Կենտրոնի իմ բնակարանը վաճառել եմ, տուն եմ գնել Մոնումենտում․ Հայկ Մարության
ՔաղաքականԵս կենտրոնի իմ բնակարանը վաճառել եմ և տուն եմ գնել Մոնումենտում, որտեղ տասնյակ հազարավոր մարդիկ են ապրում, ուրեմն այդ բոլորը Բեգլարյանի կամ Հովիկ Աբրահամյանի հարևաննե՞րն են։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը՝ նշելով, որ իր հայտարարագրում ամեն ինչ նշված է, բայց մարդկանց համար հասկանալի լինելու համար մանրամասնեց։
«Այդ տունը գնել եմ 90 մլն դրամով, եթե չեմ սխալվում, իսկ իմ բնակարանը, որը վաճառել եմ շատ ավելի թանկ գնով, ձեռք էի բերել 2014 թվականին։ Այսինքն մանիպուլյացիաներ են անում, քանի որ դա իմ իրավունքն է՝ որտեղ եմ իմ գումարներով տուն գնում, ինչ եմ անում։ Եվ այն մանիպուլյացիան, որ Մարությանը այստեղ գույք չունի և այլն, սա ապացույց է, որ այո ես տուն ունեմ»,- նշեց Մարությանը։
Ապա խոսելով շինթույլտվության մասին նշեց, որ այդ գործընթացը բավականին երկար է տևում գրեթե 2 տարի, նախկին 2 ամսվա փոխարեն