Եվրոպան պետք է դադարի «թույլ» լինել․ Մակրոն
Աշխարհ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկուշաբթի օրը՝ Դոնալդ Թրամփի հերթական նախագահությանն ընդառաջ, Եվրոպային կոչ է արել «թույլ ու պարտվողական» չլինել և արագացնել իր ստրատեգիական զարթոնքը, հաղորդում է Euronews-ը։
Ելույթ ունենալով Փարիզի Ելիսեյան պալատում ֆրանսիացի դեսպանների առջև՝ Մակրոնն ասել է, որ մտավախությունները, թե ԱՄՆ-ում Թրամփի երկրորդ նախագահությունը բացասաբար կազդի Եվրոպայի վրա, չափազանցված են:
«Ութ տարի առաջ ճիշտ նույն հարցերն էին։ Մեզ ամենավատն էին ասում՝ նախագահ Թրամփն ընտրվեց, Բրեքսիթը տեղի ունեցավ, Եվրոպայի վերջը եկել է», - նշել է նա։
«Վերջին յոթ տարիների ընթացքում մենք մեր Եվրոպան առաջ ենք տարել: Վճռականորեն: Եվ հիմա այն ի վիճակի է լուծել իր առջև ծառացած խնդիրները»,- հավելել է նա:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)