Սիրունյանն ԱԺ-ում անգամ չզղջաց իր անպարկեշտ գրառումների համար․ Ժաննա Ալեքսանյան
Բլոգոսֆերա
«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն անդրադարձել է հունվարի 20–ին ԱԺ–ում ԲԴԽ անդամի թեկնածու, փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի՝ իր ֆեյսբուքյան գրառումների վերաբերյալ ելույթին։
«Սիրունյանն այսօր ԱԺ-ում անգամ չի զղջացել իր անպարկեշտ գրառումների համար, եթե զղջար գուցև ինչ որ չափով շահեր, բայց քանի որ խիստ պաշտպանված էր քպականներով դրա կարիքը չկար։ Ինչ է ստացվում, այս անձինք կարևոր չեն, անարգվում են համակարգերը։ Ունենք քաղաքացու վրա թքող ԱԺ նախագահ, ժողովրդի հիմնական մասին համբալ ասող քաղաքապետի հայր և ահա Բարձրագույն դատական խորհրդի հայհոյախոս գիտնական անդամ։ Կշարունակի Նիկոլ Փաշինյանը խոսել արդարությունից ու արդարադատությունից, իհարկե այո։ Սա բարոյազրկման գործընթաց է»,– Ֆեյսբուքի իր էջում գրել է Ալեքսանյանը։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու