-20․ ձյան տեսքով տեղումներ են սպասվում․ օդի ջերմաստիճանը կնվազի
Հասարակություն![-20․ ձյան տեսքով տեղումներ են սպասվում․ օդի ջերմաստիճանը կնվազի](/rs.php?image=/disc/13-12-24/7130c28e010a5c09aba62187e10ec5ae.jpg&w=780)
Երևան քաղաքում` դեկտեմբերի 13-ի և 14-ի գիշերը, 17-ին սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր հատվածներում ձյան տեսքով։ Դեկտեմբերի 13-14-ի ցերեկը, 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 13-ին առավոտյան ժամերին քաղաքի ցածրադիր հատվածներում հնարավոր է նաև մառախուղ։ Դեկտեմբերի 14-ին սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում` դեկտեմբերի 13-14-ին, 17-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Դեկտեմբերի 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին արևմտյան 2-5մ/վ, առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում դեկտեմբերի 12-13-ին ՝ 17-20մ/վ, դեկտեմբերի 14-ին՝ 18-23 մ/վ արագությամբ։
Դեկտեմբերի 13-ին Արարատյան դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 13-15-ի գիշերը աստիճանաբար կնվազի 5-7, 14-ի ցերեկը՝ 2-4 աստիճանով։
![](https://lurer.com/banners/armflix.jpg)