Կիևը ռուս զինվորականներին 1 մլն դոլար է առաջարկել Դոնեցկի Գորլովկա քաղաքը լքելու համար
ԱշխարհՈւկրաինայի ռազմական հետախուզությունը ռուսական զորքերին 1 մլն դոլար է առաջարկել Դոնեցկի Գորլովկայի մոտ գտնվող դիրքերը լքելու համար։ Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության ճնշված հետախուզական գործողության վերաբերյալ այս տեղեկությունը հրապարակվել է ՌԴ ՊՆ-ի և Անվտանգության դաշնային ծառայության համատեղ նյութերում, հաղորդում է ԱԴԾ Հասարակայնության հետ կապերի կենտրոնը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ուկրաինական ռազմական հետախուզության ներկայացուցիչները ռուս զինծառայողներին 1 մլն դոլար են խոստացել Գորլովկայում դիրքերը լքելու համար: ՊՆ գլխավոր հետախուզական վարչության նկրտումները անհապաղ բացահայտվել են ՌԴ ԱԴԾ ռազմական հակահետախուզության կողմից և փոխանցվել վերահսկող մարմիններին: Ստացվել է 100 հազար դոլար, որը վճարել է ուկրաինական ռազմական հետախուզությունը՝ որպես կանխավճար»,- հայտնել են Հասարակայնության հետ կապերի կենտրոնից։
«Օպերատիվ գործողությունների ընթացքում բացահայտվել են ուկրաինական զինված ուժերի ստորաբաժանումների կենտրոնացման վայրերը: ՌԴ ԶՈւ ստորաբաժանումները կանխարգելիչ հրթիռային և հրետանային հարվածներ են հասցրել ուկրաինական զինված կազմավորումների՝ մեր դիրքեր շարժման բացահայտված ուղիներին», - նշել է ԱԴԾ-ն։