«Ռուսների համար թիրախը մնում է նույնը՝ մեր էներգետիկ ոլորտը»․ Զելենսկի
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է երկրի վրա առավոտյան զանգվածային հրթիռային հարվածները։ Այս մասին նա գրել է իր Telegram ալիքում։
«Ռուսաստանի հերթական զանգվածային հարվածը: Ձմռան կեսն է, և ռուսների համար թիրախը մնում է նույնը՝ մեր էներգետիկ ոլորտը: Թիրախները ներառում են գազի ենթակառուցվածքները և էներգետիկ օբյեկտները»,- գրել է Զելենսկին։
Նա հավելել է, որ Ուկրաինային անհրաժեշտ է ուժեղացնել հակաօդային պաշտպանությունը և հիշեցրել է արևմտյան երկրների անկատար խոստումները Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում և «Ռամշտեյն»-ի ձևաչափով։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան