Վրաստանում հայտարարել են Ռուսաստանի հետ պատերազմ սկսելու Եվրախորհրդարանի պահանջի մասին
Եվրախորհրդարանը նոր բանաձեւով կարող է Վրաստանից պահանջել պատերազմ սկսել Ռուսաստանի հետ։ Այս մասին ասվում է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության քաղխորհրդի հայտարարության մեջ, փոխանցում է Lenta-ն։
«Հաշվի առնելով առկա միտումները՝ Եվրախորհրդարանի հաջորդ բանաձևում, մեծ հավանականությամբ, Վրաստանից բացահայտ կպահանջվի պատերազմ սկսել Ռուսաստանի հետ»,- հնարավոր պահանջի մասին ասել է կուսակցությունը։
Հայտարարության մեջ նաև հիշեցվել են Վրաստանի վերաբերյալ Եվրախորհրդարանի կողմից արդեն իսկ ընդունված հինգ բանաձեւերի մասին։ Դրանցում, մասնավորապես, պահանջվում էին պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի և «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի դեմ, ինչպես նաև ազատ արձակել երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին։

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ