00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կորեային կրկին «բացառիկ սպառնալիք» է համարել Արոնյանը 5-րդ տեղում է կայծակնային շախմատի 9 տուրերից հետո Զինամթերքի կամավոր հանձնում Վաղարշապատում և Կապանում Կյանքն այնքան երկար չէ, որպեսզի ես կարողանամ դիմադրել այս բոլոր չարախոսություններին. Սարգիս Գրիգորյան Աշխարհի առաջնության Գերմանիա-Շվեդիա խաղի լավագույն ֆուտբոլիստը հայտնի է Տասը հոգով մնացած Գերմանիայի հավաքականը հաղթանակ տոնեց (տեսանյութ, լուսանկարներ)Բայց շնորհքով կներխուժեք մեր փողոց, օրենքի տառին համապատասխան«Կարմիր տեռորի հոտ ա գալիս». Բորիս ՄուրազիՈղբերգական ավտովթար ԵրևանումԿանադայի վարչապետը տուգանվել է արևապաշտպան ակնոցի պատճառով

«Երգն այնքան էլ չեմ հավանել». եվրատեսիլյան երգի մասին կարծիքները տարբեր են

«Եվրատեսիլ 2017» երգի մրցույթին հայ դեսպան Արծվիկ Մինասյանը, երեկ, վերջապես, երկրպագուների դատին հանձնեց «Fly with me» («Թռչիր ինձ հետ») եվրատեսիլյան երգն ու տեսահոլովակը: Ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի ևս թե երգի, թե տեսահոլովակի, և թե արտիստի ընտրության վերաբերյալ եղան հակասական կարծիքներ:

Այն, որ երգը ոչ միանշանակ ընդունվեց, փաստում են սոցիալական հարթակում արված գրառումներն ու մեկնաբանությունները: 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցի հետ զրուցում Հելսինկիում «Եվրատեսիլ 2007»-ին Հայաստանը ներկայացրած երգիչ Հայկոն նշեց՝ յուրաքանչյուր տարի, անկախ երգի ընտրությունից, մրցույթի հետ կապված քննադատություններ են լինում: 

Նրա կարծիքով՝ այս տարվա երգը յուրահատուկ է և տարբերվում է մյուսներից. «Քանի որ «Եվրատեսիլ»-ն անկանխատեսելի մրցույթ է, կարծում եմ՝ մեր երգը հետաքրքիր է և շատ դուր կգա հանդիսատեսին:

Ես շատ սիրում և գնահատում եմ Արծվիկին և «Դեպի Եվրատեսիլ» մրցույթի ժամանակ, թեև նա իմ թիմից չէր, սակայն շատ էի ցանկանում, որ հենց ինքը ներկայացնի Հայաստանը: Նա այն արտիստն է, որն ունի մեծ փորձառություն, և կարծում եմ՝ բոլորս պետք է կանգնենք նրա կողքին, և վստահ եմ, որ փայլուն ելույթ կունենա»: 

Անդրադառնալով հարցին՝ որքանո՞վ է երգը համապատասխան մրցույթին, Հայկոն պատասխանեց.

«Քանի որ գործ ունենք ճաշակի հետ և այն միանշանակ չի կարող լինել, բնականաբար, շատ դժվար է այնպիսի երգ գրել, որը դուր կգա և՛ հայաստանյան, և՛ եվրոպական հանդիսատեսին: Պարզապես պետք է ընդունել այն երգը, որն ընտրվել է բազմաթիվ երգերից:

Թե ինչ երգ է հարկավոր ներկայացնել, և որ երգերն են անցնում «Եվրատեսիլ»-ին, կոմպոզիտոր, երգիչը դժվարացավ ասել, քանի որ յուրաքանչյուր տարի տարբեր է լինում. ««Եվրատեսիլ»-ին ներկայացվելիք երգի ընտրությունը կախված է այդ տարվա երաժշտական տենդենցներից: Ես՝ որպես կոմպոզիտոր, հասկացել եմ մի բան՝ փոփ ժանրի երգին պետք չէ լուրջ մոտենալ, պարզապես, երգը պետք է լինի ճիշտ գրված և հետաքրքիր: Շատ լավ է այն, որ այս տարվա երգի մեջ հայկական տարրերը փոքր-ինչ քիչ են ու ճաշակով»,- ասաց նա՝ երգը գնահատելով հետաքրքիր և օրիգինալ:

Սոնա Շահգելդյանը մեզ հետ զրույցում նշեց՝ «Fly with me» («Թռչիր ինձ հետ») երգն այնքան էլ չի հավանել. «Ես այլ երգ կընտրեի, բայց եթե ընտրել են դա, ուրեմն այդպես են ճիշտ գտել: Արծվիկը լավ տվյալներ ունի և կարող էր ավելի լավ երգով հանդես գալ և ներկայացնել իր ձայնը»:

Սոնան նշեց՝ նոր բան էլ, կարծես թե, չի լինում անել, քանի որ աշխարհին արդեն ոչնչով չես զարմացնի. «Ինձ թվում է՝ զարմացնել կարելի է միայն տարազով: Շատ կարևորում եմ երկրի կոլորիտը պահելը: Ես մի փոքր այլ երգեր եմ նախընտրում՝ ավելի լիրիկական»: 

Երգիչ Էրիկ Կարապետյանը խոսելով տեսահոլովակի մասին՝ նշեց, որ վաղուց այսպիսի հիանալի տեսահոլովակ չէինք ունեցել, ինչ վերաբերում է մրցույթին, ապա այն անկանխատեսելի է. «Կարող է մեր մտածած երգը ուղարկենք, ոչ մի արդյունքի չհասնի, իսկ մեկ ուրիշը, որն անհասկանալի լինի մեր երկրում՝ մեծ արդյունքներ գրանցի: Որքան էլ ասում են «Եվրատեսիլ»-ը երգի մրցույթ է, բայց ամեն տարի համոզվում ենք՝ քաղաքականություն է հետապնդում: »: 

Նրա կարծիքով՝ երգը պետք է համահունչ լինի երգչին և կարողանա ճիշտ ներկայացնել. «Այս մրցույթում կարևոր դեր է խաղում շոուն: Արծվիկը լավ երգչուհի է, պետք է սատարենք նրան և սպասենք լավ արդյունքի»: 

Նշենք՝ այս տարվա «Fly with me» («Թռչիր ինձ հետ») հայաստանյան երգի խոսքերի հեղինակները Ավետ Բարսեղյանն ու Դավիթ Ծերունյանն են, իսկ երաժշտությունը հեղինակել են Լևոն եւ Լիլիթ Նավասարդյանները:

«Եվրատեսիլ» երգի մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին և 13-ին՝ Կիևում: Արծվիկը ելույթ կունենա մայիսի 9-ին՝ 1-ին կիսաեզրափակչի ընթացքում:

դիտվել է 2400 անգամ
Լրահոս
24 Հուն
Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կորեային կրկին «բացառիկ սպառնալիք» է համարել Արոնյանը 5-րդ տեղում է կայծակնային շախմատի 9 տուրերից հետո Զինամթերքի կամավոր հանձնում Վաղարշապատում և Կապանում Կյանքն այնքան երկար չէ, որպեսզի ես կարողանամ դիմադրել այս բոլոր չարախոսություններին. Սարգիս Գրիգորյան Աշխարհի առաջնության Գերմանիա-Շվեդիա խաղի լավագույն ֆուտբոլիստը հայտնի է Տեսանյութ. չինուհին ջարդուփշուր է անում Ferrari-նՏասը հոգով մնացած Գերմանիայի հավաքականը հաղթանակ տոնեց (տեսանյութ, լուսանկարներ)Բայց շնորհքով կներխուժեք մեր փողոց, օրենքի տառին համապատասխան«Կարմիր տեռորի հոտ ա գալիս». Բորիս ՄուրազիՈղբերգական ավտովթար ԵրևանումԿանադայի վարչապետը տուգանվել է արևապաշտպան ակնոցի պատճառով Նման դեպքում կամ պետք է կործանվես, կամ մեկ քայլ անես. Արտակ Վարդանյանն անկեղծանում էԱրայիկ Հարությունյանը դիմել է պետական և մասնավոր հեռուստաընկերություններին և ռադիոընկերություններին Որտեղի՞ց Ադրբեջանին Bell 412 ռազմական ուղղաթիռներԳերմանիա-Շվեդիա. մեկնարկային կազմերը հայտնի են Մեր բոլոր նախագծերը պետք է իրականացնենք միայն Իրան պետության հետՇպռոտը ցուցադրել է իր գայթակղիչ մարմինը (ֆոտո)Կարեն Կարապետյանը հրաժարվել է ՀՀԿ-ի առաջին փոխնախագահի պաշտոնից. ԳՄ նիստի ուշագրավ մանրամասները Ահազանգ Օպերայի շենքից Մեքսիկայի ընտրանին ուժեղ էր Հարավային Կորեայի թիմից (տեսանյութ, լուսանկարներ)Լոնդոնի արևելյան շրջաններից մեկի արդյունաբերական պահեստում ուժգին պայթյուն է որոտացել Սաուդյան Արաբիայում հանվել է կանանց մեքենա վարելու արգելքը Տեսանյութ. «Կյանքին վտանգ սպառնացող թեքահարթակներ». Tert.am Բելգիա-Թունիս խաղի լավագույն ֆուտբոլիստը հայտնի էԻ՞նչ ճակատագիր է սպասվում Վարդան Հարությունյանի ընկերությանըՀայաստանի բասկետբոլի հավաքականը պարտվել է Եթովպիայում վարչապետին աջակցող հանրահավաքի ժամանակ պայթյուն է որոտացել. տուժածների թվում հայեր չկան ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտի ՊԵԿ-ի նոր բացահայտումները. Լևոն Սարգսյանի «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի»-ն պետությանը պատճառել է 300 միլիոն դրամի վնաս Երևանում թալանել են ավագ դատախազի դատախազական համարանիշներով Mercedes-ըՆեյմարը` իր արտասվելու մասին (տեսանյութ)Հարավային Կորեա-Մեքսիկա. մեկնարկային կազմերը հայտնի են Տեսանյութ․ հանուն զբոսաշրջիկների կին ոստիկաններին կիսատաբատներ են հագցրել Նոր կուսակցություն, որը պատրաստվում է հաղթել առաջիկա խորհրդարանական ընտրություններումԲելգիայի հավաքականը հաղթեց խոշոր հաշվով (տեսնայութ, լուսանկարներ)Անժելա Սարաֆյանից՝ Պրիյանկա Չոպրայի մոտԵթովպիայում հանրահավաքի ժամանակ պայթոյունի հետևանքով առնվազն 80 մարդ է վիրավորվելՍերժ Թանկյանը Հայաստանում է (ֆոտո)Ջոկովիչը պրոֆեսիոնալ կարիերայում տոնեց 800-րդ հաղթանակը (տեսանյութ)Daily Mail-ն անդրադարձել է Առինջ գյուղի ստորգետնյա քարանձավին (լուսանկարներ) Անգլիայի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահն այցելեց ՀայաստանԱրցախի Շահումյանի շրջանը նոր ղեկավար ունի Մենք ոչ թե ծերացող, այլ արագ ծերացող ազգ ենք, և կենսաթոշակայինի բեռը շուտով մեծանալու է. տնտեսագետՓաշինյանը բացում է խաղաքարտերը «Ռ.Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջում վաղո՜ւց երկիշխանություն է». Անահիտ Բախշյան Ջերմուկը դարձյալ ընդվզել է․ Ամուլսարի հանքը չպետք է գործի (տեսանյութ)Չինաստանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղելԱրմեն ՍարգսյանինՇպռոտը ցուցադրել է իր գայթակղիչ մարմինը (ֆոտո)Սիսիանի ԵԿՄ փոխնախագահը զենք-զինամթերք և հանդերձանք է հանձնել Բելգիա-Թունիս. մեկնարկային կազմերը հայտնի են
Ամենադիտված