Ադրբեջանին և Հայաստանին․ ԹրամփԳորիսում գայլերի հարձակումից տուժածներից մեկի վիճակը ծանր է, 5-ի վիճակը՝ թեթև կամ միջին ծանրությանSVT. Ֆրանսիան զորքեր կտեղակայի ՇվեդիայումԻրանը սպառնում է պատժել ԱՄՆ-ինՍև ծովի ականների դեմ պայքարի խումբը կպաշտպանի ստորջրյա ենթակառուցվածքներըՖյուրիի և Ջոշուայի միջև մենամարտը կարող է տեղի ունենալ Ուեմբլիում«Հորս թողած հետքը հնարավոր չէ ջնջել». Էմմա Ծառուկյան Նեոբոլշեւիկյան տեռորի գագաթնակետն է,վենդետա.մանդատը փողոցային պայքարին վնաս չէ (տեսանյութ)Semafor. ԱՄՆ-ն կարող է խնդրել Թուրքիային դադարեցնել S-400-ի օգտագործումըԵրկրաշարժի ժամանակ ճիշտ գործողությունները նվազեցնում են վտանգը. իրազեկում6000 նավաստիներ մնացել են Պարսից ծոցումՇվեդիան Ուկրաինային կմատակարարի 32 Gripen կործանիչԳյուղացին պատրա՞ստ է ԵՄ շուկայի դաժան կանոններին. Միքայելյանի մեկնաբանությունը Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանըՊեսկովը նախազգուշացրել է Բալթիկայում միջուկային զենքի տեղակայման հետևանքների մասինԳայլի հարձակում՝ Սյունիքում. Քարահունջում տուժել է 6 մարդ, այդ թվում՝ 2-ամյա երեխաԹրամփը քննադատել է Բուշին, Օբամային և ԲայդենինԻրանը սպառնացել է պատժել ԱՄՆ-ին. Ծառուկյանն այլևս պատգամավորության թեկնածու չէ (տեսանյութ)JPost. Հեգսեթը չեղյալ է հայտարարել Իսրայել կատարած այցըՄերցը բարձր է գնահատել Թրամփի խոսքերը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասինԲաց նյարդով էր ընդունում այն, ինչ կա. Ռուբիկ Հակոբյանը՝ Արտաշես Ալեքսանյանի մասին (տեսանյութ)Երկրի ապագայով շատ էր մտահոգվում. Աղասի Հունանյանը՝ Արտաշես Ալեքսանյանի մասին (տեսանյութ)Ռեժիմին դեմ դուրս եկած մարդիկ «սամասուդի» էին ենթարկվում․․․մոռացել ե՞ք Ճապոնիան վախենում է Իրանի շուրջ իրավիճակի հետագա սրումիցՄակրոնը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի լուսանկարահանմանը ակնոց էր կրումՊորտուգալիան երբեք չպետք է թույլ տար Ռոբերտո Մարտինեսին և Կրիշտիանու Ռոնալդուին կորցնել ոսկե սերնդի Աշխարհի գավաթը նվաճելու հնարավորությունըՈւկրաինան և Գերմանիան համաձայնագիր են ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալՓորձագետը գնահատել է ԱՄՆ–Իրան հակամարտության նոր էսկալացիայի հավանականությունըԻտալիան դեմ է արտահայտվել միջազգային մրցումներում ռուս մարզիկների՝ ազգային խորհրդանիշներով մասնակցությանըԹրամփը չի բացառել Իրանի նկատմամբ ծովային շրջափակման վերականգնումը«Երեկ երեկոյան գնացի դաշտ, տեսա կարտոֆիլի վիճակը». Լուկաշենկո Թրամփի թիմը միջանկյալ ընտրություններից առաջ շեշտը դնում է հակակոմունիստական հռետորաբանության վրաԻրականում հնարավորություն ունենք մեր հարևանների հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել․ նախագահԹբիլիսյան խճուղում բախվել են «Mercedes»-ը և «Honda»-ն․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանըՀայաստանից ավելի քան 22 հազ. վարդ թույլ չի տրվել բերել Վրաստան ֆիտոսանիտարական պատճառներովՀԱՍԵ-ն հայց է ներկայացրել ընդդեմ Քրեակատարողական ծառայությանՀուլիսի 9-ից թափոնների կառավարման ոլորտի երկու վարչական գործընթաց իրականացվելու է բացառապես էլեկտրոնային եղանակով. ՇՄՆ Թրամփը կոշտ քննադատել է Իսպանիային և կոչ արել դադարեցնել առևտուրըԻրավապահները բացահայտել են կանեփ աճեցնելու և թմրամիջոց ապօրինի պահելու դեպքեր
Ամենադիտված