00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Անատոլի Այվազովը համալրեց «Բանանց»-ի շարքերըԱրցախում ֆուտբոլային լիգա կստեղծվիՍուարեսի գոլը հաղթական էր Ուրուգվայի համար (տեսանյութ)«Ռեալ»-ը նոր դարպասապահ ունիԻնչես են անցկացնում իրենց ազատ ժամանակը Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստները (լուսանկարներ)Բասկետբոլի ազգային հավաքականը մեկնեց Բեյրութ Մունդիալ 2018. օրվա լավագույն դրվագները (տեսանյութ)«Ալաշկերտ»-«Սելթիկ» խաղի օրը փոխվել է «Ծառուկյան» խմբակցությունը նոր պատգամավոր ունիՍերժ Սարգսյանի շուրջ օղակը սեղմվում է

Միասնությունը և սերնդափոխությունն անհրաժեշտ են նաև եզդիական համայնքին

 Օրեր առաջ տեղի է ունեցել Հայաստանի Եզդիների հոգևոր առաջնորդ, «Հայաստանի Եզդիների՝ Շարֆադինի հետևորդներ» կրոնական կազմակերպության ղեկավար, շեխ Հասան Հասանյանի և «Միասնություն» համազգային շարժման համակարգող խորհրդի նախագահ Արման Վարդանյանի հանդիպումը: Քննարկված թեմաների և հանդիպման մանրամասների վերաբերյալ ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց շեխ Հասան Հասանյանի հետ:

-Պարոն Հասանյան, մի քանի օր առաջ հանդիպում է տեղի ունեցել Ձեր և «Միասնություն» համազգային շարժման համակարգող խորհրդի նախագահ Արման Վարդանյանի միջև: Ինչպե՞ս անցավ հանդիպումը, ի՞նչ հարցեր եք քննարկել:

- Իրավացի եք: Անձամբ հանդիպել եմ «Միասնություն» համազգային շարժման համակարգող խորհրդի նախագահ Արման Վարդանյանի հետ և տպավորված եմ այդ հանդիպումից: Այն անցավ ջերմ, անկաշկանդ, անկեղծ զրույցի մթնոլորտում: Տպավորված եմ Արման Վարդանյանի առողջ մտածելակերպից, խանդավառությունից, ազգասիրությունից, հայրենասիրությունից, երկրում ինչ-որ բան դեպի դրականը փոխելու մեծ ցանկությունից: Համայնքի կողմից, հատկապես իմ կողմից՝ բարձր է գնահատվում նաև Արման Վարդանյանի շնորհավորական ուղերձը եզդիների Սուրբ Եզիդին նվիրված Սուրբ Զատիկի կապակցությամբ, որն այս տարի նշվեց դեկտեմբերի 16-ին: Կարևոր է, որ մեր հայ եղբայրներն ուշադիր են եզդիների նկատմամբ: Հատկապես, կարևորում եմ շարժման հռչակած սերնդափոխության գաղափարը: Այդ սերնդափոխությունը պետք է տարածվի բոլոր ոլորտներում՝ քաղաքականից սկսած՝ մինչև հասարակական: Ինչ վերաբերում է խնդիրներին, ապա նշեմ, որ հանդիպման ընթացքում քննարկել ենք հարցերի լայն շրջանակ ոչ միայն եզդիական համայնքի հետ կապված, այլ նաև ընդհանուր երկրի իրավիճակի մասին: Մենք՝ եզդիներս, ՀՀ լիիրավ քաղաքացիներ ենք, հայ եղբայրների հետ կիսում ենք այս երկրում առկա բոլոր դժվարություններն ու խնդիրները: Դրան զուգահեռ՝ որպես ազգային փոքրամասնություն՝ եզդիներն ունեն ազգային համայնքին վերաբերող սպեցիֆիկ խնդիրներ:

-«Միասնություն» համազգային շարժումը մուտք է գործում քաղաքական դաշտ: Ձեր կարծիքով շարժումը կկարողանա՞ հասնել իր առջև դրված նպատակներին և լուծել առաջնային համարվող խնդիրները:

-Եթե Արման Վարդանյանի նման մտածողներ միանան, նրան շրջապատեն ազգի համար ցավող մարդիկ, կարծում եմ՝ միասնական ուժով կկարողանան գործել և նպատակներին հասնել: Ես՝ որպես եզդիների հոգևոր առաջնորդ, կարող եմ խրախուսել և իմ հնարավորությունների սահմաններում աջակցել, քանի որ, ծանոթանալով «Միասնություն» համազգային շարժման հիմնական գաղափարներին, տեսնում եմ երիտասարդների մտահոգությունը, անկեղծ ցանկությունը և պատրաստակամությունը՝ Հայաստանում որակական փոփոխություններ իրականացնելու: Ես այն կարծիքին եմ, որ այսօր երիտասարդ սերունդը պետք է վճռորոշ դերակատարում ունենա Հայաստանում ընթացող գործընթացներում և այս տեսանկյունից «Միասնություն» համազգային շարժման ի հայտ գալը՝ որպես նոր սերնդի միավորում, կարծում եմ, պահանջված անհրաժեշտություն էր:

-«Միասնություն» համազգային շարժման շարքերն է համալրել նաև Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչ, «Երիտասարդ եզդիներ» ՀԿ նախագահ Սաիդ Ավդալյանը: Դուք՝ որպես եզդիների հոգևոր առաջնորդ, ի՞նչ եք մտածում այս հարցի շուրջ:

-Լինելով այս երկրի բնակիչներ, եզդիները մշտապես ձգտել են ներգրավվել ոչ միայն մշակութային, կրթական, հասարակական, այլ նաև քաղաքական գործընթացներին: Ինձ ոգևորում է այն հանգամանքը, որ «Միասնություն» համազգային շարժման մեջ ընդգրկված են մեր ազգի ակտիվ երիտասարդ ներկայացուցիչներ՝ ի դեմս Սաիդ Ավդալյանի:

Սաիդ Ավդալյանը եզդիական համայնքում մեծ հեղինակություն ունեցող գերդաստանի զավակ է, որոնք մեծ գործեր են կատարել իրենց եզդի ազգի համար: Այսօր էլ եզդի համայնքի կողմից, մասնավորապես՝ իմ կողմից, Սաիդ Ավդալյանը և նրա ազգանպաստ գործունեությունը ի շահ եզդի ազգի և ՀՀ-ի՝ շատ բարձր են գնահատվում: Մենք համոզված ենք, որ նա հետագայում էլ կշարունակի իր ազգանպաստ գործունեությունը:

Սաիդ Ավդալյանին կբնութագրեմ որպես անշահախնդիր, ազգասեր, հայրենասեր, համեստ, ինտելեկտուալ և մարդկային բարձր որակներ և հատկանիշներ կրող մարդու: Նա երբեք ինքնագլուխ գործողությունների չի դիմում և ազգի հետ կապված ցանկացած քայլ անելուց առաջ իր ազգի մեծերից խորհուրդ է հարցնում: Ինքն ինձ մոտ մեծ հարգանք է վայելում նաև նրա համար, որ շահամոլ չէ: Գործում է ազգի բարելավման, միասնության համար, մտածում է երիտասարդների մասին: Ճանաչելով նրա գերդաստանի ներկայացուցիչներին՝ ես վստահ եմ՝ Սաիդը այնպիսի գործողություններ չի անի, որ եզդիներն ամաչեն: Ես Սաիդին համարում եմ առաջին երիտասարդն, ով Ազգային ժողովում կարող է ներկայացնել եզդի ազգի շահերը: Կարծում եմ՝ դրանից կշահի և´ Ազգային ժողովը, և´ մենք՝ եզդիներս:

-Եզդիական համայնքն այսօր ի՞նչ հիմնական խնդիրներ ունի:

-Շատ կարևոր հարց է երիտասարդների կրթության հարցը: Շատ երիտասարդներ կան, որոնք սոցիալական վատ պայմանների պատճառով չեն կարողանում բարձրագույն կրթություն ստանալ: Մենք, Հայաստանում լինելով ազգային փոքրամասնություն, իսկ ազգային փոքրամասնությունների մեջ՝ մեծամասնություն, ոչ մի բնագավառում ընդգրկված չենք. ո´չ նախարարություններում, ո´չ նախագահի աշխատակազմում, ոչ մի տեղ: Կարծես՝ անտեսված ենք: Մենք ունենք կադրեր, լավ մասնագետներ, բայց չգիտես ինչու՝ ներկայացվածություն չունենք: Արմավիրի, Արարատի, Արագածոտնի մարզերում մեծ թվով եզդիներ են ապրում, սակայն մարզպետարաններում ոչ մի ներկայացուցիչ չկա: Հայաստանի եզդիական համայնքին սպառնում է նաև արտագաղթը, աղանդավորությունը և այլ խնդիրներ ևս: Եզդիական շատ գյուղեր կան, որտեղ կենսական պայմանները բացակայում են: Չնայած այս խնդիրներին՝ եզդիները Հայաստանի լիիրավ քաղաքացիներ են ու մեծ ներդրում, ավանդ են ունեցել Հայոց պետականության կայացման գործում: Դեռևս հին ժամանակներից մինչև օրս, հայերն ու եզդիները եղել են համերաշխ, միասնական պայքարել են մեկ ընդհանուր թշնամու դեմ ու հաղթանակել: Վառ ապացույցն Արցախյան պատերազմն է, որտեղ բազմաթիվ զոհեր տվեց եզդի ազգը՝ իր հայ եղբայրների հետ պաշտպանելով այս սրբազան հողը:

Հարցազրույցը՝ Քրիստինա Աղալարյանի

 

դիտվել է 811 անգամ
Լրահոս
21 Հուն
Անատոլի Այվազովը համալրեց «Բանանց»-ի շարքերըԱրցախում ֆուտբոլային լիգա կստեղծվիԻսպանիայի հավաքականը հաղթեց նվազագույն հաշվով (տեսանյութ)Վարչապետը դեռևս չի ստորագրել Թանդիլյանի հրաժարականըԲա Մոսիի աման-չամանը… Գեղարքունիքի մարզում այս տարի բերքի տակ կլինի 38 հազար 491 հեկտար ցանքատարածություն Սուրիկ Խաչատրյանին թույլ չեն տվել լքել երկիրը. ինչ է իրականում տեղի ունեցել Բագրատաշենի անցակետում Ուրուգվայը և Ռուսաստանը Մունդիալի փլեյ-օֆֆում են Անաիս Սարդարյանը՝ որդու հետ (ֆոտո) Լևոն Արոնյանը Փարիզի «Grand chess tour»-ի առաջատարներից է Վարչապետի որոշմամբ ղեկավարելու եմ վարչապետին առընթեր Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը. Արարատ Միրզոյան Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով ԵՄ հանձնակատարին Պետական միջոցներով հիմնանորոգվում է Գանձակ-Ծաղկաշեն վթարային կամուրջը Իրան-Իսպանիա. մեկնարկային կազմերը հայտնի են Երևանում կաշառք տալու պատրվակով խարդախությամբ գումար հափշտակելու դեպք է բացահայտվել. մեղադրանք է առաջադրվել 3 անձի Ջիլ գյուղում նկատված ծղրիդների նկատելի քանակությունը վնասարար նշանակություն չունի գյուղացիական տնտեսությունների համար Արցախից տեղահանվածները Փախստականների միջազգային օրն անցկացրել են Հայաստանի մշակութային վայրեր այցելությամբ Սուարեսի գոլը հաղթական էր Ուրուգվայի համար (տեսանյութ)«Ռեալ»-ը նոր դարպասապահ ունիՀորդառատ անձրևի պատճառով մարվել է Մեծ Եղեռնի հուշահամալիրի Հավերժական կրակը Ոստիկանության հատուկ գործողությունների արդյունքում բերման են ենթարկել տասնյակից ավել «օրենքով գողեր» (տեսանյութ)ՍԱՊԾ աշխատակիցները բաց նամակ են հղել ՀՀ վարչապետին Ինչես են անցկացնում իրենց ազատ ժամանակը Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստները (լուսանկարներ)14-ամյա Հայկի գտնվելու վայրի մասին գրեթե բոլոր լուրերը ապատեղեկատվություն են եղել. որոնողական աշխատանքները դադարեցվել են Հայաստանի զորամասերից մեկի հրամանատարին մեղադրանք է առաջադրվել չարաշահումների համար Խուզարկում են Սերժի Վաչոյի օբյեկտըԲասկետբոլի ազգային հավաքականը մեկնեց Բեյրութ Սեյրան Օհանյանը հարցաքննվել էՓաշինյանն ընդունել է Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի պատվիրակությանը Մունդիալ 2018. օրվա լավագույն դրվագները (տեսանյութ)Քրգործով կան կասկածներ, որ «Գեներալ Մանվել Գրիգորյան» բարեգործական հիմնադրամին նվիրատվությունները ծախսվել են ոչ նպատակային. ՀՔԾ Մորատան կնոջ հետ վայելում է հանգիստը (լուսանկարներ)«Ալաշկերտ»-«Սելթիկ» խաղի օրը փոխվել է «Ծառուկյան» խմբակցությունը նոր պատգամավոր ունիՍերժ Սարգսյանի շուրջ օղակը սեղմվում էՌոնալդուն հաղթանակ բերեց Պորտուգալիային (տեսանյութ, լուսանկարներ)«Սասնա Ծռերի» բախտն այս անգամ չբերեցԴատարանը չի կարող լինել վարույթ հարուցող ու միաժամանակ գործը քննող մարմին. ԲԴԽ հայտարարությունը Ժամկետային զինծառայողի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետին Եթե թաքցրած դիակ չունենք, ոչինչ էլ հայտնաբերել հնարավոր չէ. «Էլլիպս»-ի տնօրենի փաստաբանՏեսանյութ. Գեներալ Մանվելին դատարանից տեղափոխեցին կալանավայր Արցախյան հիմնախնդիրը՝ թեժ քննարկման փուլումՍտրուկը երբեք նման շքեղություն իրեն չի կարող թույլ տալ». Սարգիս Գրիգորյան Խուզարկում են ԵԿՄ գլխավոր մասնաշենքը Գեղարքունիքի մարզպետարան-Վորլդ Վիժն Հայաստան համագործակցությունը կխորանաԱրտակ Տոնոյանը նշանակվել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար «Աջից, Ձախից». հեղափոխության երգչի նոր երգը (տեսանյութ) Ինչ հնարավորություններ ունի Су-30СМ-ն, որը ցանկանում է գնել ՀայաստանըԿոռուպցիաի հասցրած վնասը Հայաստանի բնությանը. France 24-ի անդրադարձըՀայտնի դերասան Յուրի Արոյանին մահացած են գտել (տեսանյութ)
Ամենադիտված