8 առաջադրումից հետո՝ առաջին «Օսկարը»․ Գլեն Քլոուզի հուզիչ երեկոն Աշխատանքային խորհրդակցություն Կոտայքի մարզպետի աշխատակազմում 6 ամիս արցունք, 20 նոր երգ․ Ջենիֆեր Լոպեսի անկեղծ խոստովանությունը Կրթությունը՝ վստահության հարթակ. Թամարա Վարդանյանը՝ Հայ-ռուսական II գիտակրթական համաժողովի պանելային քննարկման մոդերատոր Դեփը վերադարձավ գագաթ․ «Էբենեզերը» մեկնարկեց 42 միլիոն դոլարով Պատերազմի ֆինանսական ցանցը․ Կիևը հրապարակել է 11 ռուսական բանկի տվյալներ Այ փսլնքոտներ, եկել մե՞զ եք ասում՝ ով է ռուսամետը, ով՝ արևմտամետը․ Արամ Մանուկյան 52 200 ընտանիք՝ առանց հոսանքի․ նոր հարված Օդեսայի էներգետիկ ենթակառուցվածքին Լևոն Զուրաբյանը սկանդալային գաղտնիք բացեց, թե երբ է Նիկոլ Փաշինյանը հեռացվել ՀԱԿ շարքերից Հրդեհներ չորս արտադրական օբյեկտում․ Ազովում արտակարգ իրավիճակի ռեժիմ է սահմանվել 2018-ին իմ երեխային SMS էիք անում, ասում՝ արի մորդ դագաղը մորգից տար. Նաիրա Զոհրաբյան Թրամփ–Պուտին–Սի հանդիպումից առաջ․ ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել միջուկային զինաթափմանը 

Ուկրաինական պատերազմի ձգվող պարույրը. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ուկրաինայում ընթացող պատերազմը շարունակում է լուրջ ազդեցություն ունենալ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ գլոբալ մակարդակում։ Եվ ընթացքի մեջ է աշխարհակարգի փոփոխության ու նոր աշխարհակարգի ձևավորման գործընթացը։ Եթե ԽՍՀՄ փլուզումից հետո միջազգային հարաբերություններում միաբևեռ աշխարհակարգ էր հաստատվել ԱՄՆ-ի գերակայությամբ, ապա ներկայում իրավիճակը փոխվում է հօգուտ բազմաբևեռ աշխարհակարգի։

 

Այս իրողությանը նպաստում են նաև ԱՄՆում տիրող տրամադրությունները և Դոնալդ Թրամփի հաղթանակը նախագահական ընտրություններում, քանի որ նա առաջարկում է առաջին հերթին կենտրոնանալ իրենց երկրի ներքին խնդիրների լուծման վրա և անիմաստ է համարում աշխարհի մակարդակով բոլոր գործընթացներին միջամտելը։ Խնդիրն այն է, որ ԱՄՆ-ի կողմից չափազանց մեծ միջամտությունները և ճնշումները նաև հակազդեցություն են առաջ բերում։ Իսկ մյուս կողմից էլ տեղի է ունենում ԱՄՆ-ի հետ լարված հարաբերություններ ունեցող երկրների սերտացում։ Արևմուտքի ճնշումների հետևանքով, օրինակ՝ ընդլայնվում է համագործակցությունը Ռուսաստանի և Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի, Ռուսաստանի ու Հյուսիսային Կորեայի միջև, ինչը ամերիկյան որոշ վերլուծաբանների կողմից գնահատվում է որպես վտանգավոր գործընթաց, որը կարող է վնաս հասցնել Վաշինգտոնի շահերին։

Սկզբնապես կանխատեսվում էր, որ Արևմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ տնտեսական ճնշումների և բազմաթիվ պատժամիջոցների արդյունքում այդ երկիրն ուղղակի տնտեսապես ծնկի կգա ու ի վիճակի չի լինի ֆինանսավորել պատերազմը, բայց իրադարձությունները ցույց տվեցին, որ այդպիսի ակնկալիքները զուր էին։ Ճիշտ է՝ պատժամիջոցների ադյունքում Ռուսաստանը մեծ տնտեսական կորուստներ ունեցավ, սակայն կարողացավ իր տնտեսության հոսքերը վերակազմավորել, արտահանման ուղղությունները շատ արագ փոխել դեպի Արևելք՝ հիմնականում ահռելի սպառման շուկա ունեցող Չինաստան և Հնդկաստան։ Ռուսաստանին հաջողվեց նաև շատ արագ իր տնտեսությունը դնել ռազմական ռելսերի վրա, որի արդյունքում ռազմարդյունաբերությունը դարձել է տնտեսական աճի լոկոմոտիվներից մեկը։ Ու հիմա ռուսական տնտեսության աճի դինամիկան ավելի բարձր է, քան եվրոպական շատ երկրների տնտեսություններինը։

Մյուս կողմից էլ՝ Սպիտակ տանը հասկանում են, որ Ուկրաինայում ընթացող պատերազմը ինչ-որ պահի կարող է ծավալվել ու ընդլայնվել՝ իր մեջ ընդգրկելով բազմաթիվ երկրներ՝ այդ թվում վերածվելով ՆԱՏՕ-Ռուսաստան պատերազմի։ Բացի այդ, էսկալացիայի շարունակությունը կարող է նաև շատ վտանգավոր իրադարձությունների պատճառ դառնալ։ Մեկ անգամ չէ, որ փորձագետները զգուշացրել են, թե Կարիբյան ճգնաժամից հետո երբեք այսքան մոտ չենք եղել միջուկային պատերազմին, ինչպես հիմա։ Իսկ միջուկային պատերազմը երաշխավորում է փոխադարձ ոչնչացումը։ Մոսկվայից էլ հասկացնում են, որ եթե հարցը հասնի Ռուսաստանի գոյության հետ կապված վտանգին, ապա իրենք կաշկանդված չեն լինելու միջուկային զենք կիրառելու հարցում։

Ուկրաինան էլ մեծ հաշվով իրականություն չի դարձրել Արևմուտքում առկա սպասելիքները։ Կիևից միշտ համոզում էին, որ եթե արևմտյան երկրներն ավելացնեն իրենց օգնությունը, ապա Ուկրաինան կսկսի մեկը մյուսի հետևից հաղթանակներ տանել, բայց ուկրաինական հակահարձակման փորձերը հիմնականում ձախողվեցին։ Բազմաթիվ արևմտյան փորձագետների կողմից սխալ է համարվում նաև Կուրսկի ուղղությամբ ուկրաինական հարձակումը, քանի որ դրա արդյունքում ուկրաինական զինված ուժերի առանցքային ստորաբաժանումները ուկրաինական ճակատից տեղափոխվեցին դեպի Կուրսկի հատված, ինչի արդյունքում Ուկրաինայի արևել յան հատվածում ռուսներն առավելություն ստացան և շարունակում են առաջխաղացում գրանցել՝ նորանոր տարածքներ վերցնելով իրենց վերահսկողության տակ։

Բայդենի վարչակազմը հեռանալուց առաջ խոշոր օգնություն է ուղարկում Ուկրաինային, սակայն դրանք վերջին ճիգերն են, քանի որ Թրամփի վարչակազմը փոխելու է Ուկրաինական պատերազմի հարցում տարվող քաղաքականությունը։ Թրամփի երդմնակալությունից դեռ օրեր առաջ նրա թիմն արդեն սկսել էր Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու և բանակցություններ սկսելու գործընթացը։ Ընդ որում, եթե նախկինում Կիևն առավելապաշտական ձգտումներ ուներ, ապա առկա իրավիճակում Վաշինգտոնից Ուկրաինային փորձում են մղել զիջումների։ Դրա համար էլ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով ապագա խորհրդական Մայք Ուոլցը հայտարարում էր, թե իրենք չեն պատկերացնում վտարումը «յուրաքանչյուր ռուսի ուկրաինական հողի յուրաքանչյուր սանտիմետրից», այդ թվում՝ Ղրիմից։ Մյուս կողմից էլ՝ Թրամփի թիմից Ուկրաինային հասկացնում են, որ իրենք չեն պատրաստվում շարունակել նախորդ վարչակազմի քաղաքականությունը և ֆինանսավորել մի պատերազմ, որը ոչ մի դրական արդյունք չի տալիս, ուստի այլ ճանապարհ չի մնում, քան ռուսական կողմի հետ երկխոսությունը։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
8 առաջադրումից հետո՝ առաջին «Օսկարը»․ Գլեն Քլոուզի հուզիչ երեկոնՎրաստանը հայտարարել է, որ ԵՄ-ն չի գործում ինքնիշխանորենԱշխատանքային խորհրդակցություն Կոտայքի մարզպետի աշխատակազմում6 ամիս արցունք, 20 նոր երգ․ Ջենիֆեր Լոպեսի անկեղծ խոստովանությունըԿրթությունը՝ վստահության հարթակ. Թամարա Վարդանյանը՝ Հայ-ռուսական II գիտակրթական համաժողովի պանելային քննարկման մոդերատորԱմերիկյան կործանիչը աղետի ազդանշան է տվել ԱՄԷ-ի տարածքի վրայովԴեփը վերադարձավ գագաթ․ «Էբենեզերը» մեկնարկեց 42 միլիոն դոլարովՊատերազմի ֆինանսական ցանցը․ Կիևը հրապարակել է 11 ռուսական բանկի տվյալներԲելառուսի և Լատվիայի սահմանին փախստականի դի է հայտնաբերվել Այ փսլնքոտներ, եկել մե՞զ եք ասում՝ ով է ռուսամետը, ով՝ արևմտամետը․ Արամ Մանուկյան52 200 ընտանիք՝ առանց հոսանքի․ նոր հարված Օդեսայի էներգետիկ ենթակառուցվածքին Լևոն Զուրաբյանը սկանդալային գաղտնիք բացեց, թե երբ է Նիկոլ Փաշինյանը հեռացվել ՀԱԿ շարքերիցՀրդեհներ չորս արտադրական օբյեկտում․ Ազովում արտակարգ իրավիճակի ռեժիմ է սահմանվելԼիտվան առաջարկներ է ներկայացրել Միացյալ Նահանգներին՝ ամերիկյան ռազմական բազայի տեղակայման վերաբերյալ 2018-ին իմ երեխային SMS էիք անում, ասում՝ արի մորդ դագաղը մորգից տար. Նաիրա ԶոհրաբյանԹրամփ–Պուտին–Սի հանդիպումից առաջ․ ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել միջուկային զինաթափմանը Մասիս Մելքոնյանը իշխանության հետույքը շփոթել էր «սուրբ կովի» հետ. Նաիրա ԶոհրաբյանՂրիմի կամրջի երթևեկությունը սահմանափակվել է․ Ակսյոնովը հայտնել է հարվածի մասինԵրեք տերություն՝ ընդհանուր պատասխանատվություն․ Պեկինի ուղերձը խաղաղության մասինAnthropic-ի բաժնետոմսերի պահանջարկը գրեթե 7 անգամ գերազանցել է առաջարկը Ավինյանը հակադարձում է Հակոբյանին, դատավորների դեմ գործեր են հարուցվել․ նոր զարգացումներՄասկ. Ապագայում մարդկությունը գրեթե ամբողջ էներգիան կստանա ԱրեգակիցԲռնությունն ու վիրավորանքը չեն կարող արդարացվել թեժ քննարկմամբ. ՀՌՀԲիթքոյնը՝ 65 հազար դոլարից ցածր․ շուկան կորցրել է 217 միլիարդ դոլարՀնդկաստանի ռազմաօդային ուժերը կստանան իրենց կործանիչները՝ MiG-ներին փոխարինելու համար Խցանումների շուրջ բանավեճ՝ իշխանության ներսում․ միջազգային լարվածություն, սպառնալիքներ ու սրացումներՊաղպաղակներում խախտումներ են հայտնաբերվելՉինաստանում մանրածախ առևտրի աճը դանդաղել է մինչև 0,4%Կալասը հույս ունի ազդել Ռուսաստանի հետ բանակցությունների վրա Վերջին երեք ամսում կալանավորների թիվն ավելացել է ավելի քան 100 մարդով. ՉալաբյանԱնակնկալ անկում․ Ճապոնիայի տնտեսությունը չարդարացրեց աճի սպասումները Եթե Արսեն Գևորգյանը կալանավայրում չլիներ, համոզված եմ՝ այդ մահը չէր լինի. ՂազինյանԱրթուր Վաղարշյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի փոխնախագահի պաշտոնում2 միլիոն բարել նավթով տանկեր է խորտակվել Հորմուզում․ Իրանի պնդումըՀայիթիի նախագահի այրին հայտարարել է պետության ղեկավարի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին9 հայ բռնցքամարտիկ՝ Եվրոպայի մեդալների հետևից․ առաջինը կմեկնարկի ԲաբլումյանըՄելանյա Թրամփը Ալեշկիի գործողությունը անվանել է ապագա համագործակցության հիմք42։9 մեկնարկ․ «Բոստոնը» ռեկորդ սահմանեց և ջախջախեց «Դալասին»Քինախնդրության զոհ՝ քաղբանտարկյալ ունեցանք «Ուժեղ Հայաստան»-ից». ՍուրենյանցՄարտիրոսյանը երրորդն է խմբում․ հաջորդ մրցակիցը Ռապորտն էԲԴԽ-ն քննում է Կաթողիկոսի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորին պատասխանատվության ենթարկելու հարցըFT. Մեծ Բրիտանիան կարող է վերացնել Brexit-ի սահմանային անցակետերը՝ ԵՄ-ի հետ ավելի սերտ կապերի շնորհիվՀավաքականից ակումբ վերադարձած Սևիկյանը վնասվածք է ստացելԴոնչիչի 43 միավորը և «Լեյքերսի» 8-րդ անընդմեջ հաղթանակըԳուտերեշը հայտարարել է ՄԱԿ-ի պատրաստակամության մասին մասնակցելու միջուկային զինաթափման ծրագրինՇելթոնը կոտրեց անհաջող շարքը․ առաջին հաղթանակը տարեվերջյան մրցաշարումՄիշիևի 9 սեյվը փրկեց հավաքականին․ Լատվիայում գոլեր չգրանցվեցինԼուլա դա Սիլվան հույս ունի ստանալ Նոբելյան խաղաղության մրցանակըԻտալիան դուրս մնաց․ Բելգիան 4։1 հաշվով փակեց քառորդ եզրափակչի ճանապարհըՈՒղիղ․ Խորհրդարանական լսումներ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ
Ամենադիտված